March 19, 2024

Հրետակոծվել են Խնձորեսկի ինքնապաշտպանական դիրքերը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)

Հոկտեմբերի 6-ին և 7-ին իրավիճակը Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի և Գորիս-Լաչին ճանապարհահատվածի երկայնքով շարունակում էր մնալ լարված: Հոկտեմբերի 6-ի գիշերը Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի մարտիկները, Մալխալափ-Ստրոյկա հատվածում ետ են շպրտել թշնամու մեծաքանակ ուժերին և նրան պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ, վերատիրացել մի քանի օր առաջ պարտադրաբար թողնված դիրքերը: Մարտական գործողությունների ընթացքում խփվել է հակառակորդի մեկ տանկ, երկու զրահամեքենա և մեկ ինքնաշարժ:

Լաչինի շրջանի հյուսիս-արևելյան սահմանների երկայնքով շարունակվում են մարտերը ադրբեջանական բանակի և Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովող հայկական ինքնապաշտպանության ուժերի միջև: Այստեղ, հոկտեմբերի 6-ի, լույս 7-ի գիշերը զոհվել է՝ 1, վիրավորվել 4 ազատամարտիկ:

Զաբուղի և Լաչինի ուղեկալներից հայտնել են, որ մարդասիրական միջանցքի երկայնքով պահպանվում է ուժերի հարաբերական հավասարակշռությունը: Չնայած Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը ժամանակ առ ժամանակ գնդակոծվում է, սակայն մայրուղին գործում է անխափան:

Հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ի սահմաններում, իրավիճակը կտրուկ սրվել է գորիսի շրջանի Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի ուղղությամբ: Գյուղերը հրթիռակոծվել և հրետակոծվել են: Խնձորեսկում կան ավերվածություններ: Տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Իրավիճակը համեմատաբար հանգիստ է Խնածախ, Խոզնավար, Տեղ, Հարթաշեն գյուղերում և Մազրի Դուզ-Շուռնուխ-Կատարի տեղամասում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives