May 18, 2024

Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

• Անցած գիշեր Ադրբեջանի Զանգելանի շրջանից հրասայլերից, հրետանուց, «Գրադ» կայանքներից ռմբակոծվել են Կապան քաղաքը եւ շրջանի սահմանամերձ գյուղերը։ Ռմբակոծությունը տեւել Է մինչեւ առավոտյան ժամը 4-ը։ Զոհվել Է մեկ, վիրավորվել՝ 4 բնակիչ։

• Վերջին երկու օրերին սահմանում համեմատաբար հանգիստ Էր։ Սակայն ադրբեջանցիները նորից հսկողության տակ են վերցրել Նոյեմբերյան-Իջեւան մայրուղին։ Շարունակ հրետակոծվող Ոսկեպարից եւ Բաղանիսից դուրս են բերվել կանայք ու երեխաները։ Գյուղերի տղամարդիկ օգնում են ինքնապաշտպանության ջոկատներին։

Իջեւանի շրջանի սահմանամերձ գյուղերը ենթարկվում են հեռահար հրետակոծության։ Կան մասնակի ավերածություններ։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Ըստ ՆԳ բաժնից ստացված տեղեկությունների, գնդակոծվում Է Ոսկեվան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives