June 6, 2025

Author: Archives.am

Ելցինը երկարաձգում է ռուբլու փոխանակման ժամկետը և քանակը հասցնում 100 հազարի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 27 հուլիսի, 1993թ., երեքշաբթի «Պավլովյան կարգի այս բարեփոխման դեմ հիմնական փաստարկն այն է, որ պետությունն իր իսկ վարած սխալ տնտեսական քաղաքականության մեղավոր է ճանաչում բնակչությանը: Հարց է ծագում, որն է այդ բռնագրավման նպատակը, քանի որ կասկած չկա, որ դա բռնագրավում է: Արժեզրկման դեմ հարկավոր է, իհարկե, պայքարել նաև ժողովրդականություն չվայելող մեթոդներով, բայց դա պետք […]

Ղարաբաղում զինադադարը պահպանվում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 27 հուլիսի, 1993թ., 141(392), երեքշաբթի Հաջորդ քայլը՝ ուղղակի երկկողմ բանակցություննե՞ր Անցյալ շաբաթ իրադրությունը շարունակում էր մնալ ծայրահեղ լարված ինչպես Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Դեռևս հուլիսի 21-ին ադրբեջանական կազմավորումները Աղդամի շրջանում տեղաբաշխված ռազմական հենակետերից լայնածավալ գրոհ էին ձեռնարկել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ նախապես մի քանի ժամ շարունակ ուժգին հրետակոծության ենթարկելով հայկական պաշտպանական […]

Հայկական կազմավորումները մտել են Աղդամ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 24 հուլիսի, 1993թ., 140(391), շաբաթ Մարտակերտի ուղղությամբ ծանր մարտեր Երեկ և նախորդ գիշեր իրադրությունը Լեռնային Ղարաբաղի արևելյան և հյուսիսային ռազմաճակատներում շարունակվում էր մնալ ծայրաստիճան լարված: Դեռևս հուլիսի 22-ի երեկոյան, զարգացնելով հակագրոհը, հայկական ուժերն ընդհուպ մոտեցել էին Աղդամ շրջկենտրոնի մատույցներին, որտեղ կատաղի մարտերը շարունակվում էին նաև գիշերը և երեկ օրվա ընթացքում: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում […]

ԼՂՀ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 24 հուլիսի, 1993թ., 136(479), շաբաթ Հուլիսի 23-ին ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հակառակ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց ձգտման վերաբերյալ Ադրբեջանի ներկայիս ղեկավարների հավաստիացումներին և ռազմական գործողությունները չվերսկսելուն նպատակաուղղված համաշխարհային ընկերակցության ջանքերին, վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը բազմիցս հարձակողական գործողություններ է ձեռնարկել ԼՂՀ արևելյան սահմանի մի շարք տեղամասերի […]

Արկադի Ղուկասյանը՝ ԼՂՀ առաջին արտգործնախարար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ ԼՂՀ նախարարների խորհրդի որոշմամբ հանրապետության կառավարության կազմում ստեղծվեց արտաքին գործերի նախարարություն: Առաջին արտգործնախարար է նշանակվել ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արկադի Ղուկասյանը:

Բուտրոս Ղալին մտահոգված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին ղարաբաղյան հակամարտության մասնակցող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին ազգերի հանրակցության կենտրոնակայանում հաղորդեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջո Սիլսը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար,- հայտարարեց Ջ. Սիլսը,- խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղին առնչվող հակամարտության վերսկսվելու մասին ստացվող հաղորդումների կապակցությամբ, որը […]

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ 1993թ. հուլիսի 23-ին, ժամը 14:20-ին խախտելով Հայաստանի օդային սահմանը, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ երեք կասետային ռումբ են գցել հանրապետության հարավում՝ Կապան քաղաքի վրա: Ռմբակոծության հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 14 խաղաղ բնակիչ: Քաղաքում կան զգալի ավերածություններ, շարունակվում է հասցված նյութական վնասի հաշվարկումը: Ադրբեջանական կողմի գործողություններն իրադրությունը […]

Ադրբեջանական ռազմական ինքնաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 24 հուլիսի, 1993թ., 146(750), շաբաթ Ադրբեջանական կազմավորումները վերջին երկու օրերին ակտիվացրել են իրենց գործողությունները Հայաստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, հավանաբար փորձելով փոխհատուցել ղարաբաղյան ճակատներում իրենց վերջին ծանր պարտությունները: Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հուլիսի 22-ի երեկոյան և գիշերը Սադարակի կողմից զրահամեքենաներից և խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացվել Արարատի շրջանի Սևակավան և […]

Լայնածավալ հարձակում Ասկերանի ուղղությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 22 հուլիսի, 1993թ., 144(748), հինգշաբթի Հուլիսի 21-ի վաղ առավոտյան ադրբեջանական կազմավորումները Աղդամի կողմից ուժգին հրետակոծության են ենթարկել Ասկերանի շրջանի սահմանամերձ գոտին: Երեքժամյա հրետանային նախապատրաստությունից հետո նրանք զրահատեխնիկայի և օդուժի աջակցությամբ լայնածավալ հարձակում են սկսել Ասկերան շրջկենտրոնի, ինչպես նաև Փարուխ, Ոսկեվազ (Խանաբադ), Նախիջևանիկ և Վարդաձոր (Փրջամալ) գյուղերի ուղղությամբ: Ղարաբաղի պաշտպանական բանակի շտաբից ստացված վերջին […]

Համո Սահյան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի Վախճանվեց Համո Սահյանը՝ ժամանակակից հայ գրականության նվիրյալ մեծը, նա, ում անվան հետ է կապված բանաստեղծական մի ամբողջ աշխարհ: Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914-ի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում: 1927-ին փոխադրվել է Բաքու, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն ու ավարտել մանկավարժական ինստիտուտ: […]

Categories

Archives