June 4, 2025

Author: Archives.am

Վազգեն Մանուկյանը կրկին հեռանում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
կամ հաղթող բանակի պարտված հրամանատարը («Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500) Հայաստանի պաշտպանական համակարգի շուրջ խոսակցություններն անցած շաբաթ բավականին շատ էին:  Դրանք հիմնականում հանգում էին նրան, որ հնարավոր է ՀՀ պաշտպանության նոր նախարարի նշանակում: Դեռ ավելի քան մեկ ամիս առաջ «Հայլուրը» ենթադրություն արեց, որ բուժման նպատակով Փարիզ մեկնող Վազգեն Մանուկյանը ամենայն հավանականությամբ չի վերադառնա […]

ՄԱԿ-ի ԱԽ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 21 օգոստոսի, 1993թ., թիվ 166(770), շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության հարաբերությունների վատթարացման և նրանց միջև լարվածության առթիվ: Խորհուրդը Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում իր ազդեցությունն օգտագործել՝ ստանալու համար Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքի (region) հայերի համաձայնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 (1993) և 853 (1993) բանաձևերին: […]

Ինչն է սպառնում տարածաշրջանի անվտանգությանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 21 օգոստոսի, 1993թ., թիվ 166(770), շաբաթ Ինչպես արդեն տեղեկացվել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս շաբաթ կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ հանդես գալով նախագահական հայտարարությամբ: Ի պատասխան, Հայաստանը իր պաշտոնական դիրքորոշումն արտահայտեց ՀՀ արտգործնախարարության հայտարարությամբ, որ հրապարակվեց երեկ օրվա երկրորդ կեսին: — Վերջին իրադարձություններին մեր ընդհանուր մոտեցումը մնում է նույնը և արտահայտված է […]

Հայերը պետք է հասկանան Թուրքիայի քաղաքականությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) «Հայլուրի» մոսկովյան թղթակից Լուսիկ Ղուկասյանի հարցերին պատասխանում է Թուրքիայի արտգործնախարար ՀԻՔՄԵԹ ՉԵԹԻՆԸ – Պարոն նախարար, Ադրբեջանի համապատասխան դիմումի առկայության դեպքում հնարավո՞ր է Ձեր երկրի ուղղակի միջամտությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը։ – Հարցն այն չէ, թե ով կմիջամտի։ Ադրբեջանը մեզ մոտ, եղբայրական երկիր է, Հայաստանն էլ մեր հարեւանն է։ Մենք ջանք […]

Սահմանային գոտում «Խաղաղության կղզի» է ստեղծվելու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) Օգոստոսի 12-13-ին Թբիլիսիում աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) ազգային կոմիտեների և Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում և Աբխազիայում առկա ռազմական հակամարտությունները կարգավորելու գործում ՀՔԱ ազգային կոմիտեների համագործակցության և ջանքերի միասնականացման հարցերը: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին […]

ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը միակողմանի է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողի անունից օգոստոսի 18-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերի վերաբերյալ հայտարարությունը միակողմանի է եւ կազմված է միայն ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության հիման վրա։ Այս էր հերթական բրիֆինգում ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արամ Աբրահամյանի գնահատականը այդ հայտարարությանը։ Անվտանգության խորհուրդը հայտարարության տեքստը մշակելիս անուշադրության է մատնել ադրբեջանական օդուժի կողմից Հայաստանի […]

Ադրբեջանը խախտում է զինադադարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) Չնայած կնքված համաձայնագրին, ԼՂՀ ռազմաճակատներում դրությունը չի կայունացել։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են իրենց մարտական գործողությունները հանրապետության հարավ–արեւելյան եւ ողջ հարավային հատվածում։ Հրթիռահրետակոծության են ենթարկվում Մարտունու եւ Հադրութի շրջանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։ Ռազմական խոշոր ընդհարում է տեղի ունեցել ԼՂՀ Մարտունու շրջանի սահմանագծում։ Ոչ մի կերպ չենթարկվելով հնգօրյա հրադադարի […]

ԼՂՀ հարցով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 20 օգոստոսի, 1993թ., թիվ 165(769), ուրբաթ ԼՂՀ հարցով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին շարադրյալը Հարգելի պարոն նախագահ, Ի պատասխան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված 1993թ. օգոստոսի 13-ի Ձեր նամակի, ես լիազորված եմ մեր քննարկմանը ներկայացված երեք փաստաթղթի վերաբերյալ Ձեզ հաղորդելու ներքոշարադրյալը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տալիս «Անվտանգության խորհրդի 822 և […]

Լևոն Տեր-Պետրոսյան–Հեյդար Ալիև հեռախոսազրույց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 20 օգոստոսի, 1993թ., թիվ 165(769), ուրբաթ Օգոստոսի 19-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի պարտականություններն իրականացնող Հեյդար Ալիևի հետ: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան երկխոսության կարևորությունը, այդ շփումների ամրապնդման անհրաժեշտությունը, պատերազմական գործողությունների սաստկացման, մանավանդ ռազմական օդուժի օգտագործման անթույլատրելիությունը: Նշվել է, որ անհրաժեշտ է […]

Հնգօրյա հրադադարը գործողության մեջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Հայաստանի Հանրապետություն, 20 օգոստոսի, 1993թ., թիվ 165(769), ուրբաթ Ադրբեջանական բանակի գրոհները Հադրութի և Մարտունու շրջանների ուղղությամբ կասեցնելուց հետո ԼՂՀ-ի ու Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն հնգօրյա հրադադարի մասին, որը ուժի մեջ է օգոստոսի 18-ից, դրանից հետո դրությունը ռազմաճակատային գոտում համեմատաբար կայունացել է: Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, օգոստոսի 17-ին Ադրբեջանի մեջլիսի նախագահ […]

Categories

Archives