December 6, 2024

700 վարձկան վրացական հողում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Ըստ Աբրազիայի պաշտպանության նախարարության հաղորդման, մարտի 19-ին Սուխումի ուղղությամբ, գումիստյան ռազմաճակատի ողջ երկարությամբ շարունակվել են կատաղի մարտերը։ Վրացական զորքերը հրանոթներից, հրասայլերից, հաուբիցներից, «Գրադ» կայանքներից կրակ են բացել աբխազական ուժերի դիրքերի վրա։

Աբխազիայի պաշտպանության նախարարության հետախուզության տվյալներով, Սուխումում վրացական զորքերի կազմում կոռվում է մոտ 700 վարձկան, որոնց Արեւմտյան Ուկրաինայում հավաքագրել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար գեներալ–լեյտենանտ Ա. Կամկամիձեն։ Նա 80-ական թվականներին Մերձկարպատյան զինվորական տարածքի փոխհրամանատարն էր։

Օչամչիրի շրջանում շարունակվում են տեղային մարտերը։ Մարտի 18-ի երեկոյան Վրսատանի ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 երկու ինքնաթիռները ռմբակոծել են Պակուաշ գյուղը։ Զոհեր եւ ավերածություններ չկան։

Ռազմական վիճակագրություն

Աբրազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայությունից «Հայլուրին» հայտնել են, որ այս տարվա մարտի 15-ից մինչեւ օրս Աբխազիայում տեղի ունեցած մարտերի հետեւանքով աբխազական կողմից զոհվել է 42 մարտիկ, այդ թվում՝ 4 հայ։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives