May 11, 2021

Րոպեն ոսկի է…

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0

«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)

Լրատվական պատերազմի մասին շատ է խոսվել… Այն լրագրողների կամ քաղաքագետների կողմից չի հորինվել, իրականություն է։ Սակայն, ցավոք, Հայաստանում ավելի շատ են խոսել այդ մասին, քան որոշակի գործ արել։ Իհարկե, դա էլ իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն է ունեցել։ Վերջերս, սակայն, Հայաստանը այսպես ասած նախկին միութենական եթեր ազատորեն դուրս գալու հնարավորություն է ձեռք բերել, ստեղծվել է ԱՊՀ 8 երկրների «Միռ» միացյալ հեռուստառադիոընկերություն։ Վերջինիս հաղորդումներն ամեն օր եթեր են հեռարձակվում վաղ առավոտյան, Ռուսաստանի «Օստանկինո» հեռուստառադիոընկերության «Առավոտ» հեռուստածրագրով։

Օգոստոսի 17-ին հեռարձակվեց «Միռ» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի ներկայանալի կամ մուտքի կեսժամանոց հաղորդումը։ «Միռը» նախապես որոշել էր իրեն պատկանող հեռուստաեթերային 10 րոպեն սկզբի 8 օրերին հերթով տրամադրել իր մասնաճյուղերին։ Առաջին 10 րոպեն օգոստոսի 18-ին տրամադրվեց Հայաստանի մասնաճյուղի պատրաստած հաղորդման հեռարձակմանը։ Առաջիկայում, երբ «Միռի» 8 մասնաճյուղերից յուրաքանչյուրը կօգտագործի իրեն հատկացված 10 րոպեն, նշված ժամանակահատվածում բոլորն արդեն միասին հանդես կգան՝ ներկայացնելով մեկ րոպեից մի փոքր ավելի տեւողության հաղորդումներ։ Հուսանք, որ այդ մեկ րոպեն էլ ոսկու գին կունենա…

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives