June 7, 2025

Author: Archives.am

Նորից առաջ են ընկնում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել, որ այդ պետությունների միջեւ միջպետական պայմանագրերի վավերացումը կլինի այս տարվա սեպտեմբերից ոչ շուտ։ Այդ պայմանագրերի նախապատրաստման աշխատանքներով զբաղվում են Ադրբեջանի վարչապետի տեղակալ Ալիզադեն եւ Ադրբեջանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Շոնինը։ Միաժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որ Ռուսաստանի ռազմական […]

Խոսրով Հարությունյանը ՀՀ վարչապետ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր– Պետրոսյանը մի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակեց Խոսրով Հարությունյանին: Լ. Տեր-Պետրոսյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը ազատվեց վարչապետի պաշտոնից։

Պատասխան քայլեր են ակնկալում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) «19 պատանդներին (9 կին եւ 10 տղամարդ) հանձնելով Հայաստանին, Ադրբեջանը հույս ունի սկսել գերիների եւ դիակների փոխանակման գործընթացը», «Ինտերֆաքսին» հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Լ. Յունուսովան։ Նրա խոսքերով, հուլիսի 29-ին, Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինքնաթիռով Բաքվից Թբիլիսի ուղարկված հայ պատանդները ծերեր են, ԼՂ Հանրապետության Շահումյանի […]

Զոհվել է 4 , ծանր վիրավորվել՝ 2 ազատամարտիկ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Հուլիսի 29-ին, Լաչինի եւ ադրբեջանական Քելբաջարի շրջանների սահմանագծում, անհայտ անձինք անակնկալ զինված հարձակում են գործել հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող ուղեկալի մարտիկների վրա։ Հանկարծակի շրջափակման հետեւանքով զոհվել է 4, ծանր վիրավորվել 2 մարտիկ։ Նրանց տեղափոխել են Գորիսի հիվանդանոց։ Այլ աղբյուրների համաձայն, զոհված հայորդիների թիվը 22 է, ծանր վիրավորներինը՝ […]

Ադրբեջանը և… բարեսիրությո՞ւն

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Հուլիսի 29-ին Ռուսաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության բոլոր ծրագրերը թմբկահարում էին Ադրբեջանի «բարեսիրական քայլը՝ կապված 19 հայերի ազատ արձակման հետ, որոնք, պատանդ էին վերցվել ԼՂՀ-ի Շահումյանի շրջանը զավթելիս։ Լրագրողները նախկին գերիներին հարցնում էին բանտային պայմանների մասին՝ մոռացության մատնելով պարզագույն հարցը. ինչո՞ւ էին այդ զառամյալ ծերունիներին ու կանանց պահում քրեական հանցագործների […]

Ադրբեջանի պատվիրակությունը ևս մեկնեց Հռոմ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Ադրբեջանական հեռուստատեսությամբ հաղորդել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման Հռոմի խորհրդաժողովի երրորդ փուլին մասնակցելու համար Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը արդեն ճանապարհվել է Հռոմ։

45 տոննա սննդամթերք՝ արցախցիներին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Հուլիսի 30-ին Ստեփանակերտ է ժամանել Անզլիայի լորդերի պալատի փոխխոսնակ, պարոնուհի Քերոլայն Քոքսը։ Նրան ուղեկցում են «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գերմանիայի ու Անգլիայի պառլամենտների անդամներ եւ լրագրողներ: Անգլիական լեդին այս անգամ էլ օգնության կարգով 45 տոննա սննդամթերք, դեղորայք եւ մանկական սնունդ է բերել արցախահայերին։

Կոռնիձորի մարտերում զոհվել է 1 հայորդի

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Վերջին ժամանակներս հարաբերական անդորր էր Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքներում: Մալխալու-Ստրոյկա ուղղությունը հսկող հայկական ինքնապաշտպանական ուժերի եւ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտիկների միջեւ ժամանակ առ ժամանակակտիվանում են ռազմական գործողությունները: Չողունի խութ կոչվող ճակատային գիծը հսկող մարտիկների զգոնությունը կոտրելու նպատակով ադրբեջանցիները գործի են դնում հատուկ նշանառության հրազեններ: Հուլիսի 30-ի առավոտյան վերոհիշյալ տեղանքում […]

ԼՂՀ-ում հացահատիկի բերքահավաք է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Արցախում, ծայրահեղ դժվարին պայմաններում, 1970 տոննա հացահատիկի բերք է հավաքվել: 1270 հեկտարի վրա արդեն ավարտվել է հունձը: Բացի Մարտակերտի եւ Շուշիի շրջաններից, մյուս վայրերում շարունակվում է հացահատիկի բերքահավաքը: Հացահատիկի միջին բերքատվությունը, որը կազմում է 15 ցենտներ, զգալիորեն զիջում է նախորդ տարիներին ձեռք բերված հաջողություններին, այնուամենայնիվ  հուսադրող է այն առումով, […]

Թիրախն այս անգամ Մարտունին է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել Մարտունու շրջանի սահմանային դիրքերի եւ գյուղերի հրետակոծությունները: Հուլիսի 29-ի երեկոյան Ֆիզուլու շրջանի Դիլաղարդա եւ Ներքին Վեյսալու գյուղերի տարածքներից «Գրադ» կայանքից հրթիռակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Ճարտար գյուղը: Արձակվել են 20-ից ավելի հրթիռներ: Միեւնույն ժամանակ, Աղդամի շրջանի Գյուլաբլի գյուղի տարածքից հրթիռակոծվել են […]

Categories

Archives