June 8, 2025

Author: Archives.am

ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղարի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) Երեկ ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը մասսայական ինֆորմացիայի միջոցների համար պաշտոնական հայտարարություններ անելու նպատակով դիմել էր «Սնարք» լրատվական գործակալությանը: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ հունվարի երկրորդ տասնօրյակում հայ-ադրբեջանական տագնապի գոտի կժամանի ԵԱՀԽ-ի Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի մինսկյան խմբի նախագահ Մարիո Ռաֆայելլին: Պրակտիկան ցույց է տվել, որ ցանկացած միջնորդական […]

Մարտեր հյուսիսային Արցախում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351) Հունվարի 18-ին ծանր մարտեր են տեղի ունեցել ԼՂՀ հյուսիսում: Հունվարի 17-ին ադրբեջանական զորամասի բանակները գրոհ են ձեռնարկել այստեղ գտնվող Առաջաձոր գյուղի ուղղությամբ, սակայն «Սնարքի» ստացած տեղեկությունների համաձայն, ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է հունվարի 18-ի կեսօրվա տվյալներով, հայկական ջոկատները ձգտել են ճնշել ադրբեջանական կազմավորումների կրակակետերը: Հունվարի 18-ին գնդակոծվել են […]

Ռազմական գործողությունները Տավուշում շարունակվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) Վերջին օրերի ընթացքում Տավուշի շրջանի սահմանամերձ տարածքում ստեղծված լարվածությունը շարունակվում է պահպանվել: Ինչպես Ա.Մ.-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը, հունվարի 15-ին ադրբեջանական ռազմական կազմավորումները «Գրադ» կայանքից և այլ հեռահար զենքերից ռմբակոծել են շրջանի Բերդ ավանը: Ռմբակոծության հետևանքով ավերվել են մի քանի շինություններ, խաղաղ բնակիչների […]

Կրկին հրթիռակոծվել է Գորիսը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) Հունվարի 14-ին, ժամը 23:25-ին, ադրբեջանական Կուբաթլիի շրջանից սկսվել է Գորիս քաղաքի ուժգին հրթիռակոծությունը: «Գրադ» կայանքներից քաղաքի վրա արձակվել է ավելի քան 120 հրթիռ: Կան վիրավորներ: Քաղաքին պատճառվել է նյութական մեծ վնասներ: Կոռնիձորի ինքնապաշտպանության ուժերի շտաբից հայտնել են, որ նույն ժամին ուժգին հրթիռակոծվել են նաև Կոռնիձորի գյուղը և տեղի […]

Ամբողջությամբ ազատագրվել է Գևորգավանի տեղամասը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) Ստացված տեղեկությունների համաձայն, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերը հունվարի 14-ին երեկոյան ամբողջությամբ ազատագրել են թշնամու հսկողության տակ անցած դիրքերը Գևորգավանի և Ուրյան լեռան շրջակայքում: Ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները, մարտերում պարտություններ կրելով, նորից անցել են խաղաղ բնակավայրերի հեռահար հրետակոծման: Հունվարի 15-ի լուսաբացին Ֆիզուլու շրջանի ռազմական հենակետերից՝ «Գրադ» կայանքներից ուժգին հրետակոծվել […]

ԼՂՀ-ն ունի և հակաօդային պաշտպանության միջոցներ, և օդուժ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) «Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ունեն որոշ թվով և հակաօդային պաշտպանության միջոցներ, և օդուժ»,- հունվարի 15-ին ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արմեն Դուլյանը: Որպես իր ասածի հավաստում նա վկայակոչեց վերջին ժամանակներում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից Ադրբեջանական բանակի շուրջ 20 ինքնաթիռներ և ուղղաթիռներ վնասազերծումը: Միևնույն ժամանակ ՀՀ […]

Խփվել է հակառակորդի երեք ինքնաթիռ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) ԼՂ Հանրապետության հակաօդային ուժերը ոչնչացրել են թշնամու ևս 3 ինքնաթիռ: Ինչպես հայտնում են ինքնապաշտպանության ուժերի մամլո ծառայությունից, հակառակորդի ռազմական ինքնաթիռները հունվարի 15-ի կեսօրից հետո, խախտելով հանրապետության օդային տարածքը, ուղղվել են դեպի Մարտակերտի ռազմաճակատ, որտեղ և գտել են իրենց տխուր վախճանը: Օդաչուների ճակատագիրն առայժմ անհայտ է, որոնումները շարունակվում են:

«Ստիպված ենք գնալ իրադարձությունների հետևից»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) «Ազատ մամուլի» հարցերին պատասխանում է Երևանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Յուրի Օհանյանը: — Պրն Օհանյան, այսօր շատ է ահազանգվում քաղաքական հակասանիտարական վիճակի մասին: Ամեն քայլափոխի աճած աղբակույտերը, որոնք գարնան գալուն պես կդառնան վարակի օջախներ, վխտացող առնետների ու թափառող շների ոհմակները, ամեն րոպե աղտոտված ջուր, անորակ սննդամթերք օգտագործելու վտանգը […]

Սեփականաշնորհման գործընթաց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Հայաստանի տնտեսական համակարգը անդունդի եզրին է: Գրեթե չեն գործում արդյունաբերական ձեռնարկությունները: Էներգիայի և այլ ռեսուրսների նվազագույն պահանջները չեն բավարարում անգամ պետական կառույցների միջոցով: Խաթարված է ֆինանսական և բանկային համակարգի գործունեությունը, տնտեսությունը խոր հիպերինֆլակցիայի փուլում է, աղքատություն է համատարած: Այս պայմաններում Հայաստանում իրականցվում է սեփականշնորհում, ընդունված է «Պետական ձեռնարկությունների […]

Անմարդկային վերաբերմունք գերիների հանդեպ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Աբխազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայության հունվարի 13-ի հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանի իշխանությունները «դաժան ու տմարդի» նոր քայլ են կատարել. 1993 թվականի հունվարի սկզբին աբխազական բանակի մի խումբ զինծառայողների գերի վերցնելուց հետո վրացի զինվորականները նրանց «դաժանագույն տանջանքների և ծանակումների են ենթարկել, իսկ այնուհետև սպանել»: Հաղորդվել է, որ […]

Categories

Archives