June 7, 2025

Author: Archives.am

Համառ մարտեր Սարսանգի մերձակայքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 4 մարտի, 1993թ. Ստեփանակերտ, մարտ 3, «Սնարք»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսում համառ մարտեր են ընթանում Սարսանգի ջրամբարի մերձակայքում: Ռազմական գործողությունները տեղի են ունենում փոփոխական հաջողությամբ: Վերջին տվյալներով, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են ջրամբարի մերձական բարձունքները: Միևնույն ժամանակ ռազմական դիտորդները գտնում են, թե Սարսանգի շրջակայքում իրավիճակն անկայուն է, և ամեն պահի հնարավոր են փոփոխություններ:

Դեմիրել-Օզալ. Մենամարտ սահմանադրական դաշտում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Վաղուց օրակարգում է սահմանադրության վերափոխման խնդիրը։ Այս հարցը ներկայացվում է լայն հայեցակետով փոքր փոփոխություններով բավարարվելուց մինչեւ նոր հիմնական օրենք ընդունելու առաջարկությունը։ Եթե մինչեւ 1991-ի աշնանային ընդհանուր ընտրությունները սահմանադրական բարեփոխման հարցը ընդդիմություն-կառավարություն վիճաբանության խնդիր էր, ապա ընտրություններում մեծամասնություն շահելով եւ նոր կոալիցիոն կառավարություն կազմելով՝ այն տեղափոխվեց պետական բարձրագույն օղակներ՝ դառնալով […]

Սումգայիթյան ոճրագործներին հավանաբար ներում կշնորհվի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) 1988 թվականի Սումգայիթի դեպքերի քննության ընթացքում թույլ տրված օրինախախտումների փաստերը հիմք են տալիս կարծելու, որ քրեական գործը կվերանայվի, իսկ մասնակիցներից մի քանիսին ներում կշնորհվի, «ՌԻԱ»–ի թղթակցին հայտնել են Ադրբեջանի դատախազության լրատվական ծառայությունում։ Դատախազության նախաձեռնությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը գտել է, որ «նախկին ԽՍՀՄ դատախազության հետաքննչական խումբը սումգայիթյան դեպքերի հետաքննության ընթացքում […]

Շեւարդնաձեն անսպասելի մեկնել է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Վրացական պետության ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն մարտի 3-ին անսպասելիորեն մեկնել է Սուխում։ Վրաստանի առաջնորդի մամլո քարտուղարը դժվարացել է մեկնաբանել այցի նպատակը, քանի որ որոշումը հանկարծակի է ընդունվել։ Որոշակի պարզություն է մտցրել վարչապետ Թենգիզ Սիգուան։ Նրա խոսքերով, իրադրությունը կտրուկ սրվել է Գումիստա գետի շրջանում, որը գտնվում է Աբխազիայի մայրաքաղաքից մի քանի […]

Արցախի «Մարտական խաչը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Ինչպես հայտնել է «Նոյյան տապան» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մարտի 2–ին տեղի ունեցած ԼՂՀ ԳԽ նախագահության նիստում որոշվել է հաստատել «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանների շքանշանների նմուշների որպես հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ անձնական արիության ԼՂՀ զինվորական պարգեւներ: Շքանշանի կենտրոնի կիսաշրջանը եզերում է «Վասն Արցախ փրկության» մակագրությունը, […]

Շարունակում է հարթվել Բաքու տանող նոր ուղին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում վաճառվող թերթերի ու գրքերի կողքին հայտնվեց նոր ապրանք՝ Աշոտ Բլեյանի ընտիր երկերի ժողովածուն։ Կարելի էր ուշադրության չարժանացնել, եթե դրա կողքին չլիներ եւս մեկ հետաքրքրաշարժ առարկա։ Աշակերտական տետր էր, որի առաջին էջը կլոր կնիքով ազդարարում էր, թե կարող են ցուցակագրվել նրանք, ովքեր նվիրատվություն կանեն «Շաղիկ» հրատարակչությանը, […]

11 ռազմագերիների ճակատագիրն անհայտ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) ՀՀ դատախազը զանգել է Բաքու Ինչպես երեկ մեզ հայտնեց ՀՀ զլխավոր դատախազի առաջին տեղակալ Մ. Գրիգորյանը, զլխավոր դատախազ Ա. Գեւորգյանը մի քանի օր առաջ զանզահարել է Բաքու՝ Ադրբեջանի զլխավոր դատախազ Շիրինովին, որպեսզի նա հավաստի 11 հայ ռազմագերիների մահվան դատապարտելու մասին լուրը։ Շիրինովը չքմեղացել է, թե տեղյակ չէ, եւ խոստացել […]

Խորհրդարանը կաշխատի հին օրենքներով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Երկօրյա բոյկոտից հետո ընդդիմությունը վերջապես հասավ այն բանին, որ խորհրդարանը կրկին անդրադառնա Գերագույն խորհրդի բարեփոխությունների հարցի քննարկմանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 խմբակցություններ՝ ՀՌԱԿ, ՀՅԴ, ԱԺՄ եւ ԱԺԴԿ, չէին մասնակցում խորհրդակցություններին, պահանջելով ապահովել պատգամավորների երկու երրորդի ներկայությունը)։ 146 պատգամավորներ, որոնց մի մասը հետեւողականորեն խոչընդոտում էր հարցը եռօրյա նիստի օրակարգ մտցնելուն, […]

Ազատամարտիկները վերահսկում են ազատագրված տարածքները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Հրթիռակոծվել է Տավուշը ՀՀ պաշտպանության լրատվական կենտրոնի պետ Ա.Դուլյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ օրվա ընթացքում Արցախի պատերազմական գոտում էական փոփոխություններ չեն եղել։ Միայն Վաղուհաս եւ Կուսապատ գյուղերի շրջակայքում հակամարտող կողմերը մղել են դիրքային մարտեր։ Տուժածներ չկան։ Լեռնային Ղարարաղի ինքնապաշտպանական բանակի մարտիկները վստահությամբ վերահսկում են ազատագրված տարածքները։ ԼՂՀ մյուս թեժ […]

Հիքմեթ Չեթին. «Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, հայերը՝ մեր հարևանները»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 3 մարտի, 1993թ. Մոսկվա կատարած աշխատանքային մեկօրյա ճեպայցն (ուրիշ կերպ չես անվանի) ավարտելուց հետո Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը երեկ մամուլի ասուլիս անցկացրեց Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի կենտրոնում: Ի տարբերություն Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի, որ մի քանի ամիս առաջ նույն կենտրոնում ողբերգականորեն ու շռայլորեն օգտագործում էր «ցեղասպանություն» բառը (իհարկե՝ ադրբեջանցիների նկատմամբ հայերի սարքած), Չեթինը դրսևորեց մեծ […]

Categories

Archives