June 7, 2025

Author: Archives.am

ՍՈՒ-25-ը ռմբակոծել է Խոջալուն

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Ադրբեջանի ազգային բանակի ավիացիան հուլիսի 30-ին, կեսօրից հետո, խախտելով ԼՂՀ-ի օդային տարածքը, գրոհ ձեռնարկեց ազատագրված Խոջալուի վրա: Ռազմական ՍՈՒ-25 ինքնաթիռից երկու ավիացիոն ռումբ նետվեց գյուղի թաղամասերի վրա, որից հետո ինքնաթիռը հեռացավ դեպի Ադրբեջանի տարածքը: Զոհվել է երկու խաղաղ բնակիչ: Կան ավերածություններ: Վերջին երկու ամսվա ընթացքում, ընդհանրապես, հաճախակի են դարձել […]

Արցախ. ազատության, ինքնահաստատման պայքարի 5-րդ տարի

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Լուսանկարը` Զոհրապ Ըռքոյանի: «Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)

«Մխեդրիոնիի» հրամանատարը… նեղացել է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Վրաստանի Պետխորհրդի փոխնախագահ, «Մխեդրիոնի» զինյալ միավորման հրամանատար Ջաբա Իոսելիանին մեղադրել է Պետխորհրդին այն բանում, որ վերջինս փաստորեն հրաժարվել է այդ զինկազմավորումից։ Այդպես է գնահատել Իոսելիանին Պետխորհրդի որոշումը «Մխեդրիոնին» արեւմտյան Վրաստանից դուրս բերելու վերաբերյալ, որտեղ այն մտցվել էր նույն Պետխորհրդի որոշմամբ՝ կարգուկանոն հաստատելու համար։ Արեւմտյան Վրաստանում գամսախուրդիականների հետ ընդհարումների հետեւանքով […]

Ընդդիմություն

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Ժամանակ առ ժամանակ հասարակական-քաղաքական, անհամեմատ ավելի սակավ նաեւ մշակութային ոլորտին վերաբերող առավել գործածական բառեր ու բառակապակցություններ են առկայծում՝ «պլյուրալիզմ», «պոպուլիզմ», «իմիջ»… Թեեւ «իմիջն» ու իմիջիայլոցը իրար հետ ոչ մի առնչություն ունենալ չեն կարող, սակայն իմիջիայլոց ասեմ, որ մեր հայ ու հայկական իրականությունից ծնված «ընդդիմություն» բառը, պարզվում է, խիստ ու […]

Հայաստան–Իրան հարաբերություններում սառնությունն արհեստական էր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Իրանի գործերի հավատարմատար Սոբհանիի միջեւ վերջերս կայացած հանդիպումը, որն անցավ ջերմ մթնոլորտում, ցույց տվեց, Ղարաբաղում  մայիսին տեղի ունեցած դեպքերից հետո երկու երկրների միջեւ ստեղծված սառնությունը արհեստական էր։ Այս մասին հուլիսի 17-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտնեց նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը։ Նա ընդգծեց, որ Իրանի հետ Հայաստանը […]

Քննարկվում է Սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Հուլիսի 27-ին ՀՀ Գերագույն խորհրդի արտահերթ նիստը շարունակում էր իր աշխատանքը։ Քննարկվում էր «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման օրենքի» նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հայկ Սարգսյանը ներկայացնում եւ պաշտպանում էր կառավարության կողմից առաջարկված եւ ՀՀ ԳԽ համապատասխան հանձնաժողովի հավանությանն արժանացած լրացումներն ու փոփոխությունները։ Հատկապես սուր բանավեճերի […]

ԼՂՀ ԳԽ պատվիրակությունը վերադարձավ Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Հուլիսի 26-ին  Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հանդիպումից հետո, Ստեփանակերտ է ժամանել ԼՂՀ ԳԽ նախագահության պատվիրակությունը՝ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանի գլխավորությամբ նախագահի գլխավորությամբ: ԼՂՀ ԳԽ պատվիրակությունը Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, խորհրդարանի եւ կառավարության անդամների, ինչպես նաեւ «Ազգային դաշինք» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Երկու հանրապետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում […]

Բելառուսը՝ զենքի առեւտրական

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) «Բելառուսը զենքի ավելցուկը կվաճառի»,– լրագրողներին հայտարարել է հանրապետության առաջին փոխվարչապետ Միխայիլ Մյասնիկովը։ «Մենք մարտական տեխնիկա չենք վաճառի այն պետություններին, որտեղ խախտվում են մարդու իրավունքները կամ այն երկրներին, որտեղ հասարակական-քաղաքական իրավիճակը անկայուն է»,– ավելացրել է նա։ Բելառուսը նախ եւ առաջ տանկեր կվաճառի։ Դրանց թիվը հանրապետությունում 3,5 հազար է։ Մյասնիկովը նշել […]

Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվում են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռ. Հազիեւը գտնում է, որ «ոչ վաղ անցյալում Ռուսաստանի հետ հարաբերություններում եղած լարվածությունը թուլանում է» եւ դրությանը փոխվում է դեպի լավը։ Հանդես գալով հանրապետական հեռուստատեսությամբ, նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ սահմանային խիստ ռեժիմ հաստատելու համար հիմքեր չկան։

Շարունակվում է հայկական բնակավայրերի հրետակոծումը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231) Հուլիսի 26-ի երեկոյան հրթիռակոծվել եւ հրետակոծվել է Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղը, վիրավորվել է մեկ բնակիչ, ավերվել է մեկ տուն։ Գիշերվանից սկսած Արծվաշենը Կրասնոսելսկի հետ կապող ավտոճանապարհը դարձել է աներթեւեկելի։ Երեկ ժամը 14։30–ի դրությամբ ճանապարհը փակ էր։ Հայկական ուժերը առայժմ ձեռնպահ են մնում պատասխան քայլերից։ Իրադրությունը մնում է լարված։ Հրետակոծվել […]

Categories

Archives