July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Օգոստոսի 9-13-ը Երեւանում տեղի կունենան հայ-ռուսական բանակցություններ

Օգոստոսի 9-13-ը Երեւանում տեղի կունենան հայ-ռուսական բանակցություններ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)

Օգոստոսի 9-ին Երեւան կժամանի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վ. Ստուպիշինը։ Նույն դեսպանության առաջին քարտուղար Վ. Ստարիկովի հետ նա պետք է զբաղվի Երեւանում Ռուսաստանի դեսպանության շենքի ընտրության եւ նրա հետ կապված տեխնիկական հարցերի լուծմամբ։

Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀ արտաքին գործոց նախարարության ԱՊՀ-ի բաժնում, հաջորդ օրը՝ օգոստոսի 10-ին, Վ. Օլեանդրովի գլխավորությամբ, Մոսկվայից Երեւան կժամանի նաեւ Հայաստանի Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով կազմավորված Ռուսաստանյան Դաշնության պետական պատվիրակությունը։ Արդեն Երեւանում այդ պատվիրակությանը կմիանա նաեւ նույն պատվիրակության անդամ, դեսպան Վ. Ստուպիշինը։

Ռուսաստանյան պատվիրակությունը, ՀՀ պետական նախարար Գ.Արեշյանի գլխավորած Հայաստանի կառավարական պատվիրակության հետ կքննարկի երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւ կստորագրի մի քանի միջպետական համաձայնագրեր: Մասնավորապես, նախատեսվում է ստորագրել «Հյուպատոսական կոնվենցիայի մասին» երկու պատվիրակությունների կողմից արդեն իսկ քննարկված պայմանագիրը։

Ըստ տեղեկությունների, Ռուսաստանյան Դաշնության պատվիրակությանը կնդունի նաեւ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Պատվիրակությունը իր երեւանյան այցելաթյան աշխատանքային ծրագիրը կավարտի եւ Հայաստանից կմեկնի օգոստոսի 13-ին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives