December 5, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի հաղորդումը ՀՀ արտաքին գործերի մինիստրին

Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի հաղորդումը ՀՀ արտաքին գործերի մինիստրին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի հաղորդումը ՀՀ արտաքին գործերի մինիստրին Գանձակի գավառում հայ բնակչության աղետալի վիճակի և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին

[ապրիլի առաջին կես] 1920

Թիֆլիս

Մինիստրի հանձնարարությամբ հաղորդում եմ, որ Գանձակի գավառում սարսափելի դրություն է ստեղծվել: Ենթարկված հայկական գյուղերը զինաթափումից հետո ղրկված են քաղաք և ճանապարհին կոտորածի ենթարկված: Կանայք տարված են, երեխայք կոտրատած ձեռքերով և ոտերով ուղարկված են չենթարկվող գյուղերը: Քաղաքացիք խուճապի մեջ ցանկանում են հեռանալ քաղաքից, թողնելով իրենց գույքը և ազատել միայն իրենց կյանքը: Անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել Գանձակ ուղարկելու դրամական օգնություն և Գանձակի հայ ազգաբնակչությունից ընտրված պառլամենտի անդամներին:

Մեր կառավարությունը բաց է թողել կես միլիոն:

N197:

Դիվանագետ.ներկ. Թիֆլիսի

ՀՀ ՊԱ, ֆ.223, ց.1, գ.106, թ.6: Վավերացված պատճեն: Ձեռագիր:

Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives