July 27, 2024

Քարինտակ. մարտերը շարունակվում են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 29 հունվարի, 1992թ., թիվ 18 (363)

Հունվարի 26-ի առավոտվանից Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ մարտական գործողության սկսեցին Շուշվա շրջանի միակ հայկական գյուղի՝ Քարինտակի դեմ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացված ճշգրտված տվյալների համաձայն, հարձակմանը մասնակցում էին շուրջ 250 պատժիչներ, որոնց գործողությունները պաշտպանվում Էին ուժեղ հրետանային կրակով։ Ադրբեջանական կազմավորումներին հաջողվեց գյուղին մոտենալ 100–150 մետր տարածության վրա։ Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատները ստիպված էին սկզբում նահանջել առաջավոր դիրքերից:

Գյուղի պաշտպանության ղեկավարների խնդրանքով Ստեփանակերտից մարտերով Քարինտակ ճեղքեց, անցավ ինքնապաշտպանության հայկական ուժերի մի ստորաբաժանում, որն էլ վճռեց 12 ժամ տևած մարտի ելքը։ Ադրբեջանցիները նահանջեցին, մարտադաշտում թողնելով մինչև 75 միավոր զենք։ Հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Վիրավորները փոխադրվել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Հայկական և ադրբեջանական կողմերի կորուստների տվյալները ճշտվում են։

Հունվարի 26-ին ժամը 22-ն անց 30-ին Շուշվա կողմից նորից սկսվեց Ստեփանակերտի գնդակոծումը։ Քաղաքի վրա արձակվեցին «Ալազան» տիպի 8 հրթիռ և 6 «Տ—12» արկ։ Սպանվել են քաղաքի երկու բնակչուհի՝ Իրինա Հարությունյանը (ծնված 1968 թվականին) և Գրետա Հարությունյանը (ծնված 1937 թվականին)։ Եվս երկու ստեփանակերտցիներ տարբեր աստիճանի վերքեր են ստացել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի գնդակոծումը դադարել Է միայն այն բանից հետո, երբ պատասխան կրակ Է բացվել։

Հունվարի 26-ին ժամը 17-ից մինչև 18-ն անց 30-ը Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի վրա արձակվեց 15 հակակարկտային արկ։ Փոխհրաձգություն տեղի ունեցավ ինքնապաշտպանության ուժերի և Ադրբեջանի ազգային բանակի դիրքերի միջև։ Հայկական կողմից զոհեր չկան։

Հունվարի 26-ին, կեսօրից հետո Մարտունի շրջկենտրոնը կարճատև գնդակոծման ենթարկվեց ադրբեջանական Ամիրանլար գյուղի կողմից։ Զոհեր և ավերածություններ չկան։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբի տվյալներով, հունվարի 26-ի ժամը 23-ից ի վեր Արցախի բոլոր «թեժ» կետերում անդորրը վերականգնվել է։

Հունվարի 28-ին վերսկսվել է ադրբեջանցիների գրոհը Շուշվա շրջանի Քարինտակ հայկական գյուղի վրա, այժմ մարտ Է ընթանում, մանրամասները պարզել չհաջողվեց։ Ճշգրտված տվյալների համաձայն, հունվարի 26-ի մարտերի ժամանակ զոհվել են գյուղը պաշտպանող 18 քարինտակցիներ։

Ինքնապաշտպանության ուժերի երկու մարտիկներ զոհվել են հունվարի 27-ին Ասկերանի շրջանի Ջանհասան ադրբեջանաբնակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած կռվի ընթացքում։ Երեք հոգի վիրավորվել Է, որոնցից մեկը մահացել Է հիվանդանոցում։

Հունվարի լույս 28-ի գիշերը տանկերից կրակ է բացվել Շահումյանի շրջանային կենտրոնի վրա, ստացված տեղեկությունների համաձայն, զոհեր չկան։ Հունվարի 27-ին ամբողջ օրը փոխհրաձգու֊ թույն Է տեղի ունեցել շրջանի Ղարաչինար հայկական գյուղի ինքնապաշտպանության ուժերի և ադրրեջանական դիրքերի միջև։

(Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives