March 28, 2024

Tag Archives: Ազգ

Հայերը հաջող հարված հասցրին հյուսիս-արևելքում

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81 Ադրբեջանցիները խախտեցին հրադադարի համաձայնությունը Խախտելով հրադադարի վերաբերյալ նախնական համաձայնությունը՝ ադրբեջանական բանակն արդեն երրորդ օրն է, ինչ հարձակումներ է ձեռնարկում ղարաբաղյան ռազմաճակատի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, Ստեփանակերտից երեկ հաղորդեց Վահրամ Աղաջանյանը: ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդում են, թե ապրիլի 30-ին սկսված հակառակորդի գրոհը վերսկսվել է հաջորդ առավոտյան ժամը 9-ին, երբ […]

Քլինթոնն Ալիևին առաջարկում է մարդասիրական միջանցքներ բացել

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80 Վաշինգտոն, 29 ապրիլ, ՓԱՍՏ: Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին, ուր ասվում է. «Հարգարժան նախագահ, շնորհակալ եմ ղարաբաղյան հակամարտության և ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջերս ինձ ուղղված ձեր ուղերձի համար: Ես հետևում եմ ղարաբաղյան պատերազմի ընթացքին և մեծ ցավ եմ զգում անմեղ զոհերի, […]

Ադրբեջանցիները հրետակոծեցին Ղարաբաղի և Հայաստանի դիրքերը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80 Երակարաժամկետ հրադադար այս պայմաններում հնարավոր չէ Ստեփանակերտ, 29 ապրիլ: Ադրբեջանական կազմավորումները շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը: Ապրիլի լույս 29-ի գիշերը հակառակորդը զրահատեխնիկայի և հրետանու աջակցությամբ փորձել է հարձակման անցնել Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ: Ղարաբաղյան ուժերը կասեցրել են թշնամու գրոհը և կենդանի ուժի կորուստներ պատճառելով, ստիպել […]

Ռուսաստանն ուժեղացնում է ճնշումը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80 «Արևմտյան նավթային ընկերությունները հույս ունեն, որ Հեյդար Ալիևը մայիսի 24-ին Բաքվում նավթի ու գազի հանույթի սարքավորումների միջազգային ցուցահանդեսի ընթացքում կհաստատի արևմտյան ընկերությունների կոնսորցիումի հետ համատեղ «Ազերի» և «Չըրագ» հանքավայրերի մշակման նախագծի արձանագրությունը: Բրիթիշ Պետրոլիումի աշխատակիցներից մեկի խոսքերով, Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ»,— գրում […]

Նոր հրետակոծություններ ռազմաճակատի ողջ երկայնքով

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79 Ստեփանակերտ: 28 ապրիլ: Ադրբեջանական բանակը շարունակում է զանգվածային հրետակոծության ենթարկել ղարաբաղյան պաշտպանական դիրքերը ռազմաճակատի տարբեր հատվածներում: ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդում են, թե ապրիլի լույս 28-ի գիշերը Թարթառի շրջանի ռազմական հենակետերից տանկերից, հաուբիցներից և «Գրադ» կայանքներից հրետակոծել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի պաշտպանական դիրքերը: Տուժածներ չկան: Ղարաբաղյան ուժերը դիմել […]

Ինչ է տեղի ունենում քաղաքական թատերաբեմի կուլիսների ետևում

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77 Բաքու։ 26 ապրիլի, Նոյյան տապան։ Ադրբեջանի նախկին նախագահ, Ժողովրդական ճակատի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ, որն այժմ գտնվում է Նախիջևանի Քելեքի գյուղում, բանակցություններ վարելու համար, օրերս Ադրբեջանի տեղեկատվական աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, պետության ներկայիս ղեկավար Հեյդար Ալիևն ուղարկել է երկու պատվիրակություն։ Ըստ առկա տեղեկատվության՝ միայն երկրորդ պատվիրակությունն է հնարավորություն ստացել […]

Ղարաբաղյան ուժերը Թարթառից 7 կմ հեռավորության վրա

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77 Ստեփանակերտ, 26 ապրիլի։ Ջախջախիչ պարտություններ կրելով Աղդամի և Մարտակերտի շրջաններում՝ ադրբեջանական բանակն արդեն երկրորդ օրն է, ինչ փորձում է առաջ շարժվել Ֆիզուլու ուղղությամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդում են, թե այսօր առավոտյան ժամը 6։10-ին ադրբեջանական բանակի մոտ 500 հետևակայիններ օդուժի և մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են […]

Ռուսաստանը պատրաստ է մեծացնել ավանդը կարգավորման մեջ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77 Մոսկվա, 25 ապրիլի, ՌԻԱ-ՍՆԱՐՔ։ Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը Ադրբեջանի ԳԽ նախագահ Ռասուլ Գուլիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է մեծացնել ավանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ, այդ թվում՝ ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի հետ համատեղ։ Նախարարի կարծիքով, Ռուսաստանը կկարողանար աջակցել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը հակամարտության գոտի մտցնելուն։ Ղարաբաղի հակամարտությունը […]

Եվ կրկին լեզգիների մասին

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77Ռոզա Գաբրիելյան, պատմագիտության թեկնածու Մոսկվայում ԱՊՀ մասնակից երկրների վերջին գագաթնաժողովը նշանակալի երևույթ է անդրկովկասյան պետություններ Վրաստանի և Ադրբեջանի համար։ Խոսքը համաձայնությունների կետերից մեկի՝ սահմանների հարցի մասին է։ Հենց այդ հարցը շատ կարևոր է լեզգիների և ավարների համար, որոնք ապրում են ռուս-ադրբեջանական սահմանի երկու կողմում։ «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի մասին» օրենքի […]

Լեզգիները ուժեղացնում են ճնշումը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 26 ապրիլի, 1994թ., թիվ 76 Ադրբեջանն ու Դաղստանը բաժանող Սամուր գետի վրա գտնվող Ոսկե կամրջի մոտ, ապրիլի 22-ին լեզգիների կազմակերպած պահախմբի մասնակիցները հանդես եկան երկու հանրապետությունների պետական սահմանը վերացնելու պահանջով։ Այդ մասին հայտնեց լեզգիների «Ալպան» ազգային կուսակցության քարտուղար Ամիրխան Բաբաևը։ Նրա խոսքերով՝ ցույցին մասնակցել է Հարավային Դաղստանից և Ադրբեջանի հյուսիսային շրջաններից եկած շուրջ 7000 […]
Page 5 of 21« First...«34567 » 1020...Last »

Categories

Archives