May 31, 2025

Author: Archives.am

Ստահոդ հրապարակումներ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Ստավրապոլի մարզ հայկական համայնքի ներկայացուցիչը նորությունների Ղարաբաղի գործակալության թղթակցին հայտնել է, որ վերջին օրերին Հյուսիսային Կովկասում անհայտ անձինք տարածում  են կեղծ փաստաթղթեր, որոնք նպատակ ունեն խարխլել հայերի և ռուսների ավանդական բարեկամական հարաբերությունները: Ստավրապոլի և Կրասնոդարի երկրամասերի տեղական մամուլում արդեն հայտնվել են առանձին ստահոդ հրապարակումները, որոնք պնդում […]

Կենաց ճանապարհի գոտում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության հարվածային ճակատում հոկտեմբերի լույս 12-ի ամբողջ գիշերը դիրքային փոխհրաձգություններ են ընթացել Արցախի ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական կազմավորումների միջև: Հյուսիսում կրակը դադարել է ժամը 1-ին: Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Լարված մարտ է ծավալվել Հոչազ լեռան շրջանում, որի ընթացքում երկուստեք […]

Օդում և ցամաքում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Ռուսաստանյան պաշտպանության նախարարության զինվորական դիտորդների առկայությունն իսկ ետ չի պահում ադրբեջանական կազմավորումներին, որոնք շարունակում են մարտական գործողություններ օդում և ցամաքում: Հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտի երկնակամարում հայտնվեցին ադրբեջանական ռազմական երեք ինքնաթիռները՝ ավիառումբերի լրիվ հավաքանիով: Սակայն այս անգամ հաջողացնելով քաղաքի մատույցների վրա նետել միայն երկու ավիառումբ, ռմբակիրներից մեկը խփվեց […]

Իրադրությունը սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայություններից, հոկտեմբերի 11-ին ժամը 17-ից մինչև 19-ն անց 20 րոպե հրանոթներից և հրաձգային զենքերից հրետակոծվել ու գնդակոծվել է Կապանի շրջանի Սյունիք գյուղը: Հայկական ուժերը պատասխան կրակ են բացել: Սյունիքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ: Քիչ անց հակառակորդի հրաձգային կրակահերթեր […]

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Հաշվի առնելով՝ երկաթուղային ճանապարհների շրջափակման հետևանքով բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման հետ կապված աննախադեպ դժվարությունները, դրանց պաշարների բացակայությունը, տարածաշրջանում իրավիճակի կայունացման անորոշությունը, ձմռան շեմին այդ դժվարությունները հաղթահարելու, Հայաստանում տնտեսության գործունեությունն ու բնակչության կենսապահովման նվազագույն պահանջները բավարարելու նպատակով ՀՀ կառավարության կարգադրությամբ հանձնարարված է նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին […]

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, որոշում եմ. Սահմանել, […]

Դրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Հոկտեմբերի 8-ի երեկոյան և գիշերը իրադրությունը լարված էր Տավուշի, Իջևանի, Մեղրու, Նոյեմբերյանի և Կապանի սահմանագոտիներում: Տավուշում է Իջևանում ադրբեջանցիների հրետակոծումները և գնդակոծումները լուրջ հետևանքներ չեն ունեցել: Ինչպես հայտնեցին Արմենպրեսին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, Մեղրու շրջանի Նյուվադիի ուղղությամբ Զանգելանի տարածքից ժամը 18-ից 19-ը արձակած հրետանային արկերից […]

Ժուռնալիստի մասնագիտական էթիկայի սկզբունքները

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Սույն փաստաթղթի խնդիրն է սահմանել հիմնական բարոյաէթիկական կողմնորոշիչները, որոնցով պետք է ղեկավարվի ժուռնալիստը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, այն հաշվով, որպեսզի իր գործունեությունը չհակասի իր աշխատանքի արդյունքներից օգտվող անձանց, ինչպես նաև տեղեկությունների հավաքման և տարածման ընթացքում իր հետ շփման մեջ մտնող քաղաքացիների, կոլեկտիվների, կազմակերպությունների արդարացի շահերին: Հոդված […]

Խորհրդակցություն ՀՀ Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Հոկտեմբերի 8-ին, ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններին նվիրված ընդլայնված խորհրդակցության, որին մասնակցում էին ԳԽ պատգամավորներ, սփյուռքահայության հետ կապերի վարչության պատասխանատու աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը, բացելով խորհրդակցությունը, ներկաներին ներկայացրեց սեփական տեսակետը հայրենիք-սփյուռք կապերի առնչությամբ, […]

ԼՂՀ. Մարտական գործողությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Ադրբեջանական ռազմական ուժերը շարունակում են ակտիվ մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է Նորությունների Ղարաբաղի գործակալությունը, հոկտեմբերի 8-ին, ամբողջ օրը, Ղաջարի ռազմական հենակետերից «Գրադ» կայանքներից հրետակոծվել են Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն գյուղերը, որի հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել ութ բնակիչ: Այսօր առավոտյան հակառակորդը վերսկսել է […]

Categories

Archives