March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Մինսկի խմբի դիմումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին

Մինսկի խմբի դիմումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ

Եվրախորհրդակցության՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի մասնակից ինը երկրների՝ Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Շվեդիայի ներկայացուցիչները «խորը մտահոգություն են հայտնում Մարտունու, Ֆիզուլիի և Հադրութի գոտում ռազմական գործողությունների սաստկացման մասին ստացվող հաղորդումների կապակցությամբ, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների համար և վնաս հասցնել հաշտության գործընթացին»: Այդ մասին ասվում է Հռոմում հրապարակված դիմումի մեջ, որը Մինսկի խմբի անդամներն ընդունել են չորեքշաբթի ղարաբաղյան հակամարտության մասնակից կողմերի ներկայացուցիչների հետ Հռոմում շարունակվող կոնսուլտացիաների ընթացքում: Այդ բանակցություններում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 և 853 բանաձևերի կատարմանը:

«Հանդիպման մասնակիցները կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և անմիջական շփումների միջոցով վերականգնել հրադադարը, որը պահվում էր տասը օրից ավելի, ձեռնպահ մնալ բնակավայրեր և այլ տարածքներ գրավելուց, գնդակոծումներից և ռմբակոծումներից»,— ասվում է եվրախորհրդակցության Մինսկի խմբի անդամների դիմումի մեջ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives