June 7, 2025

Author: Archives.am

Մոսկվան եւ Անկարան փորձում են համաձայնեցնել դիրքորոշումները Ղարաբաղի հարցում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Ապրիլի 6-ին, Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարարությունում կայացած մամլո ասուլիսում ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության գերատեսչության տնօրեն Ս. Յաստրժեմբսկին, պատասխանելով Ղարաբաղի խնդրին Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին, ասել է, թե Ռուսաստանը ուշադրությամբ է վերաբերվում Անկարայի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ամենից առաջ նպատակամղված են մարտական ցործողությունների շրջանում կրակի շուտափույթ դադարեցմանը։ Այնուհետեւ նա ավելացրել […]

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանին ագրեսոր ճանաչելու հարցն է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Թուրքական ինքնաթիռները նախազգուշական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանի մոտ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բախշի Թուրքը Ադրբեջանից ստացած տեղեկություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ. «Ադրբեջանցի թուրքերը կարող են վճռականորեն վստահ լինել, որ Հայաստանի կողմից այսօր զավթած հողերն ադրբեջանցիների հավերժական հայրենիքն են եւ մնում են որպես այդպիսին։ […]

Սահմաններում նորից անհանգիստ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Լարվածությունը չի թուլանում հանրապետության սահմանամերձ շրջաններում։ Չնայած գյուղատնտեսական աշխատանքները չխանգարելու համար երկուստեք կրակի դադարեցման պայմանավորվածությանը, հակառակորդը հեռահար հրետանային եւ այլ զինատեսակներից կրակի տակ է պահում հայկական բնակավայրերը։ Շրջխորհուրդներից ստացված տեղեկությունների համաձայն, ապրիլի լույս 6-ի զիշերը հրետակոծվել են Տավուշի, Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Կապանի գյուղերը։ Ըստ տեղեկությունների, տուժածներ չկան, կան մասնակի […]

Ազատագրված բոլոր տարածքները հուսալիորեն վերահսկվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից տեղեկացնում են, որ ապրիլի լույս 6-ի գիշերը եւ առավոտյան դիրքային մարտեր են ընթացել Հադրութի եւ Ֆիզուլու շրջանների սահմանային գոտում։ Ապրիլի 6-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումները հարձակում են ձեռնարկել նախօրեին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ անցած Ղովշատլու զյուղի ուղղությամբ։ Այդ զրոհը հաջողությամբ հետ է մղվել, թշնամուն […]

Ծառատունկ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Անցյալ շաբաթ օրը, ապրիլի 3-ին, Ամերիկյան համալսարանին հարող տարածքում «Երկիր» օրաթերթի խմբագրությունը կատարեց համաժողովրդական ծառատունկի մեջ իր ծրագրած ծավալը: Խմբագրության աշխատակիցների հետ միասին ծառատունկին մասնակցեցին նաև թերթի բազմաթիվ ընթերցողներ: Բոլորին մեր անկեղծ շնորհակալությունը: Մեր կողքին ծառ էին տնկում Ամերիկյան համալսարանի աշխատակիցները, ուսանողներ, «Կոփավանք» երիտասարդական միության անդամներ, մոտակա տների բնակիչներ: […]

Ռուսաստանը կարող է եւ հարվածել…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) ՌԴ զինված ուժերի օպերատիվ խմբի ղեկավար գեներալ-զնդապետ Ա. Ալեքսեեւը Վրաստանի ղեկավարությանը կոչ է հղել, որտեղ խորհուրդ է տալիս մանրակրկիտ վերլուծության ենթարկել իրավիճակի սրման այն հետեւանքները, որոնք տեղ են գտել Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանու՝ Սուխումից 901-րդ պարաշյուտա-դեսանտային գումարտակի վտարման վերջնագրային հայտարությունից հետո։ Վրացի զինվորների վիրավորական վերաբերմունքը Աբխազիայի մայրաքաղաքի բնակիչների […]

Թեհրանում աղմկում է Ադրբեջանի դեսպանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Իրանում Ադրբեջանի դեսպան Նասիբ Նասիբզադեն ապրիլի 4-ին Թեհրանում տված մի հարցազրույցի ընթացքում Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքը գրավելու մեջ։ Իրանի ռադիոյի հաղորդած լուրի համաձայն, Նասիբզադեն հայտնել է, թե իբր Հայաստանը ամբողջական պատերազմ է սկսել Ադրբեջանի դեմ եւ «Մենք մեր երկրի հողային ամբողջականությունը պահպանելուն զուգընթաց կընդառաջենք հարեւան երկրների որեւէ միջնորդություն […]

Գրիչը փոխում են զենքով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Հանրապետությունում ստեղծված ռազմական-հասարակական-քաղաքական իրադրության կապակցությամբ «7 գյուն» (7 օր) թերթի ստեղծագործական կոլեկտիվն ընդունել է հայտարարություն, որտեղ ասվում է. «Այսօր, երբ վտանգի մեջ են մեր հայրենիքի անկախությունը, Ադրբեջանի Հանրապետության պետականությունը, «7 գյունի» ստեղծագործական կոլեկտիվը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել թերթի հրատարակությունը։ Եկել հասել է այնպիսի մի պատմական պահ, երբ մեզնից […]

Պատանդ՝ սեփական քաղաքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Ինչպես հաստատում է Աբխազիայի պաշտպանության նախարարությունը, վրացական իշխանությունները Սուխումից արգելել են դուրս գալ նրա բնակիչներին՝ անկախ ազգությունից։ Ռուսախոս բնակչությունը հաշվառված է քաղաքային զինվորական պարետատանը, բռնագրավվել են նրանց անձնագրերը։ Նշվում է, որ կտրուկ վատթարացել է քաղաքում ապրող ռուսների, հայերի եւ աբխազների վիճակը։ Նրանց ուժային մեթոդներով ճակատային գիծ են ուղարկում՝ հավաքելու […]

ՎՐԱՍՏԱՆ. ՆԱՏՕ-ն կաջակցի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Ապրիլի 2-ին Էդ. Շեւարդնաձեն ստացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Վերների ուղերձը, որտեղ Վրաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում։ Գլխավոր քարտուղարը հուսով է, որ Վրաստանի ղեկավարը կայցելի Հյուսիսատլանտյան միության շտաբ-բնակարան։ «Ազգային անկախություն» կուսակցության ղեկավար Իրակլի Ծերեթելիի խոսքերով, որը վերջերս է վերադարձել Բրյուսելից, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հետաքրքրվում են ռուս–վրացական հարաբերություններով։ Ծերեթելին […]

Categories

Archives