June 9, 2025

Author: Archives.am

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Վ. Գ. Շիրխանյանին Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ ծրագրերի գծով խորհրդական նշանակելու մասին Վահան Գրիգորի Շիրխանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ ծրագրերի գծով խորհրդական: Վահան Գրիգորի Շիրխանյանի վրա դնել հատուկ ծրագրերի պետական վարչության պետի պարտականությունները: Հայաստանի Հանրապետության նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյան Երևան, 11 հունվարի, 1992թ.

Տնտեսական շրջափակման պայմաններում հանրապետության կենսապահովման հարցերի կենտրոնական հանձնաժողովում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Հունվարի 13-ի նիստում, որը վարում էր ՀՀ պետական նախարար, հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Չիֆթալարյանը, լսվեցին «Հայգազի», «Հայգազարդի», երկաթուղու Երևանի բաժանմունքի ղեկավարների հաղորդումները գազի և հեղուկ վառելանյութի ստացման վիճակի մասին։ Գազի մուտքը փոքր-ինչ ավելացել է, որը տրվում է Երևանի ջերմաԷլեկտրակայանին, քանի որ Վրաստանի տարածքում երկաթուղայինների գործադուլի պատճառով մազութ չի […]

Իրադրությունը ԼՂՀ-ում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Տագնապներով լի ևս մի գիշեր անցկացրին Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ և Կարաչինար գյուղերում։ Ծայր առած ուժեղ փոխհրաձգությունը քիչ ինչ մեղմացավ առավոտյան։ Սակայն ադրբեջանական հրոսակները Բաքվի անցած տարվա հունվարյան դեպքերի տարելիցը նշանավորեցին բարբարոսական նոր գործողություններով։ Հունվարի 13-ին, ժամը 15-ն անց 30 րոպեին և 18-ն անց 45֊ին «ՆՈՒՐՍ» […]

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Արմենպրեսի և Ղարաբաղի նորությունների գործակալության թղթակիցներ Ալեքսանդր Գրիգորյանը և Մարսել Պետրոսյանը Ստեփանակերտից հաղորդում են. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, 33-ամյա պատմական գիտությունների թեկնածու Արթուր Մկրտչյանը Ադրբեջանի և ԼՂՀ-ի այժմյան հարաբերությունները գնահատել է որպես «պատերազմական վիճակ»: Դրա ապացույցը երիտասարդ հանրապետության անկանխատեսելի օպերատիվ իրադրությունն է: Միայն հունվարի […]

Զվիադ Գամսախուրդիա. «Ես չափից ավելի մեղմ էի ու համբերատար»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ – Բատոնո Զվիադ, պետությունների ղեկավարներին Ձեր վերջերս ուղղված դիմումի մեջ Դուք հայտարարել էինք, թե մտադիր չեք հրաժարական տալ: Ի՞նչ հույսեր եք կապում այդ հայտարարության հետ: – Համաժողովրդականորեն ընտրված նախագահը չի կարող հեռանալ ինչ-որ մի խումբ մարդկանց պահանջով, ընդ որում` կասկածելի բարոյական հատկանիշների տեր մարդկանց պահանջով: Ես […]

Դավիթ Համբարձումյան

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Մահացել է մեր գործընկերը: Անսպասելիորեն դավաճանեց Դավիթ Համբարձումյանի սիրտը: Այս անունն այսօր հայտնի է շատերին: Եվ ոչ միայն Հայաստանում, այլև` նրա սահմաններից դուրս: Նրան ժողովրդականություն և փառք բերեցին մարզասպարեզում ունեցած ակնառու հաջողությունները: Յոթանասունական և ութսունական թվականներին մեր հանրապետությունը հպարտանում էր իր զավակով: Դավիթ Համբարձումյանն իր մարզական […]

Հումանիտար բեռը տեղ է հասել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Ինչպես արդեն հաղորդել ենք, հունվարի 9-ին Երևանի «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց ԱՄՆ-ից ժամանող հերթական ռազմական օդանավը: Այս անգամ Հայաստան է բերվել ԱՄՆ-ի արևելյան նահանգների հայկական թեմերի միջոցներով հավաքված 75 տոննա օգնությունը: Հումանիտար օգնությունը Երևան են հասցրել այս օդաչուները:

Ֆրանսիացի պատգամավորները կոչ են արել աջակցել Ղարաբաղի հայությանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Փարիզ, 9 հունվարի: Ֆրանսիայի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնք ներկայացնում են աջ և ցենտրիստական ընդդիմադիր կուսակցությունները, նամակ են ուղարկել արտաքինգործերի նախարար Ռոլան Դյումային, որով պաշտոնական Փարիզին կոչ են անում աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ բնակչությունը ներկայումս «ծայրահեղ ծանր վիճակում […]

ՀՀ Կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նախագահության նիստը, որը վարում էր ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը: Քննարկվեցին ՀՀ կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումները, վառելիքաէներգետիկ ճգնաժամի հետևանքով հարկադիր պարապուրդում հայտնված աշխատավորների վճարման կարգը: Լսվեց շինարարության նախարար Գագիկ Մարտիրոսյանի հարղոդումը Իտալիա կատարված գործուղման արդյունքների մասին: Նա հայտնեց, […]

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Ս. Վ. Թաշճյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարար նշանակելու մասին: Սեպուհ Վարդանի Թաշճյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարար: Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան Երևան, 10 հունվարի, 1992թ. Սեպուհ Վարդանի Թաշճյանը ծնվել է 1935 թվականին, Երուսաղեմում: 1956 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Ավարտել է Հյուսիսային […]

Categories

Archives