June 2, 2025

Category: Armenian media

Ջորջ Դոքմեջյանի շնորհավորական հեռագիրը Լևոն Տեր-Պետրոսյանին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315) Հարգելի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։ Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հայերը դժվարին պատմություն են ունեցել, սակայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն և վերջերս կայացած նախագահական ազատ ընտրությունները կարող են շատ կարևոր բարեփոխությունների էական խթան հանդիսանալ, որոնք հայ ժողովրդին հնարավորություն կտան ճաշակելու ազատությունը։ Դուք […]

Հանդիպում ՀՀ Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315) Նոյեմբերի 23–ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց հանրապետությունում գործող հասարակական քաղաքական կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության, Ազգային ինքնորոշում միավորման, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության, Սահմանադրական իրավունք միության, Դեմոկրատական կուսակցության, Հայոց Համազգային շարժման և այլ հասարակական-քաղաքական կազմակերպաթյունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով վերջին […]

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին, ժողովրդավարական շարժումներին, կառավարություններին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315) Խոր վշտի զգացում են հարուցում այս օրերին տեղի ունեցող ողբերգական դեպքերը։ Բարի կամքի առաքելություն իրականացնող մարդկանց կորուստը ցնցեց ամբողջ համաշխարհային հանրությանը։ Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին։ Պատահարը ցավալի է նաև նրանով, որ դա կարող է վերջնականապես ձախողել Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների գործընթացը, որը այնպիսի […]

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդում

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315) Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նախարարների խորհրդի նիստ, ուր քննարկվեց տնտեսաւան շրջափակման պայմաններում հանրապետության կենսագործունեության ապահովման հարցը։ Առաջին փոխվարչապետ Ռուբեն Չիֆթալարյանը ներկայացրեց մանրամասն միջոցառումների փաթեթ, որը նախատեսում է ինչպես բեռների փոխադրման կազմակերպում, այնպես էլ վառելիքաէներգետիկ և պարենային բաշխման անհրաժեշտ ռեժիմի սահմանում։ Հաստատվեց հանրապետության […]

Եվրոպական խորհրդի նախագահ Անդերս Բյորկի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315) Ինչպես արդեն հաղորդվել է, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Ա. Բյորկին և այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Կատրին Լալյումիերին՝ միջազգային այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության խնդրանքով։ Ստորև հրապարակում ենք պարոն Անդերս ԲՅՈՐԿԻ պատասխան նամակը։ Պարոն նախագահ։ Պատիվ ունեմ հավաստելու, որ ստացել ենք 1991 թ. հոկտեմբերի 9-ի Ձեր […]

Տոնախմբություն անկախության նախաշեմին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Այս անմոռանալի գիշերը «Հայաստանի Հանրապետություն», 20 սեպտեմբերի, 1991թ., թիվ 200-201 (264) Սեպտեմբերի 21-ի նախօրեին հայ ազգի մեծ նվիրյալ Լորիս Ճգնավորյանը մի նոր հաճելի անակնկալ է մատուցում իր ժողովրդին։ Սեպտեմբերի 19, ժամը 23.00։ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահը լեփ-լեցուն է հազարավոր մարդկանցով։ Սկսվում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուժերով և Լորիս Ճգնավորյանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված գիշերային հեռուստամարաթոնը, որը […]

Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի Լեռնային Ղարաբաղ այցելելու առթիվ

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 20 սեպտեմբերի, 1991թ., թիվ 200-201 (264) Արմենպեսի սեփ. թղթ. Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ստեփանակերտից հաղորդում Է. Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը անհամբերությամբ Է սպասում Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ կայանալիք հանդիպմանը, որոնք գալիս են հաշտարար առաքելությամբ։ Բարձրաստիճան հյուրերը Ստեփանակերտ են ժամանելու Բաքվից և այստեղ մնալու են չորս ժամ, որից հետո մեկնելու են Երևան: Այդ առնչությամբ […]

Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 20 սեպտեմբերի, 1991թ., թիվ 200-201 (264) Սեպտեմբերի 20-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությանը՝ կոնգրեսական Վեյն Օուենսի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին, նա նշեց, որ ըստ նախնական տեղեկությունների Հայաստանում ամերիկյան դիտորդների պատվիրակությունն ամենածանրակշիռն է լինելու, ինչը վկայում է մեր հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության հետաքրքրության մասին։ Միաժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը որպես […]

Ղարաբաղի հարցը համապատասխանում է միջազգային նորմերին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175) ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը մտահոգություն է հայտնել, որ Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների սահմաններում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղիների որոնումը ընթանում է միայն խորհրդաժողովի անդամ երկրների քաղաքական շահերի հունով: Ընդ որում, ամբողջովին անտեսվում են ընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության երեկ հրապարակված հաղորդագրության մեջ, […]

Հայաստան. Նոր ցեղասպանությո՞ւն

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off
Ազգ, 19 հունիսի, 1991թ., թիվ 36 Մայիսի վերջերին, Մոսկվայում Անդրեյ Սախարովի հիշատակի հանդիսությանը մասնակցելուց հետո, Ամերիկայի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի և ռուս ներկայացուցիչներից բաղկացած 15 հոգանոց մի պատվիրակություն իրազեկման նպատակով այցելել է Հայաստան և ապա մեծ դժվարություններով՝ Արցախ։ Պատվիրակության կազմում էր նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Լոնդոն վերադառնալուց հետո «Ուոլ Սթրիթ […]

Categories

Archives