June 3, 2025

Author: Archives.am

Պայմանավորվածությունը ձախողվում է ադրբեջանական կողմի մեղքով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) «Գերիների փոխանակման հարցի շուրջ պայմանավորվելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների՝ հունվարի 12-ին Ղազախի շրջանում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի մեղքով»,– հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արմեն Դուլյանը։ Պատճառաբանելով տարածաշրջանում տիրող լարվածությունը, ի թիվս այլ պայմանների, ադրբեջանական կողմը այս անգամ առաջարկել է հանդիպել Թբիլիսիում։  

ԼՂՀ ՊՊԿ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) ԼՂՀ  պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է, որ արցախյան հիմնահարցի լուծումը պիտի հիմնվի Աղրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանութ­յունների ուղղակի երկխոսության վրա։ Ողջունելով Ռուսաստանի եւ ԱՄՆ –ի նախագահներ Բորիս Ելցինի եւ Ջորջ Բուշի խաղաղարար ջանքերը արցախյան հակամարտության կարգավորման հարցում, […]

…Ասա՝ ի՞նչն էր պատճառը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Հիշում եք՝ «Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռումուռ, երգեց, ճռաց, ճռճռաց, եւ երբ եկան ձմռան օրերը ցրտաշունչ, ընկավ լուռումունջ, քաղցած փո­րին էլ ի՞նչ երգ, ցուրտը տարավ ոտուձեռ»։ Ճիշտ այդպես այս էլ երեք ամառ շուռումուռ ենք գա­լիս, ճռում, ճռճռում, քաղաքական լուրջ խնդիրներ տալիս-առնում, երկար–բարակ ճառում-ճամարտակում, մեծ-մեծ ստեր հորինում եւ այդ […]

Էլչիբեյը գոհ է և դժգոհ…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ էլչիբեյը նախագահներ Բուշին եւ Ելցինին ուղղված իր ուղերձում բարձր գնահատական է տվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգվող պատերազմի առի­թով նրանց արտահայտած ան­հանգստությանը։ Միաժամանակ նա անբավարարվածություն է արտահայտել այդ հակամարտության շուրջ գեր­տերությունների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորո­շումներից, ինչը արտահայտվում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան չընդունելու մեջ։ Հայտարարագրում ասված […]

Ստեփանավանի քաղխորհուրդը անվստահություն է հայտնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) ՀՀ ժողպատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի հեր­թական նստաշրջանը քննարկել է ՀՀ նախագահին եւ կառավարու­թյանը անվստահություն հայտ­նելու հարցը, որը օրակարգ է մտցրել պատգամավորների ՀՅԴ ֆրակցիան։ Հարցը օրակարգ մտցնելու օգտին են քվեարկել մասնակից 37 պատգամավոր­ներից 27-ը։ Քաղխորհուրդը որոշում է ընդունել ՀՀ նախագահին եւ կա­ռավարությանը անվստահություն հայտնելու կապակցությամբ ՀՀ Գերագույն խորհրդին դիմելու մասին։ « […]

Կառավարական հանձնախումբ Տավուշում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Մի քանի օր առաջ Տավուշում էր գտնվում կառավարական մի հանձնախումբ, որում ընդգրկված էին հանրապետության տարբեր նախարարությունների ներկայա­ցուցիչներ։ Պաշտոնատար անձինք ծանոթացան շրջանում տիրող ըն­կերային–տնտեսական ու քաղաքական իրավիճակին եւ առկա թերություններին։ Լուրջ բացթո­ղումները եւ հիմնահարցերից շա­տերի պատճառը նրանք համարե­ցին ոչ թե շրջափակումը, այլ ավե­լի շուտ՝ տեղային բնույթ կրող անկազմակերպվածությունը, ան­վճռականությունը եւ […]

ՌԴ սահմանապահ զորքերը Ադրբեջանից դուրս են բերվում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Փետրվարի 1-ին կավարտ­վի ՌԴ սահմանապահ զորքերի Լենքորանի ջոկատի դուրսբե­րումը Ադրբեջանից։ ՌԴ սահմանապահ զոր­քերի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արդեն Ադրբեջանին է վաճառվել այդ ջոկատի տեղամասում գտնվող 19 ուղեկալ։ Ջոկատի դուրսբերման գործընթացը կսկսվի հուն­վարի երրորդ տասնօրյակում։ 1993 թվականի սկզբից արդեն Ադրբեջանից դուրս են բերվել ՌԴ սահմանապահ զոր­քերի Նախիջեւանի եւ Հորադիզի սահմանապահ […]

Անկարան Բաքվին կրկին հավաստիացրել է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Թոֆիկ Գասիմովը «Զերկալո» թերթին տր­ված հարցազրույցում հայտարարել է. – Անկարան հավաստիաց­րել է Բաքվին, որ 1992 թվա­կանի վերջին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի Թուրքիան Հայաստանին է մա­տակարարելու 2 մլրդ կվտ էլեկտրաէներգիա եւ իր տա­րածքով տարանցիկ ճանա­պարհ է տրամադրելու ՀՀ առաքվող մարդասիրական բեռների համար, ուժի մեջ կմտնի միայն […]

Քոքսի և Ստուպիշինի մամուլի ասուլիսը Մոսկվայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) «Չթողնել մարդասպաններին իրագործել իրենց հանցագործու­թյունները փակ սահմանների ներսում, հասնել շրջափակված Հայաս­տանին եւ Ղարաբաղին միջազգային լայն հումանիտար օգնության տրամադրմանը»,– այսպես է բնութագրել իր այցը Հայաստան եւ ԼՂՀ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի փոխխոսնակ բարոնուհի Քոքսը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ Մամուլի ասուլիսին մասնակցել են նաեւ ՌԴ Հայաստանում դեսպան Վ. Ստուպիշինը, Անդրեյ […]

Ռուսաստանը Հայաստանին խոշոր վարկեր կտրամադրի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 50 միլիարդ ռուբլի տեխնիկական վարկեր։ Այդ գումարի հաշվից մոտ ժամանակներս շրջափակված Հայաստան կուղարկվի հացահատիկ, վառելանյութ, կենսական կարեւոր այլ անհրաժեշտ բեռներ։ Բացի այս ամե­նից, 7 միլիարդ ռուբլի կտրամադրվի աղետի գոտու վերականգնմանը։ Այս­պիսի համաձայնագիրով են ավարտ­վել Լ. Տեր–Պետրոսյանի հանդիպում­ները ՌԴ նախագահ Բ. Ելցինի եւ վարչապետ Վ. Չեռնոմիրդինի հետ։ […]

Categories

Archives