April 18, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հարավային Օսիան որոշել է ազգայնացնել իր տարածքում գտնվող զորքերը

Հարավային Օսիան որոշել է ազգայնացնել իր տարածքում գտնվող զորքերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնում «Ինտերֆաքսին» տեղեկացրել են, որ Հարավային Օսիայի Գերագույն խորհուրդը մայիսի 29-ին որոշում է ընդունել հանրապետութան տարածքում տեղաբաշխված զորամասերը ազգայնացնելու մասին: Փաստաթղթի համաձայն, Հարավային Օսիան հայտարարվել է ագրեսիայի ենթարկված գոտի, իսկ զինվորական ստորաբաժանումների ամբողջ ռազմական տեխնիկան, սպառազինությունն ու գույքը` հանրապետության սեփականություն:

Մամլո կենտրոնի հաղորդման մեջ նշված է, որ մայիսի 29-ի օրվա երկրորդ կեսին իրենց խորհրդարանի որոշումը կատարելու համար Հարավային Օսիայում տեղակայված սակրավորների գնդի տարածքն են ժամանել 150 օս գրոհայիններ` հանրապետության Գերագույն խորհրդի և ներքին գործոց նախարարության ներկայացուցիչների գլխավորությամբ:

Այդ հարցը Ռուսաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու անհրաժեշտության վերաբերյալ Հարավային Օսիայի Գերագույն խորհրդի նախագահ Թ. Կուլումբեգովի հետ գնդի հրամանատարության բանակցությունները դրական արդյունքներ չեն տվել:

Մամլո կենտրոնի տվյալներով, օսերը խլել են մի քանի տասնյակ հրազեն, մասնավորաբար` ինքնաձիգեր, ատրճանակներ և զինամթերք: Առևանգվել է 20 ինքնաշարժ, հատուկ տեխնիկա, այդ թվում` մի քանի զրահամեքենա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives