March 29, 2024

Լրատվական պատերազմում զինվոր ունե՞նք

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Գաղտնիք չէ, որ լրատվության մրցավազքում մենք հետ ենք մնում։ Հզոր ազդեցություն ունեցող «Վիստի» եւ «Նովոստի» հեռուստածրագրերը վայրկյանների տեւողությամբ եթեր են տրամադրում Հայաստանին եւ Ադրբեջանին: Բայց ինչպե՞ս են օգտագործում այդ թանկ վայրկյանները: Ադրբեջանցիները հասցնում են մեծ վարպետությամբ բացահայտ կեղծ տեղեկությունները հրամցնել իբրեւ իրողություն, ինչը Արցախում ընթացող դեպքերին անտեղյակ հեռուստադիտողի մոտ ակամա խղճահարություն է առաջացնում «խեղճ» ադրբեջանցիների նկատմամբ, ստեղծվում է տպավորություն, թե Ադրբեջանը շահագրգռված է Արցախի հարցի «խաղաղ» լուծմամբ, Հայաստանը՝ ոչ։

Մինչդեռ մերոնք, հատկապես Նազարյանը, աշխատում են լոկ ապացուցել, որ հայերը ագրեսոր չեն: Կարծում եմ՝ ժամանակն է վերստին պատմությանը ամենագլխավոր վկային դիմելով հիմնավորել, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժան մասն է։ Ապացույց, հազարավոր պատմաճարտարապետական կոթողներ, եկեղեցիներ, պատմիչների բազում հիշատակություններ…

Երբեմն էլ մեր հեռուստալրագրողները իրենց հատկացված վայրկյաններն օգտագործում են Արցախի հետ բոլորովին առնչություն չունեցող իրադարձություններ ներկայացնելով։ Մինչղեռ հարկ է մատուցվող նյութը, ասելիքը նախապես մշակել, քննարկել, որպեսզի յուրաքանչյուր բառ ու նախադասություն տպավորություն թողնի եւ առավելագույնս նպաստի Արցախի հիմնահարցի վերաբերյալ հասարակական կարծիքի ձեւավորմանը, դրա միջազգայնացմանը եւ արդարացի լուծմանը: Ընդսմին, պրոֆեսիոնալ լրագրողը պետք է իր ասելիքը տեղ հասցնելու հարյուրավոր ձեւեր ունենա։ Մի՞թե մեր իշխանավորները այդ ծրագրերը չեն դիտում, եւ եթե այո, ապա զարմանալ կարելի է, թե ինչպես են հանդուրժում նրանք այդ խղճուկ մեկնաբանությունները։

Կարծում եմ՝ մտահոգությունս կիսում են շատերը։ Հուսով եմ՝ այս բացը մեր իրավասու այրերի ուշադրությանը կարժանանա։

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Արդարություն» իրավապաշտպան միություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives