June 8, 2025

Author: Archives.am

Դիրքային հրետակոծումներ սահմաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) Պաշտպանության նախարա­րության լրատվական կենտրոնի տվյալներով, մարտի լույս 10-ի գիշերվա ընթացքում լարվածու­թյունը պահպանվել է հանրապետության սահմանամերձ որոշ շրջաններում։ Դիրքային հրետա­կոծություններ են եղել Մեղրու, Գորիսի, Կրասնոսելսկի, Տավուշի սահմանամերձ բնակավայրերում։ Օրվա ընթացքում հանրապետութ­յան սահմաններում հաստատվել է հարաբերական անդորր։

«Հռոմում ստորագրված փաստաթուղթը պարտվողական է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) Մարտի 9-ի երեկոյան Ստեփանակերտ է վերադարձել Լեռ­նային Ղարաբաղի Հանրապետութ­յան պատվիրակությունը, որը մասնակցել էր ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի Հռոմի հանդիպմանը։ Մար­տի 10-ին պատվիրակության ղե­կավար, ԼՂՀ փոխվարչապետ Բ. Առուշանյանը հաշվետվություն է ներկայացրել Հռոմում կատարած աշխատանքի վերաբերյալ։ «Հռոմում ստորագրված փաստաթուղթը պարտվողական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար եւ չի համապատասխանում նրա բնակչության ակնկալիքնե­րին», – […]

Հայդուկների անակնկալ հարձակումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385) Ազատագրված է երեք գյուղ Մինչ Մարտակերտի հիմնական ռազմաճակատում հարաբե­րական հանգիստ է, հայդուկային ջոկատները անակնկալ հարձակ­ման անցնելով խոշոր հաջողութ­յան են հասել Մարտակերտի հյու­սիսում։ Ձեռնարկած փայլուն ռազմական գործողության արդյունքում ազատագրվել են Դաս­տակերտ, Տոնաշեն եւ Գետիգոմեր գյուղերը։ Թշնամին տվել է մարդուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Հայ հայդուկները մարտերից դուրս են եկել անկո­րուստ։ […]

Իրադրությունը սահմանամերձ գոտում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. Երեկ, մարտի 9-ի առավոտյան, անհանգիստ էր Նոյեմբերյանի սահմանագծում: Հակառակորդը շրջանի Ոսկերպար, Բաղանիս գյուղերի և նրանց պաշտպանական դիրքերի ուղղությամբ սկսել էր գործածել հաուբիցներ: Հայկական ուժերը պատասխան կրակով ձգտում էին լռեցնել թշնամու կրակոցները: Մեր կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր (երեքն էլ Բաղանիս գյուղից): Ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական […]

Մարտեր Մարտակերտի համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի շտաբից Արմենպրեսի ստացած տեղեկությունների համաձայն, մարտի 9-ին առավոտից վերսկսվել են մարտերը Մարտակերտի ուղղությամբ: Կռիվները մղվում են քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, կանխազգալով Մարտակերտի կորուստը, շարունակում են ավերել այն ամենը, ինչ մնացել է քաղաքից: Սրանք ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետախուզական տվյալներն են: Նախորդ օրը ղարաբաղյան ջոկատների […]

Ամենամյա զորավարժություններ Արարատի փեշերին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում Արեւմտյան Հայաստանի տարածքում, Արարատի լանջերին անցկացվեցին հերթական զորավարժությունները, որոնց մասնակցում էր այդ շրջանում տեղակայված թուրքական երրորդ դաշտային բանակը։ Վերջինս հսկում է ողջ արեւելյան մասը, շտաբը Երզնկա (ներկայումս՝ Էրզինջան) քաղաքում է։ Այս զորավարժությունները ամենամյա են եւ կազմակերպվում են ձմռանը. նպատակը՝ փորձարկել բանակի մարտունականությանը ձյան ու սառնամանիքի […]

Հ. Չեթինը հեռաձայնել է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Մարտի 8-ի երեկոյան Թուրքիայի արտզործնախարար Հիքմեթ Չէթինը հեռաձայնել է ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիայից Հայաստան հացահատիկի առաքմանը, երկկողմանի հարաբերությունների զարգացման հնարավորություններին, ինչպես նաեւ ԵԱՀԽ-ի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերին։

Բոլոր ճանապարհները Թուրքիայո՞վ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Ֆրանսիայի կառավարությունը Թուրքիայով Հայաստան է ուղարկել մոտ 300 տոննա հումանիտար օգնություն, հիմնականում՝ սննդամթերք։ Այս ուղեբեռին օգնության իրենց բաժինն են ավելացրել նաեւ ֆրանսիական Կարմիր խաչը եւ Ֆրանսիայի հայ համայնքը։ Ինչպես Հայաստանի կառավարությունում տեղեկացրել են «Սնարքի» թղթակցին, սա Թուրքիայով Հայաստան բեռներ ներմուծելու առաջին փորձն է, որի հետ միջկառավարական համաձայնություն է ձեռք […]

Գազատարը չի պայթեցվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Մայրաքաղաքում լուրեր են պտտվում՝ իբր Հայաստան մտնող գազատարը մարտի 7-ին դարձյալ պայթեցրել են։ Սակայն, ինչպես հայտնել են «Հայգազվառելիք» միավորման հսկողական ծառայությունից, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Վերջին վթարի վերականգնումից հետո գազը անխափան մուտք է գործում հանրապետություն: Մարտի 7-ին Հայաստան է մտել մոտ 2 մլն խոր. մ գազ:

«Մենք, գուցե, վերջին քաղաքական ճիգերն ենք գործադրում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայլուրը» զրուցում է Վոլքան Վուրալի հետ «Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլքան Վուրալն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը Ռուսաստանում։ Այդ առիթով նա Մոսկվայում պատասխանել է «Հայլուր» գործակալության թղթակից Լուսիկ Ղուկասյանի հարցերին։ Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցը. «Հայաստանը մտահոգվելու պատճառ չունի» (Այս բաժնում Թուրքիայի դեսպանը դարասկզբի ավանդույթով փորձում […]

Categories

Archives