June 7, 2025

Author: Archives.am

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը անդրադարձավ ՀՀ ԳԽ թափուր տեղերի ընտրությունների անցկացմանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Օգոստոսի 27-ի ՀՀ ԳԽ նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ԳԽ նախագահության նիստում քննարկվեցին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգին և պաշտոնային համապատասխանությանը վերաբերվող հարցեր: Նախագահության նիստում խոսք գնաց նաև խորհրդարանին կից անկախ փորձաքննության կենտրոն […]

Ադրբեջանական բանակում իրավիճակը բնականացելու փորձ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռ. Գազիևը ազգային մեջլիսի պատգամավորներից պահանջել է անհապաղ ընդունել զինվորական դատախազության մասին օրենք: Նրա կարծիքով օրենքի ընդունման ձգձգումը նպաստում է բանակում իրավիճակի բարդացման, որտեղ հրամանատարությունը չի կարողանում միջոցներ ձեռնարկել ռազմական հանցագործությունների դեմ: Պաշտպանության նախարարը արել է մի յուրօրինակ առաջարկություն՝ ազգային մեջլիսի հերթական նիստը անցկացնել ռազմաճակատային գոտում: […]

Վերջապես արձագանքեցին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԳԽ նախագահության նիստ: Ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև Աբխազիայում տիրող վիճակը: Նախագահությունը ընդունեց դիմում, որով հակամարտ կողմերին կոչ է արվում խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը և մտահոգություն հայտնվում խաղաղ բնակչության, մասնավորապես՝ հայերի հետագա ճակատագրի համար: Որոշվել է տեղում իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար […]

Ազգային դաշինքի հայտարարությունը Աբխազիայի իրադարձությունների կապակցությամբ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Հայաստանի յոթ կուսակցությունների «Ազգային դաշինք» միավորումը խոր անհանգստություն է հայտնում Աբխազական հանրապետությունում զինված բախումների և բռնությունների ծավալման կապակցությամբ: Փորձը ցույց է տալիս, որ ուժային դիմակայությունը վիճելի հարցերը լուծելու լավագույն ձևը չէ, ավելին՝ այն երրորդ ուժերին հնարավորություն է ընձեռում ներազդել մեր տարածաշրջանում կատարվող դեպքերի ընթացքի վրա, իսկ նման ազդեցությունները սովորաբար […]

Ռուսաստանը 2 մլրդ խորանարդ մետրով ավելացնում է գազի մատակարարումը Թուրքիային

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են 1996 թվականից 2 մլրդ խորանարդ մետրով ավելացնել ռուսաստանյան գազի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին օգոստոսի 26-ին Անկարայում կայացած մամլո ասուլիսում  հայտարարել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի պետական քարտուղար Գ. Բուբուլիսը: Մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածում կողմերը կարդիականացնեն գործող գազատարի կառուցման աշխատանքները, որոնց հավանաբար կմասնակցեն […]

Էդուարդ Շևարդնաձե. «Ես դեմ եմ զենքի ուժով Աբխազիայի հարցի լուծմանը»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) — Պրն Շևարդնաձե, ինչպե՞ս եք գնահատում Աբխազիայում տիրող իրավիճակը: — Մեկ ժամ առաջ (զրույցը տեղի էր ունենում օգոստոսի 26-ի երեկոյան — ծանոթ. խմբ.) ես հերթական անգամ խոսեցի Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձիբայի հետ և խնդրեցի նրան միջոցներ ձեռնարկել, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել հակամարտության ուղին: Եթե այսպես շարունակվի, […]

Շարունակում է փակված մնալ Վրաստանի երկաթուղին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլ. Մանոյանը, օգոստոսի 13-ին Ինգուրի գետի երկաթուղային կամրջի պայթեցումից հետո, Վրաստանով Հայաստան եկող երկաթուղու աշխատանքը առայսօր չի վերականգնվել, և Հայաստանը շարունակվում է զրկված մնալ բոլոր երկաթուղային ճանապարհներից: «Չնայած պայթեցված կամուրջները վերականգնված են, բայց Հայաստան եկող երկաթուղու շահագործմանը խանգարեցին Աբխազիայի վերջին քաղաքական […]

Ուժգին հրետակոծվել է Կոռնիձորը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքում օգոստոսի 25-ին և 26-ի գիշերվա ժամը 00:30-ի սահմաններում ուժգին հրետակոծության է ենթարկվել Կոռնիձոր գյուղը: Կան ավերածություններ: Ադրբեջանական հենակետերից հատուկենտ արկեր են արձակվել Տեղ, Արավուս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ գյուղերի ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամը 2-ի սահմաններում հաստատվել է հարաբերական անդորր: Գիշերվա ընթացքում մի քանի անգամ հեռահար […]

Լարված իրավիճակ ԼՂՀ-ի ողջ տարածքում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Օգոստոսի 26-ի երեկոյան և 27-ի առավոտյան շարունակել են դիրքային մարտերը Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գյուլաթաղ հատվածում՝ Մարտակերտի Քելբաջար  ավտոմայրուղու երկայնքով: Թշնամու կողմից կան սպանվածներ և վիրավորներ: Երեկ մարտունու շրջանում համեմատական հանգիստ էր: Թշնամու ռազմական տեխնիկայի և ուժի կուտակումներ են նկատվել Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքում: Օգոստոսի 26-ի երեկոյան հրետակոծվել է Մարտունի […]

Ինքնաթիռներից ռմբակոծվել է Ստեփանակերտը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Չնայած Ադրբեջանի նախարարի հայտարարությանը այն մասին, որ ռազմաօդային ուժերին ցուցում է տրված չռմբակոծել քաղաքացիական թիրախները, օգոստոսի 27-ի կեսօրին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ ռմբակոծել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և Կարկառ գետի հովտում գտնվող մի քանի բնակելի գյուղեր: Բնակավայրերի վրա արձակված պայթուցիկ գնդակներից և կասետային ռումբերից 8 խաղաղ բնակիչ, մեծ […]

Categories

Archives