June 7, 2025

Author: Archives.am

Մտավորականները համակարծիք են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի հայցադիմումում հանրապետության նախագահի դեմ բերված փաստերն ու մեղադրանքները պարզելու համար, փետրվարի 5-ին Մտավորականների միություն կազմակերպել էր հավաք, որին մասնակցում էին գիտության ու կրթության տարբեր բնագավառների շուրջ 500 մտավորականներ։ Հավաքի առաջին մասում մտավորականության ներկայացուցիչներն իրենց կարծիքներն էին արտահայտում հայցադիմում վերաբերյալ, իսկ երկրորդ մասում փորձագետների խումբը պատասխանում էր […]

«Հայաստան» հիմնադրամը գործում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանի մամուլի ասուլիսը։ Ներկայացվեցին Հիմնադրամի աշխատանքների ընթացքն ու առաջին արդյունքները, մասնավորապես նշվեց, որ Հիմնադրամի տեղական հանձնախմբեր են ստեղծվել Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայի երեք՝ Փարիզ, Մարսել եւ Լիոն քաղաքներում, նախատեսվում է այդպիսիք ստեղծել ԱՄՆ–ում, Ավստրալիայում եւ Մերձավոր Արեւելքում։ Հիմնադրամի տնօրինուհին […]

Ստվերային կառուցվածքները պահպանվել են. շեշտում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ կայացած բրիֆինգում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը, կարեւորելով անցած շաբաթվա վերջին նախագահի երկու հանդիպումները իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ արդյունաբերողների հետ, նշեց, որ դրանցում շոշափված խնդիրները փոխկապակցված են, քանզի հանրապետությունում կան ուժեր, որոնց ձեռնտու է ստեղծված իրավիճակը եւ որոնք հանդես են գալիս հանցագործ աշխարհի գործակցի եւ հովանավորի դերում. […]

Ռմբակոծվել է Նովի Աֆոնը. 4 հայ զոհվել է.

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Մարտի 4-ին Աբխազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայությունը հայտնել է, որ առավոտյան վրացական օդուժի ՍՈԻ–25 երկու ինքնաթիռ հրթիռառմբային հզոր հարված են հասցրել Նովի Աֆոն քաղաքի բնակելի թաղամասերին, Վերին Էշեր եւ Պսիրցխա գյուղերին, որի հետեւանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում 4 հայ. 3 կին եւ 12-ամյա մի աղջիկ։ Այսպիսով, Աբխազիայի […]

Իրավիճակը հայ-վրացական սահմանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երրորդ օրն է, որ հայ-վրացական սահմանագլխին բանակցություններ են տեղի ունենում երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջեւ։ Ինչպես հայտնի է, Վրաստանի՝ Հայաստանին սահմանակից մասում կտրուկ սրվել է իրավիճակը։ Հաճախակիացել են հայկական ավտոտրանսպորտի միջոցների վրա կատարվող հարձակումները։ Այսպես, մի քանի օր առաջ հարձակում էր կատարվել Հայաստանից Թբիլիսի ուղեւորվող ավտոբուսի վրա։ […]

Հույսի հայտարարություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ ՀՀ Նախագահի մամուլի ծառայությանը Հռոմում Արցախի հարցով վերջերս կայացած բանակցությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է. Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի «Մինսկի խմբի» անդամներն այս շաբաթ նախնական համաձայնության են հանգել մի կարեւոր փաստաթղթի կապակցությամբ, որը հնարավոր կդարձնի դիտորդների տեղակայումը Լեռնային Ղարաբաղամ՝ վերջնական հրադադար հայտարարելու համար։ […]

Արծվաբերդը թշնամու թիրախ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի հենակետերից ուժգին հրետակոծության են ենթարկվել Տավուշի շրջանի Արծվաբերդ գյուղի հանդամասերը։ Հայկական կողմից վիրավորվել է 4 մարդ։ Երկրապահ ուժերի պատասխան գործողություններից հետո թշնամու կրակակետերը լռել են։

Հադրութում հայտարարվել է պարետային ժամ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) 4 զինծառայող սպանված է «ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կարգադրությամբ Հադրութ ավանում մտցվել է պարետային ժամ. շրջան են ուղարկվել օպերատիվ–հետաքննչական հատուկ խումբ եւ կարգուկանոն պահպանելու կոչված անհրաժեշտ ուժեր»,– ասվում է ՊՊԿ-ի հատուկ հաղորդագրության մեջ։ Ստեփանակերտի ձայնասփյուռով հաղորդված լուրի մեջ այս ծայրահեղ միջոցը բացատրվում է հետեւյալ իրադարձություններով. «1993 թ. փետրվարի 23-ին […]

Հակառակորդի գրոհը ետ է մղվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 6 մարտի, 1993թ., թիվ 44(648) Մարտի 4-ի երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում փորձել են գրոհ զարգացնել Սարսանգի ջրամբարը հսկող մեր ջոկատների դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի գրոհը լիովին ետ է մղվել: Հայկական կողմն ունի մեկ վիրավոր: ԼՂՀ-ի մնացած ճակատներում, ինչպես նաև Գորիս-Լաչին միջանցքի գոտում միջադեպեր չեն արձանագրվել: Ճանապարհը գործում է անխափան: * * […]

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 6 մարտի, 1993թ., թիվ 44(648) Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի «Մինսկի խմբի» անդամներն այս շաբաթ նախնական համաձայնության են հանգել մի կարևոր փաստաթղթի կապակցությամբ, որը հնարավոր կդարձնի դիտորդների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում՝ վերջնական հրադադար հայտարարելու համար: Համաձայնությունը ձեռք է բերվել Հռոմում, Մինսկի խմբի 1993թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը կայացած նախապատրաստական հանդիպման վերջին օրվա ընթացքում: Նախապատրաստական […]

Categories

Archives