Սովետական Հայաստան, 26 փետրվարի, 1978թ., թիվ 49(17397)
Արդյունավետության և որակի հնգամյակի երկրորդ տարում աշխատանքային մեծ հաջողության հասան Շահումյանի շրջանի կթվորուհիները: Կուսակցության XVIII համագումարի անվան կոլտնտեսության ֆերմայի վեց կթվորուհիներ նվաճեցին մեկ կովից 5000 կիլոգրամ կաթ ստանալու բնագիծը: Նրանք մեծ ոգևորությամբ են սկսել 1978 թվականը և պարտավորվել են մինչև նոյեմբերի 29-ը կատարել կաթի արտադրության տարեկան պլանը:
Հայրենանվեր աշխատանքով աչքի ընկավ նաև Արտաշատի շրջանի Արտաշատի սովխոզի կթվորուհի Վերգուշ Մարկոսյանը: Նա կովերի միջին կաթնատվությունը հասցրեց 4105 կիլոգրամի: Ջերմորեն արձագանքելով ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի՝ 1978թ. պլանները կատարելու և գերակատարելու համար սոցիալիստական մրցություն ծավալելու մասին նամակին, Վերգուշը որոշել է մեկ կովից ստանալ 4500 կիլոգրամ կաթ:
ՆԿԱՐՆԵՐՈՒՄ.— 1. Շահումյանի շրջանի XVIII կուսհամագումարի անվան կոլտնտեսության կթվորուհի, Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի դեպուտատ, կթվոր-երեքհազարականների հանրապետական ակումբի նախագահ Հայկանուշ Մելքոնյանը: 2. Վերգուշ Մարկոսյանը: 3. Անվանի կթվորուհի Աղավնի Հովսեփյանը, որը վճռել է ընթացիկ տարում իր խնամած յուրաքանչյուր կովի կաթնատվությունը հասցնել 5050 կիլոգրամի (Շահումյան):
Լուսանկարը՝ Ա. Եսայանի