Հայաստանի Հանրապետություն, 6 ապրիլի, 1991թ., շաբաթ Երեկ հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական պատգամավոր, «Հայգազարդշին» միավորման գլխավոր տնօրեն Գեորգի Անդրեյի Թաթարյանին: Մայրաքաղաքի կինոյի տանը, ուր դրված էր հանգուցյալի աճյունը, բազմահազար երևանցիներ, հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ, Խորհրդային Միության հանրապետություններից ժամանած պատվիրակություններ հարգանքի տուրք մատուցեցին իրապես ժողովրդական մարդու՝ Գեորգի Թաթարյանի հիշատակին: Այնուհետև սգո թափորը ուղևորվեց քաղաքային […]