March 19, 2024

Բերդաձորի Անդրանիկը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

Մեկ տարի առաջ, օգոստո­սի 28-ին ավտովթարից զոհվեց Բերդաձորի Անդրանիկը՝ Ար­ցախի ազատագրական շարժ­ման առաջին կազմակերպիչնե­րից ու ղեկավարներից մեկը։

Անդրանիկ Հարությունյա­նի ղեկավա­րությամբ չորս գյուղ՝ Մեծ Շե­նը, Փոքր Շենը, Եղծահողն ու Ծաղկաձորը ստեղծեցին Բերդաձորի ինքնապաշտ­պանության գո­տին, որը չորս տարի շարու­նակ Արցախի հարավային սահմանը փա­կող անառիկ բերդ դարձավ, պահեց-պահպանեց հայ բնակչությանը, ստեղծեց «սեփական կարգեր», կազմակերպեց գյուղերի ինք­նօգնությունը և ինքնապաշտ­պանությունը, դպրոցական-ուսումնական գործը, վարուցան­քը, փոքրիկ արտադրական ձեռ­նարկությունների օգնությամբ լուծեց տեղի հայ բնակչության աշխատանքի ու ապրուստի հարցերը։

Ինչպե՞ս ծնվեց Բերդաձորի ինքնապաշտպանությունը։

1988-ի սկզբներին ծայր առած Արցախյան շարժումը բռնկվեց հայ շատ երիտասարդների սրտում: Նրանք գործի անցան. օգնություն էին հասցնում Արցախ: Այդպես ձևավորվեց ազատամարտիկների այն ջոկատը, որը Անդրանիկ Հարությունյանի ղեկավարությամբ որոշեց անցնել Բերդաձոր և տեր կանգնել հայրենիքի այդ բեկորին:  Տղաներից մի քանիսը և ինքը՝ Անդրանիկը, այդ ժա­մանակ գործող «Հայ Դատ» կազմակերպությունից էին։ (Հե­տագայում Անդրանիկը և ջո­կատի անդամներից շատերը անդամագրվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը)։ Տասնյոթ հոգանոց ջոկատը Անդրանիկի ղեկավարությամբ Գորիսի կողմից հասավ Բերդաձոր։ Անդրանիկը հաստատվեց Մեծ Շենում, ուր կազմակերպեց Բերդաձորի ինքնապաշտպա­նության խորհուրդը (ԲԻԽ)։ Բերդաձորի ինքնապաշտպա­նության խորհրդի մեջ մտնում էին Անդրանիկ Հարությունյա­նը, Առնո Մկրտչյանը, Սլավա Գրիգորյանը, Թաթուլ Սաֆարյանը և Սեյրան Դավթյանը։ Ընդհանուր հրամանատար նշանակվեց Անդրանիկը։ Սկս­վեց   եռուն   գործունեություն Բերդաձորը զինելու և ինքնա­պաշտպանության ջոկատներ ստեղծելու ուղղությամբ։ Գյու­ղերում պահակակետեր նշա­նակվեցին։ Ամեն ինչ նոր էր կազմակերպվում։ Բերդաձորցիների մեջ բույն էր դրել հայրե­նի վայրերը լքելու հոգեբանությունը: Չկար աշխատանք: Մարդիկ աստիճանաբար թողնում Էին Բերդաձորը։ Ջոկատի ան­դամները Մեծ Շենում հիմնադրեցին կարի արտադրամաս և հացի փուռ։

Մի քանի ամիս անց Բերդաձորը վերածնվեց։

Մարդիկ աշխատանք գտան, վերացավ գյուղերը լքե­լու տրամադրությանը։ Գորիսից աստիճանաբար բավակա­նաչափ քանակությամբ զենք տեղափոխվեց։ Ադրբեջանցի­ներն      արդեն նախկին     հա­մարձակությու­նը չունեին։ Նրանք տեսնում էին, թե ինչպես Բերդաձորը   օրավուր հասակ է առնում, ամ­րապնդվում, զո­րեղանում։ Բաքվից    կարգադ­րություն ստացվեց տեղահանել բերդաձորցիներին, պարզապես շրջանը մաք­րել հայերից։ Հակառակորդը լավ գիտեր, որ Բերդաձորը Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ մայրուղու կապող օղակն է։ Սկսվեցին օմօնականների հարձակումները՝ ռուս զորքերի անմիջական հովանավորութ­յամբ։

