July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանը վարչական ինքնավարությունն էլ է շատ համարում

Ադրբեջանը վարչական ինքնավարությունն էլ է շատ համարում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Ադրբեջանի ԱԳ նախարար Թոֆիկ Ղասիմովը մամլո ասուլիս է տվել Լեռնային Ղարաբաղի հար­ցով ԵԱՀԽ-ի շրջանակներում Հռոմում տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Հանդիպման գլխավոր արդյունքը կողմերի՝ ռազմական հակամարտության գոտում դիտորդներ տեղավորելու համաձայ­նությունն էր,– հայտարարել է Ղասիմովը։

Նախարարի խոսքերով, կող­մերը համաձայնել են, որ դիտորդ­ների տեղավորման պայմանը պետք է երկու կողմերի՝ մարտա­կան գործողությունները ինքնակամ դադարեցնելը լինի։

– Եթե տվյալ փուլը իրակա­նացվի, ապա Մինսկի խորհրդաժո­ղովում հնարավոր կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք պատրաստ ենք Ղարաբաղի հայերին մշակութային ինքնավարություն առաջարկել,– նշել է նախարարը։ Սակայն, ընդգ­ծել է Ղասիմովը, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բե­րել Ղարաբաղի փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերա­դառնալու եւ արտասահմանյան զինված կազմավորումների դուրս­բերման հարցերի շուրջ։

Անդրադառնալով հայկական պատվիրակության հետ կայացած երկկողմ հանդիպմանը՝ Ղասիմովը նշել է, որ կողմերը տարբեր մո­տեցում ունեն Լեռնային Ղարաբա­ղի կարգավիճակին։ Այսպես, հայ­կական կողմը, հայտարարելով տարածքային պահանջներից հրա­ժարվելու մասին, պնդում է Լեռ­նային Ղարաբաղի վարչական ինքնավարության վերականգնման հարցում, ինչը, Ղասիմովի խոսքե­րով, ընդունելի չէ Ադրբեջանի հա­մար։ Ինչպես նշել է նախարարը, հիմքեր կան ենթադրելու, որ խա­ղաղ կարգավորման գործընթացը կհաջողվի շարժել մեռյալ կետից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives