-Արդեն 4 ամիս է անցել ձեր հրաժարականից: Այդ ընթացքում ավելի ծանրացավ հանրապետության տնտեսական վիճակը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Դուք, կանխազգալով ձմռան դժվարությունները, հրաժարվեցիք պատասխանատվությունից: Այս դեպքում ի՞նչը հաղթեց, ձեր սկզբունքնե՞րը, թե՞ իրականության դառը հեռանկարը: -Իմ հրաժարականում բացակայում էր պատասխանատվությունից խուսափելու հարցը: Ես այժմ էլ կարող եմ կանխատեսել, որ այս տարի ավելի է վատանալու: Տնտեսության […]