June 8, 2025

Author: Archives.am

Լռեց Լուսինե Զաքարյանի մեր ձայնը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Ծանր գույժով մռայլվեց առանց այն էլ տոնական թրթիռներից ու խնդումից զուրկ մեր տարեմուտը, անսպասելի, անհավատալի մի կորուստ եկավ՝ ասես ամբողջացնելու անցած տարվա մեր բազում կորուստները, եկավ որպես դաժան եւ անողոք խորհրդանիշ մեր սրտին այնքան սպիներ թողած տարվան։ Մի՞թե այդպես, հենց այդ օրը պիտի հեռանար աստվածային Լուսինե Ջաքարյանը, ով անզուգական իր […]

Աբխազիայի ԳԽ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հունվարի 4-ին Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ «նոր, 1993 թվականի սկզբին վրաց ագրեսորները հերթական բարբարոսությունն են գործել։ Հունվարի 3-ին մարտական ուղղաթիռով եւ ինքնաթիռով Օչամչիրի շրջանի Բեսլախուբա, Ակուասկա, Ռուփ, Մերկուլա գյուղերի հրթիռակոծման եւ ռմբակոծման հետեւանքով զոհվել է 9 եւ վիրավորվել 12 […]

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) ՀՀ ԱԳ նախարարությունը հունվարի 4-ին ընդունել է հայտարարություն, որով մեղադրում է Ադրբեջանի Հանրապետությանը վերջին 6 ամիսների ընթացքում ձեռնարկած մի շարք սադրիչ գործողությունների համար, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում ապակայունացնել իրավիճակը, խանգարել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ հատկապես՝ Հայաստանին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ «Հայաստանի ներքաշումը Ադրբեջանի հետ ուղղակի առճակատման մեջ, դարձել […]

Մայրաքաղաքի թերթի կրպակները հրո ճարակ են դառնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Մայրաքաղաքի թերթի կրպակները մեկը մյուսի ետևից հրո ճարակ են դառնում… Մի ժամանակ, երբ հօդս էին ցնդում «սեղանիկավոր» տղերքի բուդկեքը, ամեն ինչ պարզ էր՝ տերը «նալոգը» չէր տվել… Հիմա ի՞նչ է պատահել… Այսօր ի տարբերություն դատարկ «պետական» խանութների թերթերի կրպակները լիքն են «ապրանքով», այսինքն՝ առևտուր կա, փող է «ֆռռում» ու երևի […]

Ադրբեջան. լրագրողը տագնապ է հնչեցնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն հաղորդումների բաժինը վերջերս հաճախ է նյութեր հաղորդում այս բովանդակությամբ. նախագահ Էլչիբեյի համակարգը ենթակա է վերակառուցման, անձնակազմի առանձին ղեկավարներ իրենց տեղում չեն, պակասում է օպերատիվությունը, քաղաքական կայունացում չի նկատվում եւ այլն։ Դեկտեմբերի 22-ին Բաքվից երկու նման հաղորդումով հանդես եկավ լրագրող Լեյլա Ահմեդովան: Առաջինը նվիրված էր հանրապետությունում տիրող […]

Հուշարձան հերոսին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) Նախնյաց արյան կանչով ռազմի դաշտ ելած Ազատամարտիկը, Ցեղամարդը, նահատակը իր ազգի հարատեւման եւ դիմադրության անհրաժեշտ նախապայմանն է։ Երբ չկա անմնացորդ նվիրումի այդ անփոխարինելի ներուժը, դադարում է Ցեղի ոգու շարժը։ Այդպիսիները ազգի ողնաշարն են։ Նրանցից մեկն էր Համլետ Մինասյանը՝ իր պապերի արիական ժառանգն ու զինակիրը։ Ազատամարտիկը մարտիրոսվեց անցած տարվա դեկտեմբերին, […]

Մնացի առանց Մոսկվայի աջակցության

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) Բողոքում է Այազ Մութալիբովը «Կոմսոմոլսկայա պրավդան» դեկտեմբերի 23-ին հրապարակել է հաղորդագրություն Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի արդարադատության նախարարներ Նիկոլայ Ֆեոդորովի եւ Իլյաս Իսմայլովի կնքած քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերում իրավական օգնության ու իրավական հարաբերությունների վերաբերյալ պայմանագրի մասին։ Մինչ այս Ռուսաստանը նման պայմանագիր ուներ նախկին ԽՍՀՄ միայն երկու հանրապետության՝ Լիտվայի եւ […]

Ադրբեջանում բորբոքվում են քրեածին կրքեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) «Նեզավիսիմայա գազետա» թերթի դեկտեմբերի 22-ի համարում տպագրված Ա. Մեհթիեւի թղթակցությունից տեղեկանում ենք, որ կտրուկ սրվել է վիճակը Ադրբեջանում։ Դրա պատճառը անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք ալեկոծել են հանրապետության հասարակայնությունը. «Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավարներից մեկի՝ Մ. Ալիսկերովի դեմ մահափորձը եւ «Թուրան» ազատ արհմիությունների միավորման նախագահությունում սարքված ջարդը։ […]

Աբխազիայում չեն բացառում վրաց–աբխազական հակամարտության նոր բռնկումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահությունը բոլոր զինապարտներին կոչ է արել վերադառնալ զորամասեր եւ մարտական պատրաստություն պահպանել։ Դեկտեմբերի 23-ին Գուդաուտայում հրապարակած հայտարարության մեջ Աբխազիայի խորհրդարանի ղեկավարությունը դա պատճառաբանել է «վրացական կողմից լայնամասշտաբ մարտական գործողությունների իրական սպառնալիքով»։ «Մենք պարտավոր ենք համախմբվել եւ բոլոր ուժերը ներդնել, որպեսզի չընկրկենք եւ հաղթենք այս անհավասար պատերազմում՝ հանուն […]

Հայաստանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) ՀՀ Կրասնոսելսկի շրջանում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ, որի ընթացքում ադրբեջանական ռազմական կազմավորումներին հաջողվել էր շուրջ 3,5 կմ ներխուժել հայկական տարածք, դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Ադրբեջանի ԱԳ նախարարությանը։ Նոտայում նշված է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ավերվել է Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղը, զոհվել են խաղաղ բնակիչներ։ […]

Categories

Archives