January 30, 2023

Tag Archives: 1920

Հայաստանի անկախության ճանաչման հանդիսավորությունը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 25 հունվարի, 1920թ., թիվ 18 Առաջին օր Ուրբաթ, ամսոյս 23-ին կառավարությունը կեսօրվա ժամը 2-ին Թիֆլիսից Բրիտանիայի ներկայացուցիչ պ. Ուորդրոպի տեղակալից ստացավ անկախության ճանաչումը հաստատող հեռագիրը։ Անմիջապես լուրը տարածվեց ամենուրեք բերնից բերան անցնելով։ Ժամը 3-ին քաղաքի կոմենդանտային վարչության առջև էր զորքը երաժշտախմբով և ահագին ամբոխը։ Հավաքվել էին բոլորը՝ ամենափոքրի ծերը, կին, տղամարդ։ Կոմենդանտ Շահխաթունին մի […]

Հայաստանի անկախության ճանաչումը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 25 հունվարի, 1920թ., թիվ 18 Փարիզ, Գերագույն խորհրդի նախագահին Երևան, 24 հունվարի Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը խորապես ուրախ Հայաստանի պետության Գերագույն խորհրդի կողմից ճանաչման առթիվ, խնդրում են Ձեզ ընդունել իրենց ամենախորին երախտագիտության հավաստիքը։ Հայ ժողովուրդը հաստատ համոզված է, որ Ձեր Բարձր խորհուրդը ներշնչված հայ դատի արդարությամբ և ընդունելով նրա պահանջների իրավասությունը, որոնք հիմնված են […]

Հայաստանի անկախության ճանաչումը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 24 հունվարի, 1920թ., թիվ 17 Նորին գերազանցության պ. Խատիսյանին Երևան, 23 հունվարի Պատիվ ունեմ հաղորդելու Ձեզ Լորդ Քըրզոնից այսօր առավոտյան ժամը 10 և կեսին ստացված հետևյալ տեղեկությունը։ Գերագույն խորհուրդը Փարիզում որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պիտի ճանաչվի իբրև կառավարություն de facto այն պայմանով, որ այս ճանաչումը ոչ մի դեպքում չի կանխորոշում սահմանների խնդրի վերջնական լուծումը։ […]

Երանի թե չճշտվեր

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 17 հունվարի, 1920թ., թիվ 13 Ագուլիսի կոտորված բնակչության բուն պատճառը, մեր կարծիքով, երկուսն են.— Առաջին՝ թալանի տենչը, որ ընդհանրապես զորեղ է թաթար զանգվածի մեջ և որին գոհացում տալու բոլոր հնարավորությունները ներկայացնում էին կռվի անընդունակ և անզեն, բայց միևնույն ժամանակ հարուստ և թաթարների մեջ «Ոսկու ձոր» կոչվող Ագուլիսները, իսկ երկրորդ պատճառը քաղաքական է: Դուք արդեն […]

Բաքու, արտաքին գործերի նախարար Խան Խոսյկուն

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 16 հունվարի, 1920թ., թիվ 12 Երևան, 14 հունվար Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դուք, ըստ ձեր հայտարարության, չունեք ոչ մի տեղեկություն Օրդուբադի և Նախիջևանի մուսուլման տարրի շարժման մասին հայկական Գողթանի դեմ, այսու ի լրացումն մեր տեղեկությունների հաղորդում ենք ստույգ և խստիվ ստուգված տվյալները: Նախիջևանի և Օրդուբադի թաթարները տաճկական և ադրբեջանական սպաներ Խալիլ և […]

Երանի թե չճշտվեր

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 16 հունվարի, 1920թ., թիվ 12 Թաթար զանգվածը, արբեցած թալանի տենչով և ինչ-որ քաղաքական հեռանկարների թովչանքով, վերջապես իրագործեց իր վաղեմի ծրագիրը: Տաճիկ-ադրբեջանական սադրանքներից գազազած, նա իր վայրագ ձեռքը բարձրացրեց երկու Ագուլիսների վրա և Բարդուղիմեոսյան գիշերներ կազմակերպեց այնտեղ՝ ղեկավարությամբ տաճիկ-ադրբեջանյան գործակալների տխրահռչակ Խալիլ-բեյի և նենգավոր Էդիբ էֆենդու: Եկավ առաջին հեռագիրը Ագուլիսների ավերի ու կոտորածի մասին, սակայն […]

Վրաստանի և Ադրբեջանի անկախությունն ընդունված

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 14 հունվարի, 1920թ., թիվ 10 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Թիֆլիս, 12 հունվարի Մեծ Բրիտանիայի կոմիսար Ուորդրոպը պաշտոնապես հայտնեց Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ լորդ Քերզոնը բարձրագույն խորհրդին առաջարկեց փաստորեն ընդունել Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Լորդ Քերզոնի առաջարկությունը միաձայնությամբ ընդունված է խորհրդի բոլոր անդամների կողմից: Հայաստանի հարցը կլուծվի Տաճկաստանի հարցի լուծման հետ միաժամանակ: Հայաստանի […]

Դարձյալ բարբարոսություններ

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 14 հունվարի, 1920թ., թիվ 10 Անդրկովկասի երեք հանրապետությանց ներկայացուցիչները դարձյալ տեսակցություն են նշանակել Թիֆլիսում, մտադրություն ունենալով սերտ, բարեկամական հարաբերություն ստեղծել այդ հանրապետությանց միջև և, իմիջիայլոց, վերջ տալ այն արյունահեղ ընդհարումներին, որ տեղի են ունենում գլխավորապես հայ և թուրք ժողովուրդների միջև: Վրաստանը, որ շարունակ պատրաստակամություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համերաշխություն գլուխ բերելու համար […]

Խորհրդային Ռուսաստանի առաջարկը Վրաստանին և Ադրբեջանին

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 11 հունվարի, 1920թ., թիվ 8 Վրաստանի և Ադրբեջանի քաղաքականության երկդիմությանն վերջ տալու համար Դենիկինյան զորքերի դեմ, արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը ամսիս 4-ին անթել հեռագրով դիմել է Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, առաջարկելով զինվորական համաձայնություն կնքել խորհրդային Ռուսաստանի հետ՝ միասին ռազմական գործողություններ վարելու համար Դենիկինի դեմ:

Գողթանի կոտորածը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Հառաջ, 13 հունվարի, 1920թ., թիվ 9 Գորիսից Մելիք-Յոլչյանը հեռագրում է Հայաստանի արտ. գործ. Նախարարին Լրացուցիչ ստուգված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի և Օրդուբադի թաթարները թրքական ու ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությունը։ Վերին Ագուլիսում սպանված է 400, իսկ Ն. Ագուլիսում 1000 մարդ։ Թե […]
Page 2 of 14«12345 » 10...Last »

Categories

Archives