March 12, 2025

Author: Archives.am

Նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ Օգոստոսի 7-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր մասնավորապես նշվում է, թե Հայաստանը ողջունում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ որպես առաջին լուրջ քայլ հակամարտող կողմերի միջև փոխըմբռնման և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը իր մտահոգությունն է հայտնում երկխոսությունը որպես ԵԱՀԽ-ի խաղաղության ընթացքի այլընտրանք փորձերի առթիվ և կոչ […]

Ալիևի կարծիքով, Ադրբեջանը ծանր օրեր է ապրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ. Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հայտարարեց, թե հանրապետությունն ապրում է իր պատմության ամենածանր ժամանակները: Նա Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրադրությունն անվանեց «օրհասական»: Կիրակի օրը Բաքվում ամերիկացի հրեա գործարարների հետ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը ճգնաժամ է ապրում ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ: Նրա կարծիքով, ճգնաժամի հիմնական պատճառը անցումն է մի հասարակական-տնտեսական […]

Խորհրդակցություններ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ. Օգոստոսի 9-10 Հռոմում անցկացվում են ԵԱՀԽ Մինսկի խմբի 9-ը երկրների՝ Ռուսաստանի, թուրքիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի և Սլովակիայի, Բելառուսի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները խորհրդակցությունները Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Հայաստանը, ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի որոշման, ներկայացնում են ՀՀ արտգործնախարարի խորհրդական Արմեն Այվազյանը, ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության 3-րդ քարտուղար Ռուբեն Ավշարյանը: Ադրբեջանը ներկայացնում […]

Ադրբեջանցիները անցել են հարձակման Ֆիզուլու ուղղությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 10, երեքշաբթի, 1993թ. Կաքավ բարձունքն անցնում է ձեռքից ձեռք Օգոստոսի 7-ին ադրբեջանական երկու ինքնաթիռ երեք անգամ խախտել են ԼՂՀ Հադրութի շրջանի օդային սահմանը և ռմբակոծել Էդիլլու և Մելիքաշեն գյուղերը, շրջկենտրոնը և Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը: Ինչպես Ստեփանակերտից հաղորդեց մեր սեփական թղթակից Վահրամ Աղաջանյանը, ռմբակոծման հետևանքով մեկ հոգի զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Նույն օրը […]

Ադրբեջանի հիմնական զենքերն են հեռահար հրետակոծություններն ու լրատվական կեղծիքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 օգոստոսի, 1993թ., թիվ 157(761), երեքշաբթի Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 7-ին, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում էր սկսել Հադրութի, Մարտունու և Աղդամի շրջաններում: Նույն օրը ադրբեջանական ինքնաթիռները երկու անգամ ռմբակոծել են Հադրութի շրջանի Էդիլլու, Մելիքաշեն, Խծաբերդ, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերը, որը ՄԱԿ-ի 853 բանաձևի դրույթների կոպիտ […]

Շրջանում տիրապետության հաստատման մրցակցություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. Ադրբեջանի այն պատկերը, որ գծում է «Քրիսչըն Սայընս Մոնիթըր» հայտնի թերթը, հենվելով թուրք պաշտոնակատարների վրա, նորություն չէ մեր ընթերցողների համար: Այդ երկրում կատարված վերջին իրադարձությունները մենք ներկայացրել ենք հաջորդաբար: Հետաքրքրական է այն իրականության ընդունումը, ինչ վերաբերում է շրջանի կացությանն ու ուժերի հարաբերակցությանը, որ արևմուտքցիները, առաջնորդվելով իրենց ստերեոտիպերով, նախկինում մերժում էին […]

ԼՂՀ-ի ճանաչումը կարևոր քայլ է իրավահավասար սուբյեկտ դառնալու ճանապարհին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. Մեր թղթակցին տված հարցազրույցում Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը  հույս հայտնեց, որ ԼՂՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև սկսված բանակցությունները կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ՀՌԱԿ-ը կարևորում է ԼՂՀ-ի միջազգային հարաբերություններում իրավահավասար սուբյեկտ դառնալը և այդ տեսանկյունից շարունակում է պնդել Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ի ճանաչումը: Ռ. […]

Հրադադարը կրկին խախտվեց: Մարտեր Կաքավ բարձունքի համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով, օգոստոսի լույս 6-ի գիշերը իրադրությունը կտրուկ սրվել է ղարաբաղյան հատվածում: Մեծ ուժեր կենտրոնացնելով Ֆիզուլու շրջանի տարածքում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո անցել են լայնածավալ հարձակման Հադրութի ու Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, նպատակադրվելով առաջին հերթին տիրանալ մարտավարական մեծ նշանակություն ունեցող Կաքավ բարձունքին, որը գտնվում […]

Երեք կողմերը կհանդիպեն Հռոմում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. «Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ մենք կողջունենք ցանկացած համաձայնեցված փաստաթուղթ, որը կընդունեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի  իշխանությունները: Բոլոր միջազգային խորհրդաժողովներում մենք կողմ կքվեարկենք նման փաստաթղթերին»,- այսպիսի հայտարարությամբ երեկ հանդես եկավ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը: Նա հույս հայտնեց, թե Մինսկի խումբն ու նրա նախագահը կաջակցեն այդ գործընթացներին և […]

Ռաֆիկ Պետրոսյան. «Մենիշխանական սահմանադրությամբ ժողովրդական պետություն կայացնելն անհնար է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ. Հանրապետությունում քաղաքական հակամարտություններն ու համագործակցություններն աստիճանաբար կենտրոնացվում են ՀՀ սահմանադրության շուրջ, պետության հիմնական օրենքի նախագծեր են ներկայացնում ինչպես կուսակցությունները, այնպես էլ անհատ անձինք: Սակայն մեկնարկային իր նշանակությամբ ու պատվիրատուի և իրականացնողի կշռով նրանց մեջ ի սկզբանե առանձնանում էր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված և ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող սահմանադրական հանձնաժողովի […]

Categories

Archives