June 8, 2025

Author: Archives.am

Դիմում ենք ՀՀ իշխանություններին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Ժողովրդավարության սկզբունքները դավանած բազմակուսակցական երկրում բնական երեւույթ է, որ մամուլի տարբեր միջոցներ տարբեր մեկնակետերից են ներկայացնում կատարվող դեպքերն ու իրադարձությունները։ Այս կամ այն խնդիրը լուսաբանելիս օրինաչափ են դարձել դիրքորոշումների, եզրահանգումների ու գնահատականների զանազանությունը։ Լույս տեսնող թերթերն, ըստ կուսակցական պատկանելության կամ քաղաքական դավանանքի, ազատ են իրենց տեսակետներն արտահայտելու, փաստերի վերաբերյալ […]

Նախագահն ի զորու չէ կատարել պարտականությունները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Միակ ելքը իշխանությունների լիազորությունների վերաբաշխումն է ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին» դեկտեմբերի 16-ի հաղորդման քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավորական խմբակցության նախագահ Գագիկ Հովհաննսիյանը: Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ: Նախագահի ելույթն չէր արտացոլում հանրապետությունում ստեղծված քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավական ռեալ իրավիճակի բուն պատճառները ու բնականաբար չէր մատնանշում դրա […]

«Պատերազմը Ադրբեջանում չի տարվում պետական մակարդակով». հայտարարում է պաշտպանության նախարարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի Ազգային մեջլիսի հերթական նիստը, որտեղ քննարկվել են իրավիճակը ռազմաճակատում եւ պաշտպանական այլ հարցեր, անցել է փակ դռների հետեւում։ Ինչպես վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել «Խաբարսերվիս» գործակալության թղթակցին, նիստին չի մասնակցել հանրապետության նախագահը։ Ադրբեջանի կառավարության փոխնախագահ, պաշտպանության պետական կոմիտեի անդամ Ահմեդովի կարծիքով, նախագահի ներկայությունը նիստին անհրաժեշտություն չէր։ […]

Ուղղաթիռում պայթուցիկ նյութ եւ զենք չի եղել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Դեկտեմբերի 17-ին ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, թե Վրաստանի զանգվածային լրատվության միջոցներում հաղորդումներ են տրվել այն մասին, որ դեկտեմբերի 14-ին խփված ուղղաթիռի անկման վայրում ռուսաստանյան եւ վրացական կողմերի ներկայացուցիչներն իբր հայտնաբերել են պայթուցիկ նյութ եւ մեծ քանակությամբ զենք, դրանով իսկ հասարակայնությանը ներշնչելով […]

Էլեկտրահաղորդման գծերի անսարքությունը պարզապես պատրվակ էր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) «Հանրապետության էներգետիկական բավարարվածության 5 տոկոսի չափով էլեկտրաէներգիան, որ Թուրքիան խոստացել էր տրամադրել Հայաստանին դեկտեմբերի 1-ից, այդպես էլ չի ստացվում», – Ա.Մ.-ին հայտնեցին ՀՀ արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից։ Եթե սկզբնական շրջանում էլեկտրաէներգիայի ուշացումը կապվում էր պարզապես էլեկտրահաղորդման գծերի անսարքության հետ, ապա այժմ «գոյություն ունեն որոշակի քաղաքական դրդապատճառներ»։ «Հայ մասնագետների կողմից […]

Նորից հացի խնդիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Ինչպես հաղորդում է Ա.Մ.–ի թղթակիցը, երեկ Մեղրիի շրջանի Ալվանք, Լեհվազ եւ Վարդանիձոր գյուղերի (բոլորն էլ փախստականաբնակ) բնակիչները ոտքով եկել են շրջկենտրոն՝ շրջխորհրդի նախագահի հետ հանդիպման։ Հանդիպման ընթացքում նրանք խիստ դժգոհություն են հայտնել հացի չափազանց անկանոն մատակարարումից։ Շրջխորհրդի նախագահը, ընդունելով բողոքի արդարացիությունը, խոստացել է այսուհետեւ կարգավորել հացի հարցը։ Հանդիպման մասնակիցները […]

Ադրբեջանի զինված ուժերից դասալքել է շուրջ 20 հազար զինվոր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Ադրբեջանի ազգային բանակի շարքերում գնալով զանգվածային բնույթ է ստանամ դասալքությունը։ Այս մասին, վկայակոչելով գերեվարված ադրբեջանական զինվորներին, գրում է «Արցախ» թերթը։ Ինչպես հայտնեց Մարտունու շրջանում գերեվարված մի ադրբեջանցի զինվոր, միայն իրենց գումարտակից դասալքել են 180 զինվոր, իսկ դա մի ամբողջ ստորաբաժանման կեսից ավելին է։ Ռազմիկների զանգվածային փախուստի փաստը չի թաքցնում […]

Սահմանամերձ շրջաններում վերսկսվել են հրթիռակոծումները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Ինչպես տեղեկացնում են Գորիսի շրջխորհրդից, դեկտեմբերի 16-ի կեսօրին Լաչինի հյուսիսային բնակավայրերի ադրբեջանական ռազմական հենակետից վերստին հրթիռակոծվել են Գորիսի շրջանի Տեղ եւ Արավուզ գյուղերի հայկական ինքնապաշտպանական դիրքերը։ Տուժածներ չկան: Հրթիռակոծումները վերսկսվել են նաեւ հանրապետության Կրասնոսելսկի եւ Տավուշի սահմանամերձ տարածքներում։ Շրջխորհուրդներից ստացված տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 17-ին, ադրբեջանական Գետաբեկի շրջանից ուժգին հրթիռակոծվել […]

ՀՅԴ պատգամավորական խմբակցության նախագիծը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) ՀՀ Գերագույն խորհրդում հանրապետության նախագահի դեկտեմբերի 16-ի հաղորդման կապակցությամբ ծավալված մտքերի փոխանակությունից հետո ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը հանդես եկավ որոշման նախագծով, որը եւ ներկայացնում ենք ընթերցողին: ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը Քննարկելով Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հանրապետության քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի և ՀՀ օրենքների ու ԳԽ որոշումների կատարման ընթացքի մասին» […]

Мэр Еревана признал свое поражение и подал в отставку

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
“Республика Армения”, 11 декабря, 1992г., N 222 (522) 9 декабря, на очередной сессии Ергорсовета, мэр Еревана Амбарцум Галстян заявил о своем решении подать в отставку. Причину своего шага он объяснил невозможностью для него работать в условиях жесточайшей конфронтации между Советом и исполкомом и тем, что Президент республики отказался предоставить ему право на исключительные полномочия, сказав, […]

Categories

Archives