April 16, 2024

Ձախողման մեղքն Ադրբեջանինն է

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off

Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75

Երեկ ԼՂՀ նախարարների խորհրդում տեղի ունեցավ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը, որն ապրիլի 21-ին վերադարձել էր Պրահայից: Նա մասնավորապես նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ որոշումների և արդյունքների բացակայությունը կապված է ադրբեջանական ղեկավարության կարծր դիրքորոշման հետ, որի մեղքով ապրիլի 15-ին փաստորեն տապալվել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի ներկայացուցիչների բարձր մակարդակի հանդիպումը: Արտգործնախարարի խոսքերով, ադրբեջանական կողմը, մերժելով հիմնախնդրի լուծմանն ուղղված ռուսական ծրագիրը, ինչը նախատեսում էր կրակի դադարեցում և զորքերի հետքաշում, դարձյալ հասկացնել տվեց, որ հույսը կապում է միայն հիմնախնդրի ռազմական լուծման հետ: Միաժամանակ, պրն. Ղուկասյանը բարձր գնահատեց ԵԱՀԽ Մինսկի խմբի նոր ղեկավար Յան Էլիասոնի դերը, որը, նրա կարծիքով, բավականին իրապաշտություն է ցուցաբերում բանակցությունների խնդրում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives