June 7, 2025

Author: Archives.am

Արցախի հիմնահարցը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի Շարունակվում են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության շրջանակներում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հուլիսի 22-ին Հռոմում կկայանա ԵԱՀԽ Մինսկի խմբի նախաձեռնության հեղինակ ինը երկրների հերթական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները կլսեն սենատոր Մարիո ՌաՖայելիի ելույթը տարածաշրջան կատարած իր այցելության մասին, կծանոթանան այն հստակեցումներին եւ դիրքորոշումներին, որոնք […]

Վառելանյութ, դարձյալ վառելանյութ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի Եթե վառելանյութ լինի, ապա կարելի է եռակի ավելացնել քաղաքային տրանսպորտում ընդգրկված ավտոբուսների թիվը։ Իրականում երեք հարյուր ավտոբուս երթուղի դուրս չի գալիս հենց այդ պատճառով։ Այս տվյալները հուլիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում բերեց ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Հենրիկ Քոչինյանը։ Նա քաղաքային տրանսպորտը բնորոշեց որպես շատ […]

ՀՀ Սահմանադրության նոր նախագիծն ուղարկվել է փորձաքննության

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի Շուրջ երեք տարի առաջ խորհրդարանի կողմից ստեղծված ՀՀ ԳԽ սահմանադրական հանձնաժողովը, իրականացնելով ս.թ. հունիսի 24-ի իր որոշումը, Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագիծը պաշտոնապես ուղարկել է հետեւյալ հասցեներով, կառավարություն, Երեւանի պետհամալսարան, ՀՀ իրավաբանների միություն, գիտությունների ազգային ակադեմիա, Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն, ԱՊՀ երկրների համապատասխան ատյաններ։ Միաժամանակ նախագիծը քննության […]

ԱՄՆ-ը դատապարտում է Ադրբեջանի պաշտոնյաների ձերբակալությունները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի, 1993թ., 143(747), չորեքշաբթի Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ստացված հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մայքլ Մըք Քերին, անդրադառնալով Ադրբեջանի ներկա քաղաքական իրադրությանը, նշել է, որ դեպարտամենտը խորապես անհանգստացած է Ադրբեջանի կառավարության մի քանի նախկին պաշտոնյաների ձերբակալելու մասին այդ երկր խորհրդարանի հուլիսի 16-ին ընդունած որոշումների կապակցությամբ: Համաձայն դրանց, արդեն ձերբակալվել է խորհրդարանի նախկին […]

Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի, 1993թ., 143(747), չորեքշաբթի Շարունակվում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության շրջանակներում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հուլիսի 22-ին Հռոմում կկայանա ԵԱՀԽ Մինսկի խմբի նախաձեռնության հեղինակ ինը երկրների հերթական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները կլսեն սենատոր Մարիո Ռաֆայելիի ելույթը տարածաշրջան կատարած իր այցելության մասին, կծանոթանան այն հստակեցումներին և դիրքորոշումներին, որոնք ձևավորվել են […]

Թալիշների ղեկավարը պաշտպանում է ապստամբ Հուսեյնովին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 26 հունիսի, 1993թ., թիվ 120(371), շաբաթ Հունիսի 21-ին մեջլիսի նիստում Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Լենքորանում հռչակվել է Մուղանի Թալիշական Հանրապետություն: «Մուղանի Թալիշական Հանրապետության հռչակման մասին մենք որոշում ընդունեցինք այն բանից հետո, երբ համոզվեցինք, որ ազգային մեջլիսը ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ չի փնտրում»,— այս իրադարձությունը մեկնաբանելով հայտարարեց Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Ալիքրամ Հումմեթովը: […]

Իրոք Թալիշական Հանրապետություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 25 հունիսի, 1993թ., թիվ 119(370), ուրբաթ Ինչպես հաղորդում է Խաբար-սերվիս գործակալությունը, Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Ալիքրամ Հումմեթովը հայտարարել է, որ Բալասուվարի, Ջալիլաբադի, Լերիկի, Մասալիի, Յարդիմլիի, Աստարայի և Լենքորանի շրջաններում հռչակվել է Մուղանի Թալիշական Հանրապետություն: Նրա գործողությունները պաշտպանել է շրջանի վերահսկողությունը ստանձնած թիվ 704 զորամասի հրամանատարությունը: Սնարք

Բացենք խաղաթղթերը, պարոն նախագահ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Երկիր, 22 հունիսի, 1993թ., երեքշաբթի Տնաբույծ քաղաքագետների թեթև ձեռքով Հայաստանի քաղաքական տերմինաբանության մեջ բազմիմաստ «խաղ» բառը ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում: Ցավոք, շատերը քաղաքականությունը և դիվանագիտությունը իրոք պատկերացնում են որպես մի յուրօրինակ խաղ, որի մասնակիցները, անելով այս կամ այն քայլը, կարող են հաղթել կամ պարտվել, և դրանից ոչ մի էական, նյութական փոփոխություն չի կատարվի: […]

Անհեռատես քաղաքականությունը նպաստում է պատերազմի թեժացմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Երկիր, 19 հունիսի, 1993թ., շաբաթ Օրերս Արցախում էր գտնվում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: «Հայլուրի» թղթակիցը մի քանի հարցով դիմեց նրան: — Ընկեր Հովհաննիսյան, «ունկնդիրն» եղաք Ղարաբաղի քաղաքական այն իրադարձությունների, որոնք հանկարծակիի բերեցին հայ ժողովրդին: Ի՞նչ կարծիքի եք Դուք, քանզի այսօր Ղարաբաղում շատերն ասում են, թե սա դավաճանական քայլ էր հայ ժողովրդի հանդեպ: Ինչպե՞ս եք […]

Ազատագրվել են Լյուլասազն ու Տոնաշենը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Կատաղի մարտեր արևելյան ամբողջ ճակատով «Ազգ», 8 հունիսի, 1993թ., երեքշաբթի Հունիսի լույս 14-ի գիշերը և երեկ օրվա առաջին կեսին շարունակվում էին մարտական գործողությունները ԼՂՀ արևելյան ռազմաճակատի բոլոր հատվածներում: Ադրբեջանի Աղդամի շրջանի ռազմական հենակետերից հեռահար հրետանուց և «Գրադ» կայանքներից հրետակոծվել են Ասկերանի շրջանի սահմանամերձ բնակավայրերը, որի հետևանքով կան տուժածներ և ավերածություններ: ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումները ստիպված […]

Categories

Archives