June 8, 2025

Author: Archives.am

Հյուսիսային Օսիայի խորհրդարանը ճանաչել է Հարավային Օսիայի Հանրապետությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Հյուսիսային Օսիայի Գերագույն խորհրդի նստաշրջանը Հարավային Օսիայի Հանրապետության ճանաչման մասին որոշում է ընդունել։ Որոշումը հիմնավորվել է Հարավային եւ Հյուսիսային Օսիաների Գերագույն խորհուրդների համատեղ հիմնադրույթներով, որոնք թխում են երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական եւ մշակութային ընդհանրությունից, հաշվի առնելով նաեւ օս ժողովրդի էթնիկական, տարածքային, պատմական, մշակութային եւ հոգևոր ընդհանրությունը։

Հռոմից՝ «հուսադրված»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) ԵԱՀԽ-ի հովանու տակ Լեռնային Ղարաբաղի հարցով հռոմյան հերթական բանակցությունների արդյունքները իբրեւ «հուսադրող» է բնորոշել ԼՂՀ պատվիրակության անդամ, ԼՂՀ ԳԽ մանդատային հանձնաժողովի նախագահ Հրանտ Խաչատրյանը։ «Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս նա ասել է, որ «ըստ էության կատարված է տարածաշրջանում հրադադարի հասնելու առաջին քայլը»։ Խաչատրյանի խոսքերով, ադրբեջանական կողմի հրաժարվելը անցյալում առաջ քաշված […]

Վիկտոր Համբարձումյանը հրաժարակա՞ն է տալիս

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Վիկտոր Համբարձումյանը, որն ավելի քան կես դար գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, մոտ օրերս հրաժարական է տալու։ Այս լուրը «Սնարք» գործակալությանը հայտնի է դարձել ԳԱ նախագահին մոտ վստահելի աղբյուրից։ Նույն աղբյուրի տվյալներով, Վիկտոր Համբարձումյանը նման քայլի է դիմում հանրապետության պաշտոնական կառուցվածքների «ներգործության» պատճառով, որոնք դժգոհ են ԳԱ գործունեությունից։ Ակադեմիկոս […]

Հայերի երթ Նյու Յորքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Մարտի 21-ին ԱՄՆ-ում բնակվող հայերը Նյու Յորքում երթ են կատարելու դեպի ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակ։ Քաղաքական այդ գործողության մասնակիցները մտադիր են հանդես գալ Հայաստանի շրջափակմանը վերջ դնելու պահանջով։ Ենթադրվում է, որ երթին կմասնակցեն ԱՄՆ-ում գործող հայկական բոլոր քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական եկեղեցու զույգ թեմերի ներկայացուցիչները։

Սահմաններում դարձյալ անհանգիստ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) 2 գոհ, 1 վիրավոր Նոյեմբերյանում Ինչպես «Հայլուրին» տեղեկացրին Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմից, երեկ վերսկսվել է շրջանի սահմանամերձ բնակավայրերի հրետակոծությունը։ Առավոտյան ժամը 9-ից Ադրբեջանի Ղազախի շրջանից ուժեղ հրետակոծություն է սկսվել Նոյեմբերյանի Բաղանիս եւ Ոսկեվազ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 2 զոհ եւ մեկ վիրավոր։ Հրթիռակոծաթյունը կարճ ընդհատումներով շարունակվել է մինչեւ երեկո։ […]

Ռազմաճակատում առանց փոփոխության

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, մարտի լույս 9-ի գիշերը եւ ամբողջ օրը հանրապետության ռազմաճակատներում անցել է հանգիստ։ Մարտակերտի շրջանի ռազմաճակատներում երկու կողմերն էլ զերծ են մնացել լայնածավալ հարձակողական գործողություններից, ընթացել են միայն դիրքային փոխհրետակոծություններ։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը հուսալիորեն վերահսկում են նախօրյակին ազատագրած մի շարք գյուղերն ու պաշտպանական […]

Իրադրությունը սահմանամերձ գոտում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. Երեկ, մարտի 9-ի առավոտյան, անհանգիստ էր Նոյեմբերյանի սահմանագծում: Հակառակորդը շրջանի Ոսկերպար, Բաղանիս գյուղերի և նրանց պաշտպանական դիրքերի ուղղությամբ սկսել էր գործածել հաուբիցներ: Հայկական ուժերը պատասխան կրակով ձգտում էին լռեցնել թշնամու կրակոցները: Մեր կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր (երեքն էլ Բաղանիս գյուղից): Ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական […]

Մարտեր Մարտակերտի համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի շտաբից Արմենպրեսի ստացած տեղեկությունների համաձայն, մարտի 9-ին առավոտից վերսկսվել են մարտերը Մարտակերտի ուղղությամբ: Կռիվները մղվում են քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, կանխազգալով Մարտակերտի կորուստը, շարունակում են ավերել այն ամենը, ինչ մնացել է քաղաքից: Սրանք ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետախուզական տվյալներն են: Նախորդ օրը ղարաբաղյան ջոկատների կողմից […]

Կարճատև փոխհրաձգություն Տաուշի սահմանագծում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Տաուշի շրջանի Մովսես գյուղի սահմանագծում մարտի 7-ին ուշ երեկոյան տեղի է ունեցել կարճատև փոխհրաձգություն: Ադրբեջանական զինյալներն օգտագործել են խոշոր տրամաչափի հրազեն: Մեր մարտիկներից մեկը վիրավորվել է: Գրեթե միաժամանակ, ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ադրբեջանական կողմը գործի է դրել իր հրետանին Գորիսի շրջանի Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր […]

Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Ջանյաթաղ և Մոխրաթաղ գյուղերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Մարտակերտի ճակատում մարտի 6-ի և 7-ի կռիվները նոր հաջողություն բերեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին: Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Մոխրաթաղ և Ջանյաթաղ գյուղերը: Հայ ազատամարտիկները գրավել են նաև Հոռաթաղ և Դամիրլու գյուղերի իշխող բարձունքները: Մարտերը շարունակվում են: Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբի հաղորդման համաձայն, ադրբեջանական կազմավորումները կրել են կենդանի ուժի զգալի կորուստներ, մարտի […]

Categories

Archives