December 3, 2024

Tag Archives: 1917

Мосульская операция. 1917г.

  • by Archives.am
  • 7 Years ago
  • Comments Off

Բորչալուի գավառում

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 16 հունիսի, 1918թ., թիվ 113 Հաստատ տեղեկություններ են ստացվել, որ վրաց-գերմանական զորքերը Աշաղա-Սարալ կայարանը գրավելուց հետո առաջ են խաղացել դեպի Շուլավեր: Նրանք եռանդով մաքրել են Շուլավերը և շրջակայքը թուրքական բանդաներից և հաստատվել ավանում: Մինչ այդ՝ Շուլավերում գտնվող օսմանցի փաշան իր թիկնապահներով անհայտացել է հանկարծ: Հունիսի 14-ին մեր զորամասի գրոհի առաջ թաթարական բանդաները նահանջեցին Սադախլոյից […]

Ակտ դեմարկացիոն գծերի մասին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • Comments Off
(Ռուսական և թուրքական բանակների միջև 1917 թ. դեկտեմբերի 5 (18)-ին (1333թ. դեկտեմբերի 18-ին) կնքված զինադադարի պայմանագրի հավելվածը) Կովկասյան-Թուրքական ռազմաճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև կնքված զինադադարի պայմանագրի վեցերորդ հոդվածի համաձայն պայմանավորվող կողմերի միջև զինադադարի գործողության ժամանակամիջոցի համար սահմանվում են հետևյալ դեմարկացիոն գծերը՝ 1) Սև ծովից մինչև Դերսիմ (մինչև Ֆիրինդահ-դաղ և Փոխթուր-դաղ լեռները) երկու կողմերի […]

Զինադադարի պայմանագիր պատերազմի կովկասյան-թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև*

  • by Archives.am
  • 107 Years ago
  • Comments Off
Թարգմանություն ռուսերենից Պատերազմի Կովկասյան–Թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև շուտափույթ երկու պատերազմող կողմերի համար պատվավոր հաշտություն ձեռք բերելու նպատակով կնքվում է հետևյալ պայմանագիրը պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին։ 1) Սույն պայմանագիրը պարտադիր է երկու կողմերի համար հին ոճով 1917 թվականի դեկտեմբերի 5-ի (թուրքական թվականությամբ 1333 թվականի** դեկտեմբերի 18-ի) ժամը մեկից մինչև վերջնական հաշտության կնքումը։ […]

Թուրքաց զորահրամանատարի դիմումը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 2 դեկտեմբերի 1917թ. թիվ 257 Թուրքաց զորահրամանատարը դիմել է կովկասյան գլխավոր զորահրամանատար գեներալ Պրժևալսկիին հետևյալ նամակով. «Ձերդ գերազանցություն, պարոն զորապատ, Նոյեմբերի 22-ին ես պատիվ ունեցա ստանալ ձեր հեռագիրը, միաժամանակ դրա հետ՝ Բրեստ-Լիտովսկում հավաքվեցին պատգամախոսներ զորաբանակների գլխավոր հրամանատարների կողմից: Մի կողմից կային Գերմանիայի, Ավստրո-Ունգարիայի, Թուրքիայի և Բոլգարիայի պատվիրակները, մյուս կողմից՝ ռուսական զորաբանակի գլխավոր հրամանատարի պատվիրակությունները: […]

Զինադադարը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 2 դեկտեմբերի 1917թ. թիվ 257 Զինադադարը արդեն կատարված փաստ է թե արևմտյան, թե ռուս-թուրքական ճակատների վրա: Եվ մինչև արևմտյան ճակատի վրա զինադադարը Գերմանիայի և Ավստրիայի հետ որոշվեց և կատարվեց Լենին-Տրոցկիի նախաձեռնությամբ, կովկասյան ճակատում զինադադարը Թուրքիայի հետ որոշվեց և կատարվեց Անդրկովկասյան կոմիսարիատի և երկրային կենտրոնի նախաձեռնությամբ և որոշմամբ, այսինքն օրգանների, որոնք մերժում էին բոլշևիկների կառավարությունը […]

Կովկասի զորքին և ազգաբնակությանը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Կովկասյան զորքերի  հրամանատարը թուրքական զորքերի հրամանատարից ստացել է զինադադարի բանակցություններ սկսելու առաջարկություն: Անդրկովկասի կոմիսարիատը, լիակատար համաձայնությամբ բան., զին., և գյուղ. պատ. խորհրդի երկրային կենտրոնի, վճռեց ընդունել այդ առաջարկությունը և ձեռնարկել ռազմական գործողությունները ընդհատելու բանակցություններին զինադադարի պայմանները մշակելու համար: Անդրկովկասի կոմիսարիատը իր վրա վերցրեց այս ծանր ու դժվարին խնդրի լուծումը, […]

Կովկասյան զորահրամանատարի հեռագիրը Միջագետքի Անգլիական բանակին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Բաղդադ, Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին Նոյեմբերի 17-ին  կովկասյան ճակատի թուրքաց բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշայից ես ստացա զինադադարի առաջարկություն: Ի նկատի ունենալով Ռուսաստանի ընդհանուր քաղաքական դրությունը և մեր ավստրո-գերմանական ճակատում արդեն սկսված զինադադարի բանակցությունները, ես՝ Անդրկովկասի Ժամանակավոր կառավարության համաձայնությամբ՝ գտա, որ ժամանակն է ընդառաջ գնալ թուրքաց հրամանատարության առաջարկին, և […]

Կարգադրություն Էրզրումի զորքերի հրամանատարին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Էրզրում, զորքերի հրամանատարին. Խնդրում եմ պարլամենտյորի միջոցով հայտնել թուրքական 3-րդ բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ Մահմեդ փաշային իմ հետևյալ պատասխանը նրա նամակին. «Ձեր նամակը, պարոն գեներալ, զինադադարի առաջարկով՝ ստացա և շտապում եմ Ձեզ հայտնել, որ ես պատրաստ եմ ընդառաջ գնալ Ձեր մարդասիրական առաջարկին: Այդ նպատակով ես առաջարկում եմ մեր երկու […]

Զինադադարը Թուրքիայի հետ

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Թիֆլիսում լուր տարածվեց, որ թուրքական գեներալներից մեկը դիմել է կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Պրժևալսկիին և, հայտնելով թե թուրքական զորքը իմացել է, որ Ռուսաստանի այժմյան կառավարությունը հաշտություն է կամենում կնքել, առաջարկել է բանակցություններ սկսել թուրքական զորահրամանատարության հետ զինադադարի մասին: Գեներալ Պրժևալսկին թուրք գեներալի այս դիմումը ենթարկել է երկրային կենտրոնների […]
Page 5 of 7« First...«34567 »

Categories

Archives