April 18, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանը միացավ ԱՊՀ-ի տնտեսական դատարանի մասին համաձայնագիրը

Հայաստանը միացավ ԱՊՀ-ի տնտեսական դատարանի մասին համաձայնագիրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)

Հոկտեմբերի 7-ին առավոտյան նիստը ՀՀ Գերագույն խորհրդում սկսվեց օրակարգային հարցերի ներկայացման հերթականության շուրջ ծավալված բանավեճով: Չնայած մի շարք պատգամավորներ պնդում էին նախևառաջ քննարկել Գերագույն խորհրդի բարեփոխումների հարցը, սակայն խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանի ճնշմամբ նախապատվությունը տրվեց ԱՊՀ-ի տնտեսական դատարանի ն Հայաստանի միանալու հարցի քննարկմանը: Տվյալ հարցի շուրջ առաջ քաշված երեք առաջարկներից՝ ա. վավերացնել, բ. վավերացնել առանց երրորդ կետի երրորդ մասի (ԳԽ նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյան) և գ. հարցը հետաձգել: Քվեարկության դրվեց առաջին տարբերակը, որն էլ ընդունվեց ստանալով 121 պատգամավորների հավանությունը:

Հարցի նմանօրինակ լուծման գործում մեծ էր հատկապես իրավաբան պատգամավորներ, ՀՀ ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայան և Ռաֆիկ Պետրոսյան մասնագիտական պարզաբանումների դերը, ըստ որոնց, ԱՊՀ-ի տնտեսական դատարանի մասին համաձայնագիրը ոչ մի նոր քաղաքական պարտավորություններ չի դնում առանց այն էլ ԱՊՀ-ում ընդգրկված Հայաստանի վրա:

Լուծելով այդ հարցը, Գերագույն խորհուրդը իրեն թույլ տվեց «մի փոքր զվարճանալ» ԳԽ նախագահ Բ. Արարքցյանի և պատգամավոր Ա. Սադոյանի միջև զավալված «բավականին հետաքրքիր» միջադեպով, որն արդյունքն էր հիշյալ պատգամավորին հրատապ հարցով հանդես գալու համար 5 րոպե չտրամադրելով խորհրդարանի նախագահի կեցվածքին: Հանուն արդարության նշենք, որ Բ. Արարքցյանը իր այդպիսի գործելակերպը պատճառաբանում էր ԳԽ աշխատանքային կանոնակարգով, և դժվար է կողմնորոշել, թե տվյալ պարագայում նրանցից ով էր ճիշտ:

Այնուհետև, Գերագույն խորհուրդը կրկին անդրադարձավ դեռևս անցյալ եռօրյա նիստերում քննարկված և կիսատ մնացած Գերագույն խորհրդի վերափոխումների խնդրին: Խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանը հայտնեց, որ մի շարք նախագծերի հեղինակներ միացել և մշակել են երկու նախագծեր, որոնցից մեկը ՀՀ ԳԽ նախագահությունում ստացել է 10 ձայն:

Այնուհետև ելույթ ունենալով, պատգամավոր Շավարշ Քոչարյանը, պահանջեց, որպես առանձին տարբերակ քննարկել նաև իր և Տիգրան Սարգսյանի միասին մշակված նախագիծը: Ապա խորհրդարանը ձեռնամուխ եղավ հիշյալ նախագծերի քննարկմանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives