June 8, 2025

Author: Archives.am

Հյուսիս-արևմուտքն ամբողջովին ազատագրվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի Շաբաթ և կիրակի օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում շարունակվում էր մնալ ծայրաստիճան լարված: Մարտի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերն ադրբեջանական կազմավորումները հերթական անգամ լայնածավալ գրոհ են ձեռնարկել Մարտակերտի Ներքին Հոռաթաղ գյուղի ուղղությամբ, սակայն այդ անգամ ևս կատաղի մարտերից հետո ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է կասեցնել գրոհը […]

Մարտեր Չարեքտարի ազատագրման համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի Մեծ կուտակումներ Լաչինի միջանցքի մատույցներում Երեկ օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը շարունակում էին ակտիվ ռազմական գործողությունները Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի՝ Չարեքտարի կրակակետերը լռեցնելու ուղղությամբ: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Հայկական կազմավորումները շարունակում են վստահորեն վերահսկել նախորդ երկու օրերի ընթացքում շրջանի արևմուտքում ազատագրված բոլոր […]

Մարտակերտի մատույցներում շարունակվում են դիրքային մարտերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 27 մարտի, 1993թ., թիվ 56(307), շաբաթ Մարտի 25-ի երեկոյան և լույս 26-ի գիշերը, ինչպես նաև երեկ օրվա ընթացքում ԼՂՀ Մարտակերտի շրջանում ռազմական լուրջ գործողություններ տեղի չեն ունեցել: Ռազմաճակատի առանձին հատվածներում ընթացել են դիրքային մարտեր: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի տվյալները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը շարունակում են վստահաբար […]

Կապանի վրա արձակվել է 50 արկ, զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 26 մարտի, 1993թ., թիվ 55(306), ուրբաթ Մարտի 24-ին դիրքային մարտեր էին ընթանում Կապանի շրջանի սահմանամերձ Ճակատեն, Սրաշեն և Շիկահող գյուղերի մերձակայքում: Օրվա երկրորդ կեսին հայկական կազմավորումներին հաջողվել է դիրքային բացահայտ առավելության հասնել թշնամու նկատմամբ՝ գրավելով մարտավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքներ: Այս մասին Զանգեզուրից հայտնում է մեր թղթակից Հասմիկ Բաբաջանյանը: Անհաջողություն կրելով դիրքային […]

Մարտակերտի մատույցներում դիրքային մարտեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 26 մարտի, 1993թ., թիվ 55(306), ուրբաթ Խրմանջուղի ուղղությամբ գրոհը ետ է շպրտվել Մարտի 24-ի երեկոյան և լույս 25-ի գիշերը ադրբեջանական բանակի կազմավորումները հարձակման են անցել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի մերձակա բարձունքների ուղղությամբ: Ադրբեջանական բանակին սկզբում հաջողվել է որոշ չափով առաջանալ, սակայն ավելի ուշ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ամբողջությամբ կասեցնել գրոհը և թշնամուն ետ […]

Կապանի դեմ մարտերում ադրբեջանցի 100 սպանված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 25 մարտի, 1993թ., թիվ 54(305), հինգշաբթի Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 23-ին ադրբեջանական կազմավորումները լայնածավալ գրոհ էին ձեռնարկել Կապանի շրջանի սահմանային գոտու ուղղությամբ, որն ամբողջությամբ ետ էր մղվել: Եվ ահա Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, թե այս հատվածում ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 100 զինվոր, ինչպես նաև մեծ քանակությամբ […]

Մարտեր Աղաբեկալենջի մերձակայքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 25 մարտի, 1993թ., թիվ 54(305), հինգշաբթի Մարտակերտ-Աղդամ ճանապարհը վերահսկվում է հայերի կողմից Մարտի 23-ի լույս 24-ի գիշերը և երեկ կատաղի մարտերը շարունակվում էին Մարտակերտի շրջանի Աղաբեկալենջ գյուղի մերձակայքում, ինչպես նաև Ներքին Հոռաթաղ գյուղի հյուսիսային մատույցներում: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ռազմաճակատի այս հատվածում […]

Համատեղ կոմյունիկե Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Ռ. Ի. Խասբուլատովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 25 մարտի, 1993թ. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բ.Գ. Արարքցյանի հրավերով Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի պատվիրակությունը Գերագույն խորհրդի նախագահ Ռ.Ի. Խասբուլատովի գլխավորությամբ 1993թ. մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: Երևանում տեղի ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցում էր Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գ.Գ. Հարությունյանը, քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, նրանց բարձրագույն […]

Կապանի ուղղությամբ ուժգին հակահարված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 24 մարտի, 1993թ., թիվ 53(304), չորեքշաբթի Ադրբեջանական կազմավորումները կենդանի ուժի զգալի կորուստներ են կրել մարտի 22-ի երեկոյան՝ Կապանի շրջանի սահմանային գոտու ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ գրոհի ընթացքում: Ինչպես երեկ տեղեկացանք Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հայկական ուժերին հաջողվել է ոչ միայն լիովին կասեցնել թշնամու գրոհը, այլև վերահսկողություն սահմանել մարտավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքների […]

Ներքին Հոռաթաղի ուղղությամբ կատաղի գրոհը կասեցված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 24 մարտի, 1993թ., թիվ 53(304), չորեքշաբթի Մարտի 22-ի երեկոյան և լույս 23-ի գիշերը ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները երկու անգամ կատաղի գրոհ են ձեռնարկել նախօրեին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից ազատագրված Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի ուղղությամբ: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեից ստացված տեղեկությունները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ադրբեջանական բանակի երկու լայնածավալ […]

Categories

Archives