December 6, 2024

Tag Archives: Ռազմիկ

Հայ անդրանիկ կորպուսի հրամանատարից

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3 Հայ անդրանիկ կորպուսի հրամանատարից: «Ողջունում եմ հայ զինվորական համագումարը: Խորապես ցավում եմ, որ հանգամանքները թույլ չեն տալիս ինձ ձեր մեջ լինելու: Հոգով ցանկանում եմ համագումարին արդյունավետ աշխատանք և այնպիսի որոշումներ, որ գրավական լինեին մեր հարազատ կորպուսի ծաղկման և հաջողության»: Գեներալ Նազարբեկով

Ստացվեց Գերագույն Հրամանատարի հեռագիրը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3 Տփխիս Ստացվեց Գերագույն Հրամանատարի հեռագիրը, տրված նոյեմբերի 18-ին, որով թույլատրվում է կազմակերպել հայկական կորպուս: Կորպուսի հրամանատար է հաստատված շտաբ ֆրոնտի կողմից գեներալ Նազարբեկյանը: Կորպուսի կազմը կլինի լրիվ, համաձայն մեր այստեղի ծրագրի: Պարուչիկ Փիրալյան

Ողջունում եմ համագումարը հայ զինվորականների

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3 Ֆրոնտից: Բոլոր ճնշված ազգերի ազատագրման արշալույսին անկեղծորեն ողջունում եմ համագումարը հայ զինվորականների, որոնք կռվում են Հայաստանի երջանկության, նրա կատարյալ ինքնօրենության սկզբունքով: Գիտակցորեն բախտավոր եմ, որ ինձ հաջողվեց ստանալ կայանից թույլտվություն հայկական կորպուս կազմելու առթիվ. կորպուս, որ պետք է լինե պատնեշ ֆրոնտի կայունության և հեղափոխության նվաճած ազատությունների պաշտպանության երաշխիք: Ցանկանում […]

Հայ ռազմիկների համառուսական I համագումար

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3 Տփխիս Ողջունում ենք հայ մարտիկների անդրանիկ Համագումարը: Հայ ռազմիկները թե պատմության, և թե ներկա աննախընթաց պատերազմի ընթացքում — միշտ բարձր են պահել իրենց ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Ներկայումս միացած մի հարազատ ընտանիքում՝ թող նոքա լինեն հեղափոխության և հեղափոխության և հասարակապետության անձնազոհ պաշտպաններ: Թող նոքա լինեն հուսալի նեցուկը հայրենի տանջված […]

Հայ զինվորական համագումարը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3 Հայ Զինվորական Միության Կենտրոնական Կոմիտեի հրավերով, Երևանում կայանալիք Հայ Զինվորական համագումարին հրավիրված են մասնակցելու պատվիրակներ՝ բոլոր հայկական գնդերից, արևմտյան ճակատի զորամասերից, թիկունքի Միության ճյուղերից և հայկական զանազան հիմնարկություններից: Երկու խոսքով ներկայացնենք Հայ Զինվորական Միության Կենտրոնական Կոմիտեի գործունեությունը: Հայ Զինվորական Միության Կենտրոնական Կոմիտեն կազմվել է այս տարվա մայիս ամսին դրսի […]

Հայ Զինվորական Միության նախագահը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3 Հայ Զինվորական Միության նախագահ ընկ. Արսեն Շահմազյանը ստացել է քաջության նոր պատվանշան՝ Գեորգյան խաչ 4-րդ աստիճանի: Շատ ուշագրավ է այդ վերին աստիճանի համեստ ու անձնվեր զինվորականի կյանքն ու գործունեությունը, որից առաջ բերենք մի քանի գծեր: 1905թ. Մինգրելյան գնդի զինվորական կազմակերպության և մանիֆեստացիայի կազմակերպողն ու վարողն է եղել Արսենը, որի […]

Զինադադարը Կովկասյան ֆրոնտում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 26 նոյեմբերի, 1917թ., թիվ 2 «Քանի որ մյուս ֆրոնտներում զինադադար է, առաջարկում եմ այստեղ էլ զինադադար անել». գրեց Կովկասյան ճակատի Տաճկական բանակի հրամանատարը և դեմոկրատիկ կառավարությունն ընդունեց այդ: Ստեղծված մի շարք պայմաններն այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որ այլ կերպ վարվել անկարելի էր: Այսպես ուրեմն Սև ծովից մինչև Քիրմանշահ դադարել են կամ շուտով կդադարեն ռազմական […]

Անդրկովկասյան Կոմիսարիատի ողջույնը հայկական զինվորական համագումարին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 26 նոյեմբերի, 1917թ., թիվ 2 Անդրկովկասյան կոմիսարները դիմել են Երևանում բացված Հայկական Զինվորական Համագումարին հետևյալ հեռագրով.— Ողջունում ենք հայ մարտիկների առաջին Համագումարը: Հայ ռազմիկները թե պատմության և թե ներկա աննախընթաց պատերազմի ընթացքում — միշտ բարձր են պահել իրենց ժողովրդի պատիվն ու արժանավորությունը: Ներկայումս միացած մի հարազատ հայկական ընտանիքում՝ թող նրանք լինեն հասարակապետության և հեղափոխության […]

218-րդ հետևակ գնդի որոշումը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 218-րդ պահեստի հետևակ գնդի հայ մարտիկների ընդհանուր ժողովը նոյեմբերի 5-ի բազմամարդ նիստում քննելով Ռուսաստանում ստեղծված քաղաքական դրությունը և ընդունելով, որ ազատ Հանրապետական Ռուսաստանի ճակատագիրը պետք է վճռե միայն Սահմանադիր ժողովը՝ որոշեց. Ամենախիստ կերպով նշավակել մի բուռը հանդուգն դավադիրներին, որոնք պատճառ դարձան եղբայրասպան քաղաքացիական պատերազմի, և անհրաժեշտ է համարում ամենաանխնա […]

Հայ զինվորներու կոչը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1 5-րդ Հայկական հրացանաձիգ մահվան գունդը տեղեկանալով Պետրոգրադի մեջ բոլշևիկներու միջոցով կատարված դեպքերու մի մասին՝ իր ընդհանուր ժողովին մեջ որոշեց հետևյալ կոչն ուղղել հայրենքին հավատարիմ զինվորներուն. «Ընկերնե՛ր, Ռուսաստանը հոգեվարքի մեջ է: Այսօր, երբ Վիլհելմի երկաթյա դիվիզիաները կբախեն Պետրոգրադի դռները, երբ արտաքին թշնամին կսպառնա մեր ազատ հայրենիքի սրտին, երբ պետության համար […]
Page 1 of 212 »

Categories

Archives