June 2, 2025

Category: Armenian media

Ռուցկոյ. Փրկության ելք կա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի Հասարակության ճգնաժամի և ՌԴ իշխանությունների դիմակայության հաղթահարման համար սահմանադրական հնարավորություններ կան,— գտնում է Ռուսաստանի փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյը երկուշաբթի օրը Մոսկվայում տարածած հայտարարության մեջ: Դրանք են ազգային համաձայնությունը և բոլոր քաղաքական ուժերի ու իշխանության կառուցվածքների երկխոսությունը: Ըստ նրա, այսօր, ինչպես 1991-ի օգոստոսին, վճռվում է Ռուսաստանի ճակատագիրը: Քննադատելով Ելցինի ելույթը, Ռուցկոյը կոչ […]

Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի կայուն, ժողովրդավարական երկիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկը չի փորձի խախտել օրենքը և ճգնաժամը կհաղթահարվի փոխընդունելի լուծումներ որոնելու շնորհիվ: Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի կայուն, ժողովրդավարական երկիր: Կարծում ենք, որ դա համապատասխանում է նաև Ռուսաստանի ժողովուրդների ակնկալիքներին»,— երեկ հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը: «Իշխանության գործադիր […]

Հայաստանի վարչատարածքային բաժանումն սկսվե՞ց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 23 մարտի, 50 (391) Զանգեզուրի առաջին պետնախարարի մամլո ասուլիսը Վազգեն Սարգսյանն այս անգամ լրագրողներին ներկայացավ որպես պետական նախարար: Նոր պաշտոնում նա զբաղվելու է «Սյունիք-Զանգեզուր» երկարաժամկետ պետական ծրագրի իրականացմամբ: Բացելով ասուլիսը` պետնախարարը տեղեկացրեց, որ այս ծրագիրը քննարկման նյութ էր դեռևս մեկ տարի առաջ, բայց հարցը առայսօր հասունացած չէր: Նա հայտնեց նաև, որ ծրագիրը 5-10 […]

Հաղթանակ կյանքի նկատմամբ. հաղթանակ մահվան նկատմամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) «Նոյյան տապանի» արցախյան թղթակից Արմեն Պետրոսյանի հարցերին պատասխանում է բուլղար հայտնի ռեժիսոր Ցվետանա Պասկալեւան – Տիկին Պասկալեւա, որքան էլ Դուք հայտնի եք մեզանում ու հարգված, այնուամենայնիվ Ձեր մասին քիչ բան գիտեն… – Ես 32 տարեկան եմ, զտարյուն բուլղարուհի՝ առանց հայկական արյան խառնուրդի։ Սա ընդգծում եմ, քանի որ բոլորը կասկածներ […]

«Մարտական թերթիկը»՝ խրամատներում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Երեկ լույս է տեսել ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի «Մարտական թերթիկ» լրագրի առաջին համարը։ Ինչպես «Սնարքի» թղթակցին տեղեկացրել է լրատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը, այն հիմնականում նախատեսված է ճակատային գծում կռվող մարտիկների համար, որոնք բացարձակապես զրկված են լրատվության միջոցներից։ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով, «Մարտական թերթիկը» պետք է […]

Եվրոխորհրդարանի պատվիրակության հանդիպումները Հայաստանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Երեկ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունել է Մակդալենա Հոֆի գլխավորությամբ Հայաստանում գտնվող Եվրոխորհրդարանի ԱՊՀ երկրների հանձնաժողովի պատվիրակությանը, որն այստեղ է ժամանել հանրապետությունում տիրող քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների տեսակետներն ուսումնասիրելու նպատակով։ Ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում մանրամասնորեն […]

Մտավորականության վիճակը օրհասական է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Հանրապետության իշխանությունների եւ մտավորականության` մարտի 21-ին ՀՀ ԳԽ նիստերի դահլիճում կայացած հանդիպման նպատակն անշուշտ, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառի գործիչների տրտունջը լսելը չէր։ Այն հնարավորություն կտար իշխանություններին «պարզելու, թե ինչպիսին է այսօր մտավորականությունը, իսկ մտավորականությանը՝ ներկայացնելու հոգեւոր ոլորտի հիմնահարցերը, առաջարկներ անելու ինքնամեկուսացունից դուրս գալու եւ պետության կառուցման գործին մասնակցելու […]

Երեւան-ԼՂՀ համագործակցության քայլեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մեր թղթակից Ա. Դոխոլյանը երեկ Ստեփանակերտում հանդիպեց Հադրութ մեկնող Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վահագն Խաչատրյանին։ Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ո՞րն է դուրս գալու նպատակը, Վ. Խաչատրյանը մասնավորապես ասաց. — Ցանկություն ունենք Երեւանի եւ Հադրութի շրջանի միջեւ տնտեսական համագործակցություն հաստատել։ Մեզ հիմնականում հետաքրքրում է շրջանից փայտանյութ ձեռք […]

Հրթիռակոծվել է մարդասիրական միջանցքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մարտի 20-ին Լաչինի մարդասիրական միջանցքի հյուսիսում գտնվող Ղոջազ բնակավայրի շրջակայքի ադրբեջանական ռազմական հենակետերից հրթիռահրետակոծվել է մարդասիրական միջանցքի գոտին։ Հարվածի տակ են հայտնվել նաեւ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի առանձին հատվածներ։ Ըստ Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերի եւ ՀՀ հարավ-արեւելյան զորամիավորումների հրամանատարության շտաբներից ստացված տեղեկությունների, մարտի 20-ի ուշ երեկոյան եւ 21-ի առավոտյան […]

Գնդակոծվել են Խնձորեսկի պաշտպանական դիրքերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 1.45-ի սահմաններում Կուբաթլիի ադրբեջանական ռազմական հենակետերից տանկերից եւ հրետանուց գնդակոծվել են Գորիսի շրջանի Խնձորեսկ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերի ինքնապաշտպանության դիրքերը։ Խնձորեսկի ինքնապաշտպանության շտաբից հայտնում են, որ կարճատեւ հրետակոծությունից հետո հաստատվել է հարաբերական անդորր։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Categories

Archives