March 13, 2025

Author: Archives.am

Ի. Գամբարով. «Մենք չենք սառեցնի հիմնահարցի լուծումը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Նոյեմբերի 12-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսում, Ադրբեջանի ԳԽ նախագահ Ի. Գամբարովը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման օգտին, բայց «մենք չենք սառեցնի այդ հիմնահարցը և այն չենք թողնի մեր սերունդներին»,- ընդգծել է նա: Գնահատելով մի մեծ խումբ հայ խորհրդարանականների […]

Ուրախների և հնարամիտների ակումբի եզրափակիչը չի՞ կայանա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Բաքվի ռադիոյի հաղորդման համաձայն, Ուրախների և հնարամիտների ակումբի (ԿՎՆ) եզրափակիչ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև չի կայանա: Ադրբեջանի ԳԽ նախագահ Իսա Գամբարովը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե իբր Հայաստանի թիմը հրաժարվել է մասնակցել եզրափակիչ մրցմանը: Ինչպես հայտնի է դարձել, ակումբի ղեկավարությունը պատրաստվում է երկու թիմերին էլ հռչակել  […]

Ադրբեջանի պատգամավորները մերժում են Ռուսաստանի պատգամավորների առաջարկները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները մերժել են Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորների առաջարկները Ադրբեջանի կառուցվածքի ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ ձեւ տալու մասին։ Այս մասին խոսակցություն է եղել երկու խորհրդարանների պատգամավորների կողմից Բաքվում կազմակերպված «Կլոր սեղանի» շուրջ։ Ադրբեջանի ԳԽ արտաքին գործոց բաժնի վարիչ Նամիկ Ախունդովը հայտարարել է, թե Ադրբեջանը բոլոր ազգային փոքրամասնություններին կարող է […]

Սահմանվել են հացի նոր գներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Նոյեմբերի 13-ից Վրաստանի Հանրապետությունում սահմանվել են հացի նոր գներ։ Կախված ալյուրի որակից, հացի մեկ կիլոգրամն արժե 22-35 ռուբլի։ Սակայն, հացի գնի կտրուկ բարձրացումը չի ազդել ընդհանուր կացության վրա. կրկին բազմամարդ հերթեր են հացի խանութների առջեւ։ Ինչպես հայտնի դարձավ «Սնարքի» թղթակցին, Ռուսթավ քաղաքում, նախօրոք կազմած ցուցակներով, յուրաքանչյուր բնակչի տրվում […]

Որքա՞ն է Վրաստանի ղեկավարի աշխատավարձը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) 20 հազար 400 ռուբլի, ամեն ամիս այդքան կստանան Վրաստանի վարչապետն ու խորհրդարանի Նախագահը։ Երեկ կայացած խորհրդարանական հանձնախմբի նիստը խորհրդարանի նախագահի տեղակալի աշխատավարձը սահմանել է 18 հազար 700 ռուբլի, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 17 հազար ռուբլի։ Այն պատգամավորները, որոնք այլ պաշտոններ չեն վարում, ամսական կստանան 12.750 ռուբլի։ «Սնարքի» թղթակցին […]

Մամլո ծառայությունը հերքում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Երեկ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հերքեցին մի շարք միջազգային լրատվական գործակալությունների հաղորդած այն տեղեկությունը, թե Արման Կիրակոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել Է ՀՀ ԱԳ նախարար։ Ա. Կիրակոսյանը մնում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար։

ՀՀ առողջապահության նախարարության օգնությունը Կապանի հիվանդանոցին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) 150 հազար ռուբլի կանխիկ գումար, մի քանի միլիոն ռուբլու մանկական սնունդ եւ բժշկական սաքավորումներ. այս ամենով բեռնված երկու ինքնաշարժեր երեկ առավոտյան ուղեւորվեցին դեպի Ղափան։ Վերոհիշյալ օգնությունը Ղափանի հիվանդանոցին կազմակերպել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կանխիկ դրամը տրվելու է բուժանձնակազմին, ինչպես եւ ծախսվելու է հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով։ Հիշեցնենք, […]

Հովհարային անջատումները խափանում են պոմպակայանների աշխատանքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Արդեն մի քանի օր է, որ մայրաքաղաքը սպասարկող 6 շրջանների 17 գլխամասային պոմպակայանների աշխատանքը պարբերաբար դադարեցվում է՝ կապված շրջանների էլեկտրականության հովհարային անջատումների գրաֆիկի հետ։ Հանրապետությունում գազի եւ մազութի պաշարների բացակայության պատճառով ի չիք է դարձել ՀՀ նախարարների խորհրդի այն որոշումը, որով կարգադրված էր մայրաքաղաքը սնող պոմպակայանների աշխատանքի ապահովումը՝ […]

Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Երեկ ուշ երեկոյան Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի 16 հոգուց բաղկացած մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են խորհրդարանական «Հայրենիք», «Ձախ կենտրոն», «Արմատական ժողովրդավարներ», «Բարեփոխություններ», «Արդյունաբերական միություն» և այլ խմբակցությունների անդամներ։ Պատվիրակությունը «Հայաստան–Ռուսաստան համագործակցության կենտրոններ» կլոր սեղանի շրջանակներում, նոյեմբերի 13-15-ը, հանդիպումներ կունենա ՀՀ ԳԽ նախագահի եւ նրա օգնականների, […]

Բենզին և հաց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Փորձության շրջանները հաջորդում են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր օր լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելացնում մեր առանց այն էլ շնչահեղձ լինող սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Հանրապետության թե սոցիալական եւ թե տնտեսական կյանքը զարգանում է դեպրեսիայի բոլոր օրենքներով։ Արտադրության որակական ու քանակական անկումը, մանրածախ գների անզուսպ աճը եւ բաշխման շուկայական օրենքները ազգաբնակչության մեծամասնությանը […]

Categories

Archives