«Բերդաձոր» անտիպ էսսեում Անդրանիկ Հարություն­յանը նկարագրել է այս ծանրագույն վիճակը, որ բաժին էր ըն­կել բերդաձորցիներին։

Բերդաձորն   ուներ   800 բնակիչ և դիմագրավում էր Լա­չինի ու Շուշիի 82 հազար ադրբեջանցիներին։ Օր չէր լինում, որ նրանք հարձակումներ չգոր­ծեին, օր չէր լինում, որ ռուս զին­վորները չներխուժեին Բերդաձոր։ «Մարդիկ գիշերները չեն քնում,– գրում էր Անդրանիկը,– իսկ ցերեկն սպասում են «ազա­տարար» զորքին։ Կարծես աշ­խատանքային օր է սահման­ված, առավոտյան ժամը 6-ից մինչև 15-ը՝ զորք, իսկ երեկո­յան 15-ից հետո՝ թուրքը»։

ԵՎ այսպես երեք տարի։ Հերոսական մաքառումով Բերդաձորը պաշտպանվեց։

Անդրանիկը ձերբակալվեց և նետվեց Շուշիի բանտը։ Մոլեռանդ ամբոխը պահանջում էր դատաստան տեսնել։ Հրաշքով փրկվեց։ Նրան 5մլն գլխագին նշանակեցին։

Նիհար, կամային, միջա­հասակից փոքր-ինչ բարձր, բա­րի աչքերով, դեմքի վճռական արտահայտությամբ 30– ամյա այդ երիտասարդը երկու երե­խաների հայր էր։ Որդուն՝ Վա­հագնին, մատաղ էր խոստացել հայրենիքին։ ԵՎ 8-ամյա այդ արի քաջամանուկը զենքը ձեռ­քին մինչև վերջ մնաց դիրքե­րում՝ հոր կողքին՝ նրա հետ մաքառելով Շուշիի 82 հազար ադր­բեջանցիներին։ Օր չէր լինում, որ նրանք հարձակումներ չգոր­ծեին, օր չէր լինում, որ ռուս զին­վորները չներխուժեին Բերդաձոր։ «Մարդիկ գիշերները չեն քնում,– գրում էր Անդրանիկը,– իսկ ցերեկն սպասում են «ազա­տարար» զորքին։ Կարծես աշ­խատանքային օր է սահման­ված, առավոտյան ժամը 6-ից մինչև 15-ը՝ զորք, իսկ երեկոյան 15-ից հետո՝ թուրքը»։

Եվ այսպես երեք տարի։ Հերոսական մաքառումով Բերդաձորը պաշտպանվեց։ Անդրանիկը ձերբակալվեց և նետվեց Շուշիի բանտը։ Մո­լեռանդ ամբոխը պահանջում էր դատաստան տեսնել։ Հրաշքով փրկվեց։ Նրան 5 մլն գլխագին նշանակեցին։

Նիհար, կամային, միջա­հասակից փոքր-ինչ բարձր, բա­րի աչքերով, դեմքի վճռական արտահայտությամբ 30-ամյա այդ երիտասարդը երկու երե­խաների հայր էր։ Որդուն՝ Վա­հագնին, մատաղ էր խոստացել հայրենիքին։ Եվ 8-ամյա այդ արի քաջամանուկը զենքը ձեռ­քին մինչև վերջ մնաց դիրքե­րում՝ հոր կողքին՝ նրա հետ մա­քառելով հայրենի հողի համար։

Պատանեկան հասակից բանաստեղծություններ է գրել, ավելի ուշ՝ անցել արձակի։ Շնորհալի գրող էր։ Գուցե պի­տի դառնար մեր լավ արձակա­գիրներից մեկը։ Գուցե պիտի ականավոր հրամանատար դառնար. «Բայց… Նոր էր նշանակվել Գորիսի շրջանի ազատամարտիկների ընդհանուր հրամա­նատար, երբ վրա հասավ աղե­տը՝ ընդմիշտ փակելով նրա կենսախինդ պայծառ աչքերը:

Կարլեն Դանիելյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives