December 6, 2024

Քննարկվում է Սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)

Հուլիսի 27-ին ՀՀ Գերագույն խորհրդի արտահերթ նիստը շարունակում էր իր աշխատանքը։ Քննարկվում էր «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման օրենքի» նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հայկ Սարգսյանը ներկայացնում եւ պաշտպանում էր կառավարության կողմից առաջարկված եւ ՀՀ ԳԽ համապատասխան հանձնաժողովի հավանությանն արժանացած լրացումներն ու փոփոխությունները։

Հատկապես սուր բանավեճերի տեղիք տվեց հանրապետության սեփականաշնորհման եւ ապապետականացման հանձնաժողովի իրավասություններին վերաբերող հոդվածը։ Համաձայն կառավարության առաջարկի, 20 հոգուց բաղկացած հանձնաժողովի 10-ը անդամները ընտրվելու են Գերագույն խորհրդի կողմից:

ՀՀ ԳԽ տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հանձնաժողովի նախագահ Ռ. Թորոսյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը, համաձայն որի ՀՀ նախագահը նշանակում է հանձնաժողովի նախագահին, որին հաստատում է խորհրդարանը, իսկ հանձնաժողովի անդամներին նշանակում են գործադիր մարմինները։

Պատգամավոր Է. Եգորյանը ներկայացրեց ՀՀՇ պատգամավորական խմբակցության կարծիքը։ Այն կառավարության ներկայացրած տարբերակից զանազանվում էր նրանով, որ առաջարկում էր ստեղծել վերահսկողության ֆունկցիաներով օժտված եւս մի մարմին, որը պարտադիր չէ, որ կազմված լինի միայն ՀՀ ԳԽ պատգամավորներից։ Հարցի կապակցությամբ պարզաբանումներով ելույթ ունեցավ ՀՀ փոխնախագահ, վարչդապետ Գ. Հարությունյանը։ Նա ընդգծեց, ոք հանձնաժողովը պետք է ստեղծվի կառավարական բոլոր մարմինների ստեղծման ընդհանուր տրամաբանությամբ, իսկ Գերագույն խորհրդում պետք է ստեղծել վերահսկող մարմին։

Օրինագծի քննարկումն ու քվեարկությունը կայանալու է հուլիսի 28-ի նիստին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives