June 8, 2025

Author: Archives.am

Կրասնոսելսկում հարաբերական անդորր է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Կրասնոսելսկի շրջանում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։ Նախորդ օրվա անհաջող ռազմական գործողություններից հետո հակառակորդը, մեծ կորուստներ կրելով, նահանջել է։ Հանրապետության սահմանային մյուս շրջաններում նույնպես հանգիստ է։

ԼՂՀ-ում դրությունը կրկին սրվում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) Դեկտեմբերի 23-ի երեկոյան կտրուկ սրվել է իրադրությունը ԼՂՀ սահմանամերձ գոտում։ Աղդամի շրջանի տարածքից հրետանուց եւ «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են Ասկերան ավանը, շրջանի Խանաբադ եւ Խրամորթ գյուղերը։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել, կան ավերածություններ։ Միեւնույն ժամանակ, Ֆիզուլու շրջանի տարածքից հրթիռակոծվել է Հադրութի շրջանի էդիլլու գյուղը։ Այստեղ մեկ բնակիչ զոհվել է, 4-ը՝ […]

Մենք կապ չունենք

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Հայտարարում են արմավիրցի հհշականները ՀՀ նախագահը, խորհրդարանում անդրադառնալով Արմավիրի շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ Մ. Մխիթարյանի ահաբեկչության փաստին (նրան սպառնացել էին պաշտոնը չթողնելու դեպքում սպանել երեխաներին եւ կրակել էին տան վրա), կոչ արեց չընկրկել ահաբեկիչների առջեւ եւ խոստացավ ոստիկանության ուժերով ապահովել նրա անվտանգությունը։ Եվ ահա, ուրբաթ առավոտյան մոտ երեք տասնյակ արմավիրցի […]

ԱԺՄ-ն գնահատական է տալիս ՀՀ նախագահի ամենամյա հաղորդմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Երեկ ԱԺՄ-ն հրավիրել էր մամլո ասուլիս, որի նպատակը, ինչպես տեղեկացրեց Շ. Քոչարյանը, ԳԽ վերջին եռօրյա նիստերի ընթացքում ԱԺՄ պատգամավորական խմբակցության կողմից ներկայացված, սակայն օրակարգ չմտած հարցերին եւ ՀՀ նախագահի հաղորդմանն անդրադառնալն ու գնահատական տալն էր։ ՌԴ ժողպատգամավորների համագումարին ուղղված ՀՀ ԳԽ հայտարարության նախագիծը գնահատելով որպես ՀՀ իշխանություններին Ելցինին ուղղված […]

ՀՀ Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների, տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսական զարգացման, ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Նախկին ԽՍՀՄ արտաքին պարտքից եւ ակտիվից Հայաստանին բաժին ընկնող մասի վերաբերյալ» փաստաթուղթը։ Անդրադառնալով նախկին խորհրդային հանրապետությունների արտաքին պարտքի եւ ակտիվի մեջ ունեցած իրենց բաժնից հրաժարվելու վերաբերյալ […]

Ստորագրվել է հյուպատոսական կոնվենցիա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Դաշնակցային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել է Հյուպատոսական կոնվենցիա։ Ռուսաստանյան կողմից կոնվենցիան ստորագրել է ՌԴ արտաքին գործոց նախարար Ա. Կոզիրեւը, հայկական կողմից՝ աշխատանքային այցով այստեղ գտնվող ՀՀ արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Ա. Կիրակոսյանը։ Ա.Կոզիրեւը եւ Ա. Կիրակոսյանը հանգամանալի զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են […]

ԼՂՀ-ն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳ նախարարության մամլո կենտրոնում կայացել է ՌԴ ԱԳ տեղեկատվության եւ մամուլի գերատեսչության տնօրեն Ս. Յաստրժեմբսկու հերթական բրիֆինգը։ Ա.Մ.–ի խնդրանքով անդրադառնալով Բաքվում ՌԴ դեսպան Վ. Շոնիայի վերջերս արած հայտարարությանը, թե «այսպես կոչված ԼՂՀ-ն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից»,– նա պարզաբանել է. «Ես մեծ տարաձայնություններ չեմ տեսնում Շոնիայի ասածի […]

Հայաստանը Ղազախստանից ռուբլով հացահատիկ գնելու հնարավորություն ունի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 21-ին Մոսկվայում, ԱՊՀ միացյալ զինված ուժերի շտաբում, մարշալ Ե. Շապոշնիկովը հանդիպում է ունեցել Ռուսաստանում ԱՊՀ երկրների (նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի) դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ։ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ֆ. Մամիկոնյանը Ա.Մ.-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հանդիպման արդյունքներին, նշել է, որ մասնակիցների մեծ մասը […]

ՆԱՏՕ-ի խորհրդի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) Ինչպես արդեն հայտնել ենք, ՆԱՏՕ-ի խորհրդի դեկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայացած նստաշրջանում մերժվել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը։ Ահա մի հատված նստաշրջանի՝ Ղարաբաղին վերաբերող որոշումից. «Կետ 14. Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը շարունակվող հակամարտությամբ։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում հրադադար հաստատել։ Մենք ամբողջությամբ պաշտպանում […]

Կրասնոսելսկը՝ հարձակման թիրախ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337) ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն, երեկ առավոտյան Գեդաբեկի շրջանի Մութադարա գյուղից ադրբեջանական ռազմական կազմավորումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Կրասնոսելսկի շրջանի ուղղությամբ։ «Գրադ» կայանքից եւ հրանոթներից գնղակոծվել են Կրասնոսելսկի Վերին եւ Ներքին ճամբարակ գյուղերը, ինչպես նաեւ Վահագն գյուղի սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Կրասնոսելսկի շրջխորհրդից Ա.Մ.–ին հաղորդեցին, որ ադրբեջանական […]

Categories

Archives