December 26, 2024

Author: Archives.am

Անկախությունը ճանաչելու կոչ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) Հայաստանի մի շարք քաղաքավան կուսակցություններ, այդ թվում ժողովրդավարական, ընկերվար-ժողովրդավարական, հանրապետական կուսակցությունները, ինչպես նաև Ազգային ինքնորոշում միավորումը փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, հանրապետության խորհրդարանին և կառավարությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հետ հաստատել միջպետական հարաբերություններ։ Համատեղ հայտարարության մեջ կուսակցություններն ընդգծել են «Ռուսաստանի եւ […]

Փետրվարի 12-ը «Վերածննդի օր»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումով, փետրվարի 12-ը հայտարարվել է «Վերածննդի օր»: Այսուհետեւ հանրապետության բնակչությունը պիտի տոնի այդ օրը որպես խորհրդանիշ 1988 թվականի փետրվարի 12-ին սկսված ազգային ազատագրական շարժման: Չորս տարի առաջ այդ օրը Ղարաբաղի ժողովուրդը իր վճռական Ոչ-ն է ասել Ադրբեջանի լծին:

Հետաձգվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112) Երկուշաբթի, փետրվարի 10-ին պիտի սկսվեր ԼՂՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է Գերագույն խորհրդի քարտուղարությունը, հանրապետությունում իրադրության կտրուկ սրման պատճառով նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Փետրվարի 10-ին մայրաքաղաքը ենթարկվել է ուժեղ ռմբակոծության, որի հետեւանքով դժվարացել է Գերագույն խորհրդի պատգամավորների ժամանումը շրջաններից:

Լևոն Ստեփանյան. «Դասալքությունը դավաճանություն է»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հանրապետության զինկոմ Է նշանակվել գնդապետ Լևոն Ստեփանյանը։ Կադրային զինվորական, տոհմիկ սահմանապահ, ունի բարձրագույն զինվորական կրթություն, ծառայել է Թուրքիայի և Իրանի սահմաններում, Աֆղանստանում։ Անցյալ տարի ընտրվել Է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել Է պաշտպանության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մասնակցել Է Զինապարտության մասին […]

Պետության ստեղծումը դյուրին գործ չէ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Օրերս Հայաստանում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, որը, ինչպես հայտնի է մամուլում եղած հաղորդագրություններից, մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, խորհրդարանի նախագահի, Գերագույն խորհրդի պատգամավորների և լրագրողների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր լրագրողի հարցազրույցը Ա. Մկրտչյանի հետ: – Պարոն […]

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, նյութատեխնիկական ապահովվածության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ էր թելադրված հունվարի 28-ին ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ պետական նախարար, գյուղնախարար Գագիկ Շահբազյանը, փոխնախարարներ Յուրի Ջավադյանը, Վոլոդյա Աբրահամյանը, Արմեն Խաչատրյանը, Իշխան Մարտիրոսյանը, գյուղնախարարության գլխավոր վարչությունների պետեր, միավորումների տնօրեններ, պատասխանատու այլ աշխատողներ։ Բացելով խորհրդակցությունը, նախագահողը՝ […]

Ստեփանակերտում ջուր չկա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Լուսանկար. Արդեն մի քանի ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների բազմաթիվ հոգսերին ավելացել է նաև ջուր հայթայթելու հոգսը:

Իրադրությունը Վրաստանում մնում է լարված

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364) Վրաստանից ստացվող տեղեկությունների համաձայն, ժամանակավոր կառավարության զորքերը գրավել են Փոթի սևծովյան նավահանգիստը, որը Զվիադ Գամսախուրդիայի հենարաններից մեկն էր: Ըստ լուրերի, գիշերային մարտի ժամանակ զոհվել է 6 մարդ (3 զինվոր և 3 տեղաբնակ), կան մի քանի վիրավորներ: Թղթակիցների կարծիքով, Փոթիի հանձնումը, ըստ երևույթին, վկայում է Վրաստանում իշխանությունը նորից […]

Ղարաբաղի իրադարձություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 29 հունվարի, 1992թ., թիվ 18 (363) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվող չհայտարարված պատերազմը, Ադրբեջանի իշխանությունների վարած ռազմական քաղաքականությանը և մարդու իրավունքները ոտնահարող բազմաթիվ փաստերը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածքաշրջանում ժողովրդավարության զարգացման, իրադրության ապակայունացման համար, շարունակում են անհանգստացնել միջազգային հանրությանը։ Ինչպես մեզ տեղեկացրին Ամերիկայի Հայկական համագումարի Երևանի գրասենյակից, Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների […]

Քարինտակ. մարտերը շարունակվում են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 29 հունվարի, 1992թ., թիվ 18 (363) Հունվարի 26-ի առավոտվանից Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ մարտական գործողության սկսեցին Շուշվա շրջանի միակ հայկական գյուղի՝ Քարինտակի դեմ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացված ճշգրտված տվյալների համաձայն, հարձակմանը մասնակցում էին շուրջ 250 պատժիչներ, որոնց գործողությունները պաշտպանվում Էին ուժեղ հրետանային կրակով։ Ադրբեջանական կազմավորումներին հաջողվեց գյուղին մոտենալ 100–150 […]

Categories

Archives