June 9, 2025

Author: Archives.am

Բաքուն վերադարձնում է 6 ռուս զինվորներին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 168(509), շաբաթ 1993թ. մայիսի 12-ին Ադրբեջանի գերագույն դատարանը Հայաստանում տեղակայված 7-րդ ռուսական բանակի շարքայիններ Տուկիշին, Լիսովոյին, Ֆիլիպովին, Կուդինովին և Եվստիգնեևին դատապարտել էր մահապատժի, իսկ ավագ լեյտենանտ Վլադիմիր Սիմեոնին՝ 15 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից կռվելու հանցանքով: Երեկ Ադրբեջանի մեջլիսը որոշում է կայացրել այս 6 զինվորներին հանձնելու […]

Թուրքիան զորքեր է կուտակում Հայաստանի սահմանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 168(509), շաբաթ Թուրքիայի կառավարությունը երեկ երեկոյան պնդել է իր վճռականությունը՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ապահովման համար լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու հարցում: Հայտարարությունը տարածել է նախագահի գրասենյակը՝ վարչապետ Չիլլերի և մի շարք նախարարների հետ Դեմիրելի հանդիպումից հետո: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում հայերի առաջխաղացման հարցը, ընդորում չի նշվել, թե կոնկրետ […]

Ալիևը ցանկանում է բարելավել ադրբեջանական դիվանագիտության որակը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ Արտաքին գործերի նոր նախարարը նոր արտաքին քաղաքականություն չէ, բոլոր ժամանակներում այն որոշել է պետությունը,- հայտարարել է Հեյդար Ալիևը՝ ներկայացնելով հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար Հասան Հասանովին: Ինչպես հայտնի է, մինչև վերջին ժամանակներս նա Ադրբեջանական Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում: Նոր նշանակումը, գտնում է Հեյդար Ալիևը, հարկավոր […]

Ադրբեջանում իրանական զորքեր չկա՞ն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ Ադրբեջանի տարածքում չկան իրանական զորքեր: Զանգվածային լրատվության մի շարք միջոցների տեղեկությունները Ադրբեջանի տարածքում իրանական բանակի ստորաբաժանումների գտնվելու մասին չեն համապատասխանում իրականությանը. ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտարարեց Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաֆայել Հուսեյնովը: Ընդսմին նա վկայակոչել է հանրապետության վարչապետի ապարատում ստացված տվյալները:

Ավարտվել է ղարաբաղյան ջոկատների ետքաշումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ Ավարտվել է Կուբաթլիի շրջանից ղարաբաղյան ջոկատների ետքաշումը նախկին դիրքերը, որը լիովին համապատասխանում է ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 1-ի հայտարարությանը: Հակառակ ադրբեջանական լրատվության որոշ միջոցների հաղորդումների, ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբը հավաստում է, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը պահպանվում է ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով: Ադրբեջանական այդ աղբյուրների տարածած […]

Իրադրությունը սրվել է Հայաստանի հարավ-արևմուտքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ Նախիջևանի զինված կազմավորումները վերստին փորձում են սրել իրավիճակը Հայաստանի հարավ-արևմտյան սահմաններում: Սեպտեմբերի 3-ի կեսգիշերին, ինչպես և նախորդ օրը երեկոյան, ընդհատումներով գնդակոծվել են Սիսիանի, Վայքի և Արարատի շրջանների սահմանային պաշտպանական դիրքերը: Հակառակորդը օգտագործել է ինչպես թեթև հրաձգային զենքեր, այնպես էլ ականանետներ ու հետևակի մարտական մեքենա: Հայկական ուժերը հարկադրված […]

Մեզ պատերազմ պետք չէ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 167(508), ուրբաթ ԼՂՀ անկախության տարելիցի առթիվ «Հայլուրի» թղթակից Վահե Մկրտչյանը զրուցում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի հետ – Պրն. Բաբուրյան, ո՞րն է Ձեր կարծիքով այսօր աշխարհում տարածված հակահայկական քարոզչական արշավի նպատակը: Արցախը կարողանո՞ւմ է ինչ-որ կերպ դիմակայել պայքարի այդ ճակատում: – Ադրբեջանի կողմից բարձրացված այդ քարոզչական աղմուկը, բնականաբար, […]

Պայմանական անունը՝ «Պաշտպանական շղթա»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 167(508), ուրբաթ Թուրքական TRT գործակալությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Կուլիևի հավաստմամբ, իբր հայկական համաձայնել են հետ քաշվել Ֆիզուլու, Աղդամի, Ջեբրայիլի և այլ շրջաններից՝ փոխարենը պահանջել, որպեսզի Լաչինի միջանցքը դրվի ռուսների վերահսկողության տակ և բանակցություններն ընթանան Ռուսաստանի միջնորդությամբ: Գործակալությունը միաժամանակ հայտնում է, որ Իրանի կողմից ստեղծված «Պաշտպանական շղթա» կոչվող […]

Թուրքիան լրջորեն մտահոգված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 167(508), ուրբաթ Թուրքիայի նախարարների խորհրդի նիստը երեկ քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցը: Նիստում հայտարարվել է, որ հայերի հարձակումների ուժեղացման և Իրանի զինվորական միջամտության պատճառով ամբողջ տարաշածրջանը վտանգի է ենթարկվել: Իշխանության ներկայացուցիչ Յլդըրմ Աքթունայը հայտնել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և անհրաժեշտ զգուշացումներ է արել համապատասխան երկրներին: Աքթունայը […]

Ինչ է թաքնված հանրաքվեի հետևում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(779), ուրբաթ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսը ընդունեց Սահմանադրության լրացում, որը վերաբերում է մասնավորապես նախագահի պաշտոնի թեկնածուների տարիքային ցենզին (ինչպես հայտնի է, մինչև այժմ այն կարող էր գրավել հանրապետության 65 տարեկանից ոչ մեծ քաղաքացի): Պարզից էլ պարզ է, որ լրացումը օրինականացվել է պետության ղեկավարի «գահին» 70-ամյա Հեյդար Ալիևի […]
Page 64 of 225« First...405060«6263646566 » 708090...Last »

Categories

Archives