March 28, 2024

Tag Archives: Ազգ

Լևոն Տեր-Պետրոսյանը անակնկալ մեկնեց Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Ազգ», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի Երեկ, հունիսի 14-ին, օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ստեփանակերտ: Հանկարծակի այցի հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մեջ ծագած տարաձայնություններն էին, կապված ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղասիրական նախաձեռնության հետ: Ինչպես Սնարքի թղթակցին հայտնել են ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտում, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և […]

Հռոմ. 3+1-ի փոխարեն Մինսկի խումբ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Ազգ», 8 հունիսի, 1993թ. Երեկ մեր ձեռքն ընկավ Հռոմում անցկացված Մինսկի խմբի հանդիպման պատրաստած նոր փաստաթուղթը, որն իր մեջ ներառում է Մարիո Ռաֆայելիի նամակը և Անվտանգության խորհրդի 822 բանաձևի իրականացման հրատապ քայլերի գրաֆիկը: Փաստաթուղթը մեկնաբանելու խնդրանքով մեր թղթակից Հակով Ասատրյանը դիմեց ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին: — Նոր նախաձեռնությունը պաշտոնապես դեռ չենք ստացել, բայց […]

Վ. Կազիմիրով. «Ադրբեջանն ու Հայաստանը դեռ քայլ չեն կատարել»

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 1 հունիսի, 1994թ., թիվ 102 Մոսկվա, 31 մայիսի։ ԽԱԲԱՐ ՍԵՐՎԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ես կասկածում եմ, թե Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների փորձագետների բանակցություններ են վարվում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Համենայն դեպս, ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,— հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Ղարաբաղի հակամարտությանը նվիրված բանակցություններում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր […]

Ալիևը կծում է ընդդիմությանը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 26 մայիսի, 1994թ․, թիվ 98 Բաքու, 25 մայիսի, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մի խումբ գաղթականների առջև ելույթ ունենալով, քննադատեց ընդդիմության ղեկավարներին, նրանց անվանելով «խելապակասներ» և «արկածախնդիր հանցագործներ», ինչպես նաև «ժողովրդի թշնամիներ, որոնք ձգտում են լոկ զավթել իշխանությունը»։ Իր ելույթում Ալիևը հայտարարեց, որ ինքը արգելում է մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը նշանակված «Մուսավաթ» կուսակցության […]

Ադրբեջանը հարկադրված կլինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 6 մայիսի, 1994թ., թիվ 84 Բիշքեկ, 5 մայիս: «Ներկայիս և ընդհանրապես բոլոր նախորդ բանակցությունների փորձաքարը Ադրբեջանի քաղաքականությունն է,— Բիշքեկի ժողովի ընդմիջմանը հանպատրաստից հարցազրույցի ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի գծով Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սեյրան Բաղդասարյանը: — Եվ դատելով ամեն բանից՝ դա պետական քաղաքականություն է, որը մերժում է ԱՊՀ խաղաղարար ուժեր և ԵԱՀԽ-ի դիտորդներ մտցնելը Ղարաբաղի […]

Շուշվա և Լաչինի հանձնման համար մեղավոր ճանաչվեց 5 մարդ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83 Բաքու, 3 մայիս, ԽԱԲԱՐ-ՍԵՐՎԻՍ-ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շուշի և Լաչին քաղաքների կորստյան երկրորդ տարելիցին էր նվիրված Ադրբեջանի գլխավոր դատախազ Ալի Օմարովի այսօրվա մամլո ասուլիսը: Օմարովը լրագրողներին հայտնեց, որ վերջերս դատախազության աշխատակիցների ավարտած քննությամբ քաղաքների հանձնման համար մեղավոր է ճանաչվել 5 մարդ՝ պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, վաշտի նախկին հրամանատար Նաիլ Քյազիմովը, […]

Լարվածություն համաժողովում: Նոր հրադադա՞ր

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83 «Մենք թույլ չենք տա, որ ԱՊՀ անդամ երկրները պատերազմեն միմյանց դեմ». երեկ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սկսված ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովում  հայտարարեց Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն: Համաժողովը, որի մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարները, նվիրված է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնի է, Շումեյկոն մինչ այդ […]

Աղդամի և Մարտակերտի ուղղությամբ թշնամու գրոհները կասեցվեցին

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83 Ստեփանակերտ, 4 մայիս: Կարճատև հարաբերական անդորրից հետո իրադրությունը ռազմաճակատներում կրկին սրվել է: Նախապես զգալի ուժեր կենտրոնացնելով Մարտակերտի և Աղդամի շրջանների ուղղությամբ, այսօր վաղ առավոտյան մոտ 5:20-ին ադրբեջանական 450 հետևակայիններ 7 տանկի և 3 հետևակի մարտական մեքենայի աջակցությամբ հարձակման են անցել Աղդամի շրջանի Նամիրլի-Շիխլար-Բաշ-Քարվենդ ուղղություններով: Մոտ մեկուկես ժամ տևած մարտերից […]

Թշնամին փորձել է ներխուժել Հայաստանի տարածք

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83 Մայիսի 3-ի երեկոյան ադրբեջանական բանակը ուժգին հրետակոծություն է սկսել Նոյեմբերյանի, Իջևանի, Տաուշի և Կրասնոսելսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ, իսկ մի քանի ժամ անց Ղազախի շրջանի տարածքից տանկերի աջակցությամբ գրոհ ձեռնարկել Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են պաշտպանության նախարարությունից: Սկզբուն հակառակորդին հաջողվել է որոշ […]

Մոսբերգը Ստեփանակերտից վերադարձավ Երևան

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81 Երևան, 2 մայիս, ՓԱՍՏ: ԼՂՀ կատարած այցելությունից հետո, երեկ գիշեր Ստեփանակերտից Երևան է վերադարձել ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի տեղակալ Մաթիաս Մոսբերգը: Ադրբեջանը, Հայաստանը և ԼՂՀ ղեկավարությունների հետ ունեցած հանդիպումներից հետո դեսպանն այսօր դարձյալ հանդիպեց ՀՀ առաջին արտգործփոխնախարար Ժիրայր Լիպարիտյանին: Նախատեսվում են նրա հանդիպումները նաև ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:
Page 4 of 21« First...«23456 » 1020...Last »

Categories

Archives