May 30, 2025

Author: Archives.am

Ռուսաստանի սպաները ազատ են արձակվել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Օգոստոսի 12-ին Քյուրդամիր քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինի  կալանված ռուսաստանյան զինված ուժերի սպաներ Մ. Կուզնեցովը և Վ. Մորոզովը ազատ են արձակվել: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բողոքել էր Ադրբեջանի նմանօրինակ գործողությունների դեմ՝ դրանք գնահատելով «անթույլատրելի»:

Ադրբեջանի երկու շրջաններում արտակարգ դրություն է մտցվում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը հրամանգիր է ստորագրել հանրապետության Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում մեկամսյա ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին: Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել են նախագահի մամլո ծառայությունում, արտակարգ դրություն մտցնելը կապված է այն բանի հետ, որ վերջին ժամանակներս այդ շրջանները զանգվածային գնդակոծության են ենթարկվել հայերի կողմից, ինչը իրական վտանգ է ստեղծել […]

Գ. Պետրոսյան-Ռաֆայելի հանդիպումը Երևանում հնարավոր չէ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) «Ելնելով այն հանգամանքից, որ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ կապված Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ շարունակվող ագրեսիայի հետ, իմ այցելությունը Երևան, Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելի հետ հանդիպման համար հնարավոր չէ»,- «Սնարքի» թղթակցին հայտնել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը: Միաժամանակ նա հույս է […]

Մ. Ռաֆայելին ժամանեց Երևան

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Օգոստոսի 25-ի երեկոյան Երևան ժամանեց ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ռաֆայելիին դիմավորել է ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Գևորգ Ղազինյանը: Ժամը 8:30-ին Մարիո Ռաֆայելիին ընդունել է ՀՀ արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհանիսյանը: Այսօր Ռաֆայելիին կընդունի ՀՀ նախագահ […]

Շարունակվում է ԼՂՀ շրջանների ռմբակոծումը ադրբեջանական օդուժի կողմից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) ԼՂՀ տարածքում ռազմական իրավիճակը մնում է լարված: Օգոստոսի 24-ի երեկոյան և 25-ի առավոտյան թեժ մարտեր են ընթացել Մարտակերտի շրջանի Դրմբոն և Գյուլիթաղ գյուղերի մոտ: Ադրբեջանի ազգային բանակի զինյալները միայն օդուժի աջակցությամբ են կարողացել պահել իրենց դիրքերը Դրմբոն գյուղի մոտ: Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները ունեին զրահատեխնիկայի և կենդանի ուժի […]

5 զոհ, 4 վիրավոր Կապանում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 10-ից Կուբաթլիի և Զանգելանի շրջաններից վերսկսվել է Կապան քաղաքի և շրջանի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերի ուժեղ հրետակոծությունը զենքի տարբեր տեսակներից: Մեծ ավերվածություններ կան Կապանում և սահմանամերձ գյուղերում: Կապանում զոհվել է մեկ, վիրավորվել 4 խաղաղ բնակիչ: Սրաշեն գյուղի մոտ ծավալված թեժ մարտերի ընթացքում զոհվել է գյուղի […]

Գորիսը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252) Լուսանկարը՝ Հ. Թադևոսյանի

Մերժվել է Աջարիայի միջնորդությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Աջարիայի ԳԽ նախագահ Ասլան Աբաշիձեն Բաթումում վրաց-աբխազական բանակցություններ կազմակերպելու համար իր միջնորդությունն է առաջարկել Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձինբային: Ընդորում, նա երաշխավորել է բանակցությունների մասնակիցների անձեռնմխելիությունը և որպես երաշխիք հայտարարել է, որ համաձայն է իր ընտանիքը Գուդաուտա ուղարկել բանակցությունների ընթացքում այնտեղ որպես պատանդ մնալու համար: Սակայն, Աբխազիայի խորհրդարանի […]

Գագրան կարող է գրոհի ենթարկվել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Գագրա քաղաքի պարետատան տվյալներով, Պիրցունդա քաղաքից մի փոքր հարավ հանգրվանել է Կովկասի լեռնական ժողովուրդների համադաշնության 300 աշխարհազորայիններից բաղկացած մի խմբավորում: Գագրայի իշխանությունները չեն բացառում, որ խմբավորումը կփորձի գրոհել քաղաքը: Սակայն վրացական զորքերի հրամանատարության կարծիքով, գրոհը դժվար թե հաջողությամբ պսակվի, քանի որ «Վրաստանի կառավարական ուժերը թվաքանակի և միջոցների զգալի […]

Պարտիզանական պայքար Աբխազիայում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) «Աբխազական գվարդիաները անցած գիշերվա ընթացքում Օչամչիրիի և Սուխումի շրջաններում ակտիվ պարտիզանական գործողություններ են իրագործել»,- «Ինտերֆաքսին» հաղորդել են աբխազական խորհրդարանի մամլո ծառայությունում: Աբխազական կազմավորումները 1.5կմ մխրճվել էին Գագրա քաղաք, սակայն հետո ստիպված են եղել հետ ընկրկել: Չհաստատված տվյալներով, վրացիները այդ ընդհարման ժամանակ մոտ 30 մարդ են կորցրել:

Categories

Archives