October 26, 2021

Tag Archives: Շուշի 1920

Ալ. Խատիսյանի հեռագիրը դաշնակից պետությունների ներկայացուցիչներին

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 2 ապրիլի, 1920թ., թիվ 69 Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը հեռագրել է Բրիտանիայի գերագույն կոմիսար Ուորդրոպին, պատճենը, դաշնակիցների գերագույն կոմիսար Հասքելին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Դ. Նոնանկուրին, Իտալիայի ներկայացուցիչ գնդապետ Գաբբային և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին հետևյալը. Երևան, 30 մարտի Ի լրումն իմ մարտ 28-ին ուղարկված N 1920 հեռագրի, Ադրբեջանի կառավարության Ղարաբաղի և Զանգեզուրի դեմ ձեռնարկված […]

Ղարաբաղի դեպքերի մասին

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68 Հայաստանի ներկայացուցիչը Վրաստանում մարտի 29-ին հեռագրում է արտաքին գործոց նախարարին. «Ազերբայջան» թերթի համար 28-ում զետեղված է հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը. «Համաձայն Ղարաբաղից ստացված վերջին տեղեկությունների՝ Շուշու և Խանքենդի միջև հաղորդակցությունը վերսկսված է։ Հայերի հարձակումները ամենուրեք անհաջողության է մատնված, նրանց համար մեծամեծ կորուստներով։ Մեր պարտիզանների տրամադրությունը աշխույժ է և վտանգ չի […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանը

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68 Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը ամսիս 30-ին հետևյալ հեռագրեր-պատասխանն է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան-Խոյսկուն. «Ի պատասխան Ձեր N 2028 մարտի 28-ի հեռագրին, պատիվ ունեմ տեղեկացնելու Ձեզ, որ Ձեր ցուցմունքը Ղարաբաղում հայկական զորքեր լինելու մասին՝ միանգամայն չի համապատասխանում ճշմարտության։ Հայկական և ոչ մի զորամաս, ոչ հետևակ և […]

Ղարաբաղի դեպքերը

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68 Խմբագրական Չնայած Ադրբեջանի կառավարության ձեռք առած բոլոր արտակարգ միջոցների՝ հետզհետե պարզվում է պատկերը այն դժոխքի, որ խաներն ու բեկերը ստեղծել են հայկական Ղարաբաղում և Զանգեզուրի շուրջը։ Ղարաբաղի դեպքերը հետևյալ կերպով են զարգացել։ Շաբաթների ընթացքում հավաքելով մեծ քանակությամբ զորք ու խուժան Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների մոտ, այլև հատուկ գործակալների ձեռքով […]

Ղարաբաղի դեպքերի առթիվ

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 31 մարտի, 1920թ., թիվ 67 Հայաստանի նախարարապետ և արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանի հեռագիրը՝ ուղղված Բրիտանիայի գերագույն կոմիսար Ուորդրոպին, իսկ պատճենները — դաշնակիցների գերագույն կոմիսար գնդ. Հասքելին, ֆրանսիական զինվորական պետ Դ. Նոնանկուրին, իտալական զինվորական միսիայի պետ գնդ. Գաբբային և Հայաստանի ներկայացուցիչ Թումանյանին: Երևան, 28 մարտի Հայաստանի Հանրապետության կազմակերպման առաջին վայրկյանից Ադրբեջանի կառավարությունը Տաճկաստանի հետ […]

Հայաստանի Հանրապետության նախարարապետ Ա. Խատիսյանին

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Թիֆլիս, 28 մարտ Լորդ Քըրզոնը հրամայագրել է ինձ հայտնել անդրկովկասյան հանրապետություններին լուրջ նախազգուշացումն անել ամենապարզ արտահայտություններով այն մասին, որ ամեն մի ցանկություն, որի արտահայտությունը կլինի ճնշումն գործ դնել դաշնակիցների կոնֆերանսի վրա և կամ դնել կատարված փաստի առջև, նպատակ ունենալով կոնֆերանսի վերջնական որոշումները կանխելը՝ ամենակտրուկ կերպով դրժվում և նպաստում է […]

Նոր աղետ Ղարաբաղում

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Թիֆլիս, 26 մարտի Մոտավորապես մարտի 20-ից, բավական քանակությամբ զորք, գեներալ Նովրուզովի գլխավորությամբ և Խալիլ փաշայի ու Սուլթանովի անթիվ բանդաները, ուժեղ թնդանոթներով ու գնդացիրներով, հայերին զինաթափելու նպատակով հանկարծակի հարձակվեցին հայկական գյուղերի վրա մի քանի կողմերից։ Թնդանոթային կրակի տակ քարուքանդ եղան մի քանի գյուղեր, հրդեհի ճարակ դարձան նրանցից մի քանիսը։ Տեղական […]

Բայրամի միլիոնները

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Կարսի դեպքերի առթիվ եղած հարցապնդման քննության ժամանակ, Ադրբեջանի սոցիալիստ պատգամավոր Կարաևը նախարարապետ Ուսուբբեկովին ուղղել է հետևյալ հարցը. — Եթե իրապես կառավարությունը մասնակից չէ Կարսի շրջանի թրքության ապստամբական փորձերին, հապա ինչո՞ւ համար են Հայաստան ուղարկվում միլիոններ… Կարաևի հարցը վերաբերվում է այն միլիոններին որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները Երևանում պարբերաբար բերում են […]

Կռիվները Ղարաբաղում

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Հառաջ, 27 մարտի, 1920թ., թիվ 65 Ղարաբաղի կռիվների լուրերը, դժբախտաբար, հաստատվում են։ Ադրբեջանի կառավարությունը մոտ 10000 զորք և զինված խուժան հավաքելով Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների վրա, դիմել է գործոն քայլերի։ Սուլթանովը կտրուկ պահանջ է դրել հայերին զինաթափ լինել, և երբ հայերը մերժել են, մարտի 20-ին ադրբեջանական զորքերը բոլոր կողմերից անցել են հարձակման ղարաբաղցիների և զանգեզուրցիների […]

Տաճկա-ադրբեջանյան դաշնադրություն

  • by Archives.am
  • 102 Years ago
  • 0
Սյունիք, 25 մարտի, 1920թ., թիվ 11 Պաշտպանողական և հարձակողական զինվորական պայմանադրություն՝ կնքված Օսմանյան կայսերական կառավարության և Ադրբեջանի հանրապետության միջև 1335 (1919) հոկտեմբերի 29-ին, մեկ կողմը ներկայացված Օսմանյան լիազոր ներկայացուցիչ ընդհանուր սպայակույտից զորավար Ջեմալ փաշայով, մյուս կողմը՝ Ադրբեջանի լիազոր Մ. Քերիմովի անձնավորությամբ: Հոդ. 1 — Իսլամական խալիֆայության ներկայացուցիչ օսմանյան կառավարության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը ձգտում […]
Page 8 of 9« First...«56789 »

Categories

Archives